00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածելԵրևանի նախատոնական լուսավորության հարցում բացթողումներ ունենք. Հրաչյա Սարգսյան Փակվելու են փողոցներ․ ոստիկանությունը՝ «Եվրատեսիլ»-ով պայմանավորված գործողությունների մասին Մահվան ելքով վրաերթ՝ Դիլիջանում. վրաերթի ենթարկված կինը տեղում մահացել է Դեկտեմբերի 4․ Օրվա խորհուրդ Մահվան ելքով վրաերթ և ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզումԱրցախում ավտոճանապարհները բաց են. ԱԻՊԾ-ն խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով Սպասվում է ձյուն, առանձին հատվածներում մառախուղՀՀ ԶՈւ զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել․ վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանրԻրանը նոր ատոմակայան է կառուցում

Աթիլլա Չիչեքի և Հուսեին Յըլդըրըմի նկատմամբ Հայաստանի տարածքը լքելու արգելք սահմանված չի եղել. Արդարադատության նախարարություն

Հայաստանի արդարադատության նախարարությունը նոր մանրամասներ է ներկայացրել ազգությամբ քրդեր Հուսեին Յըլդըրմի և Աթիլլա Չիչեքի գործի վերաբերյալ, որոնք դեռևս անհայտ պայմաններում հայտնվել են Թուրքիայում:  Նախարարությունից պարզաբանում են, որ Հուսեին Յըլդըրմի և Աթիլլա Չիչեքի նկատմամբ Հայաստանը լքելու արգելք սահմանված չի եղել, իսկ թե ինչպես են նրանք հայտնվել Թուրքիայում, նախարարությունը չի հստակեցրել՝ նշելով, որ այդ հարցը դուրս է նախարարության իրավասության շրջանակներից:

«Արմենպրես»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնում է, որ 2022թ. հունվարի 20-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի  դատարանը՝ Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներ, ազգությամբ քրդեր Հուսեին Աբդուլմենավի Յըլդըրմին և Աթիլլա Քազըմի Չիչեքին` 2003թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 329-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքներ կատարելու համար դատապարտել է Աթիլա Չիչեքին 7 տարի ժամկետով ազատազրկման, գույքի՝ 5700 ԱՄՆ դոլարի բռնագրավմամբ, իսկ Հուսեին Յըլդըրըմին՝ 7 տարի ժամկետով ազատազրկման, գույքի 3 մլն իրանական ռիալի բռնագրավմամբ:

Նշվում է, որ 20.02.2022թ. դատավճռի համաձայն՝ Հուսեին Աբդուլմենավի Յըլդըրըմը և Աթիլլա Քազըմի Չիչեքը 2021 թվականի օգոստոսի 16-ին ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանային վերահսկողության տակ գտնվող տեղամասում անցել են Արաքս գետն ու ապօրինի՝ առանց սահմանված փաստաթղթերի և թույլտվության, հատել են ՀՀ պահպանվող պետական սահմանը՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից մուտք գործելով Հայաստանի Հանրապետություն, միաժամանակ իրենց հետ մաքսանենգությամբ Հայաստանի Հանրապետություն են տեղափոխել հրազեն ու ռազմամթերք, որից հետո բռնվել են ՌԴ ԱԴԾ աշխատակիցների կողմից, ովքեր նրանց մոտից հայտնաբերել ու վերցրել են ապօրինի կերպով կրվող և փոխադրվող հրազենն ու ռազմամթերքը:

«20.02.2022թ. դատավճիռը բողոքարկվել է, որի արդյունքում  ՀՀ վերաքննիչ դատարանը 23.02.2022թ. որոշմամբ մասնակիորեն բավարարել է ամբաստանյալների պաշտպանի բողոքը: Վերոնշյալ արարքներ կատարելու համար ամբաստանյալների նկատմամբ նշանակել է ազատազրկում հինգական տարի ժամկետով, իսկ գույքի բռնագրավում պատժատեսակը թողնվել է անփոփոխ: Նույն որոշմամբ ՀՀ 2003թ. ընդունված քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ որոշվել է նշանակված պատիժը չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 3 տարի ժամկետով: Ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը, վերացվել է և նույն որոշմամբ Աթիլա Չիչեքին  և Հուսեին Յըլդըրըմին ազատ են արձակվել դատական նիստերի դահլիճում»,- ասված է պատասխանում:

