Հրապարակվել է Աստերիքսի ու Օբելիքսի մասին նոր ֆիլմի թրեյլերը
«Աստերիքս և Օբելիքս: Միջին թագավորություն» ֆիլմի թրեյլերը հայտնվել է ֆրանսիական Pathe կինոստուդիայի YouTube-յան ալիքում։ Հայտնի ֆրանշիզայում դերասան Ժերար Դեպարդյեին փոխարինել է Ժիլ Լելուշը։
«Չինացի դավաճան արքայազնը նենգաբար պետական հեղաշրջում է անում և բանտ է նետում օրինական կայսրուհուն։ Նրա դուստրը փյունիկացի վաճառականի և հավատարիմ ծառայի օգնությամբ փախչում է Գալիա, որտեղ օգնության համար դիմում է Աստերիքսին և Օբելիքսին»,- ասված է թրեյլերի նկարագրության մեջ։
Աստերիքսին մարմնավորել է ֆիլմի ռեժիսոր Գիյոմ Կանեն։ Կեսարի դերը կկատարի Վենսան Կասելը, իսկ Կլեոպատրա թագուհուն՝ Մարիոն Կոտիյարը։ Աստղային կազմը համալրվել է դերասան Պիեռ Ռիչարդով և ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչով, ով հանդիսատեսի առջև կհայտնվի Անտիվիրուս անունով լեգեոների դերում։