Վերաքննիչ դատարանի կողմից 23.02.2022թ. կայացված դատական ակտի դեմ ներկայացվել է վճռաբեկ բողոք՝ թե՛ ՀՀ գլխավոր դատախազության կողմից, թե՛ ամբաստանյալների պաշտպանների կողմից, սակայն բողոքները վարույթ ընդունելը մերժվել է, որի արդյունքում համապատասխան դատական ակտն ուժի մեջ է մտել 2022 թվականի հուլիսի 28-ին:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 282-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատավճիռը կատարելու մաuին դատավորի կարգադրությունը դատավճռի պատճենի, իuկ վերանայման կարգով դատական ակտի փոփոխման դեպքում` նաև վերադաս դատարանի դատական ակտի պատճենի հետ միասին, ուղարկվում է այն մարմին, որի վրա օրենքով դրված է դատավճիռը կատարելու պարտականությունը, այս դեպքում՝ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայություն: Պրոբացիայի ծառայությունը դատական ակտը կարող է կատարել միայն այն օրինական ուժի մեջ մտնելուց և պաշտոնապես այն ստանալուց հետո:

«Վերոնշյալի կապակցությամբ հայտնում ենք, որ Աթիլլա Քազըմի Չիչեքի և Հուսեին Աբդուլմենավի Յըլդըրըմի վերաբերյալ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 20.01.2022թ. դատավճիռը, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 23.02.2022թ. որոշումը և կարգադրությունը՝ դրա ուժի մեջ մտնելու և կատարման ենթական լինելու վերաբերյալ  Պրոբացիայի ծառայությունը ստացել է 02.08.2022թ.-ին ու նույն օրը մակագրել է ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնին:

«Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավասությունների շրջանակներում վերահսկողություն իրականացնելու նպատակով՝ Պրոբացիայի ծառայությունը դատական ակտը օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ պարզում է պրոբացիայի շահառուի գտնվելու վայրը, նրա հետ կապ է հաստատում, նրան պատշաճ ծանուցում է Պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանում ներկայանալու վերաբերյալ, կազմում է անձնական գործ: Պրոբացիայի ծառայություն ներկայանալու դեպքում անձը վերցվում է հաշվառման, ստորագրությամբ պրոբացիայի շահառուին պարզաբանվում են նրա իրավունքները և պարտականությունները, դրանք չկատարելու դեպքում օրենքով սահմանված պատասխանատվությունը»,- նշված է նախարարության պարզաբանման մեջ:

Նշվում է, որ Աթիլլա Քազըմի Չիչեքին և Հուսեին Աբդուլմենավի Յըլդըրըմին հայտնաբերելու և հաշվառելու նպատակով Պրոբացիայի ծառայությունը իր լիազորության սահմաններում իրականացրել է օրենքով սահմանված գործառույթներ, սակայն, վերջիններս չեն հայտնաբերվել, և հիմք ընդունելով «Պրոբացիայի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջը՝ ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմինը 08.08.2022թ. միջնորդություններ է ներկայացրել ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ Աթիլլա Քազըմի Չիչեքի և Հուսեին Աբդուլմենավի Յըլդըրըմի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին:

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 22.08.2022թ. թիվ ՍԴ1/0092/15/22 և ՍԴ1/0091/15/22 որոշումներով ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի միջնորդությունը բավարարվել է, Աթիլլա Քազըմի Չիչեքի և Հուսեին Աբդուլմենավի Յըլդըրըմի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որոշման կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնին: Թուրքիայի քաղաքացիներ Աթիլլա Քազըմի Չիչեքի և Հուսեին Աբդուլմենավի Յըլդըրըմի գտնվելու վերաբերյալ որևէ այլ տեղեկատվություն առկա չէ:

Ինչ վերաբերում է Աթիլլա Քազըմի Չիչեքի և Հուսեին Աբդուլմենավի Յըլդըրըմի ազատ տեղաշարժման սահմանափակմանը, ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ փորձաշրջան նշանակվելու դեպքում դատապարտյալները ազատ են արձակվում դատական նիստերի դահլիճից և դատապարտյալները կարող են լքել Հայաստանի Հանրապետության տարածքը, եթե դատարանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքը չլքելու պարտականություն նրանց նկատմամբ սահմանված չէ: Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 20.01.2022թ. դատավճռով և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 23.02.2022թ. որոշմամբ Հայաստանի Հանրապետության տարածքը չլքելու պարտականություն Աթիլլա Քազըմի Չիչեքի և Հուսեին Աբդուլմենավի Յըլդըրըմի նկատմամբ սահմանված չի եղել:

«Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպե՞ս են քրդական բանվորական կուսակցության անդամներ՝ Աթիլլա Քազըմի Չիչեքին և Հուսեին Աբդուլմենավի Յըլդըրըմին հայտնվել Թուրքիայում, տեղեկացնում ենք, որ նկատի ունենալով նշյալ անձանց ՀՀ վերաքննիչ դատարանի 23.02.2022թ. որոշմամբ ազատ արձակված լինելու և իրենց նկատմամբ Հայաստանի Հանրապետության տարածքը լքելու արգելք սահմանված չլինելու հանգամանքը, ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության կողմից նշյալ անձանց չհայտնաբերելու արդյունքում կարող էր միայն հայտարարվել հետախուզում, ինչը և արվել է, իսկ վերջիններիս՝ Թուրքիայում հայտնաբերվելու հանգամանքների պատճառների պարզաբանումը դուրս է ՀՀ արդարադատության նախարարության իրավասության շրջանակներից»,- ասված է պատասխանում:

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
4 Դեկ
Հրդեհ Փարաքար գյուղում Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածելԵրևանի նախատոնական լուսավորության հարցում բացթողումներ ունենք. Հրաչյա Սարգսյան Փակվելու են փողոցներ․ ոստիկանությունը՝ «Եվրատեսիլ»-ով պայմանավորված գործողությունների մասին Մահվան ելքով վրաերթ՝ Դիլիջանում. վրաերթի ենթարկված կինը տեղում մահացել է Դեկտեմբերի 4․ Օրվա խորհուրդ Մահվան ելքով վրաերթ և ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզումԱրցախում ավտոճանապարհները բաց են. ԱԻՊԾ-ն խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով Սպասվում է ձյուն, առանձին հատվածներում մառախուղԱստղագուշակ՝ դեկտեմբերի 4-ի համարԱմերիկացին սոցցանցերում արված գրառման տակ հիշեցրել է ոստիկաններին իր մասին ու ձերբակալվելՀՀ ԶՈւ զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել․ վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր«Պապայի աղջիկ»․ Արամ MP3-ի և դստեր քնքուշ լուսանկարը Իրանը նոր ատոմակայան է կառուցում Մակրոնը հայտարարել է, որ այս ձմռանը էլեկտրաէներգիայի հնարավոր անջատումների հետ կապված խուճապի պատճառներ չկան Լարիսա Գուզեևան ներկայացել է առանց դիմահարդարման (լուսանկար)Արցախի բոլոր շրջաններում, այդ թվում՝ Ստեփանակերտում, ձյուն է տեղում, ճանապարհները բաց են «Տոներն են մոտենում»․ Աննա Թովմասյանի լուսանկարը Ծաղկաձորից Ցանկացած այլ տարբերակ բերելու է պատերազմի․ Դավիթ Բաբայան «Եվրատեսիլի» պատվին հանել են Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների պաստառները․ Aravot.am Ոչ մի տարբերություն Վարդենիսի ու Ստեփանակերտի միջև. Քրիստինե ՎարդանյանՀայկական քաղավիացիան դեռ կմնա ԵՄ «սև ցուցակում». եվրոպացիները գոհ չեն «սահմանափակ առաջընթացից». «Հետք» Գերմանիայի զենքի պաշարները գրեթե սպառվել են՝ Ուկրաինային մատակարարումների պատճառով․ Times RadioՉնայած թշնամական գործողություններին և պետության անգործությանը, հայ մարդը ամուր կառչած է իր հողին. Իշխան Սաղաթելյան Պեսկովը՝ զորահավաքի մասին Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 63-ամյա վարորդը Lexus GX470-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտումԼուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը և Մոսկվան «պատերազմ չեն ցանկանում» Կասպից ծովի ափին մոտ 700 սատկած փոկ է հայտնաբերվել (տեսանյութ) Բլոգերը մատնանշել է ամուսնալուծված տղամարդկանց հետ սեքսով զբաղվելու առավելություններըԴիլիջանի ոլորաններում մերկասառույց է, Վայքի ավտոճանապարհներին և Զանգեր կոչվող տարածքում պիտ մառախուղ Մոսկվայում փաստաբան Գենադի Ուդունյանը հարվածել է ֆուտբոլիստ Դենիս Գլուշակովի նախկին կնոջ գլխին․ BazaԳրիգորի Լեպսը համերգի ժամանակ նետել է խոսափողը և լքել բեմը (տեսանյութ)Հեղափոխական «փոփոխություններն» ու «ապագան» հասան Արթուր Ճաղարյանի ղեկավարած ԻջևանԻրանում հայտնել են բողոքի ցույցերի ընթացքում մահացած մարդկանց թիվըԱդրբեջանի սցենարով ճանապարհը ժամանակավոր էր փակվելու, խաղարկվող տեսարանները մեծ խաղի փոքր դրվագն էր. Տիգրան Աբրահամյան ԱԱ-2022․ Նիդեռլանդների թիմը պարտության մատնեց ամերիկացիներինՇվեդիան Թուրքիային է հանձնել Քրդստանի աշխատավորական կուսակցությանն անդամակցելու համար դատապարտվածինBMW-ի վարորդը վրաերթի է ենթրակել 30-35-ամյա տղամարդու. մահացածի ինքությունը պարզվում է ՔՊ-ի «լռակյաց» պատգամավորները. Սոնա ՂազարյանԼուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսի և Ռուսաստանի զինված ուժերը պատրաստվում են որպես միասնական բանակԵրևանի Սիլիկյան թաղամասում ավտոմեքենան կամրջից շրջվել է․ կա տուժած Ուրուգվայի պաշտպանը հարվածել է ՖԻՖԱ-ի տնօրենին, իսկ հարձակվող Էդինսոն Կավանին շրջել է VAR-ի մոնիտորը Եվգենի Պետրոսյանի կինը լողազգեստով ցուցադրել է կազմվածքը «Ի պատասխան ընդերքի և բնապահպանական հարցերի վերաբերյալ ադրբեջանական շահարկումների»․ ԱՀ բնապահպանության կոմիտեի հայտարարությունը Փակվելու են փողոցներ, արգելվելու է մեքենաների կայանումը, ստուգվելու են քաղաքացիներն և նրանց իրերը․ ոստիկանությունը՝ «Եվրատեսիլ»–ով պայմանավորված գործողությունների մասին ՔՊ-ի «լռակյաց» պատգամավորները. Դավիթ Դանիելյան ԱՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել«Համբերում եմ, բայց կա մի սահման, որից այն կողմ համբերությունը դադարում է առաքինություն լինել»․ Անի Լուպե Ավտովթար Արագածոտնի մարզում․ բախվել են ոստիկանության ծառայողների Niva-ն ու VAZ 2115-ը․ կան վիրավորներՀանձնառու ենք պաշտպանել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, բայց ոչ ՀՀ-ն գրավ դնելու գնով. Մարիա Կարապետյան. «Ազատություն»
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել