Երեկույթի ժամանակ ասֆալտը փլուզվել է և յոթ կին հայտնվել են փոսի մեջ (տեսանյութ)
Բրազիլիայում յոթ կին ընկել են փոսի մեջ` ծննդյան խնջույքի ժամանակ ուրախ պարելիս: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ սեպտեմբերի 24-ին։ Ականատեսի նկարահանած կադրերում երևում է, թե ինչպես են կանայք միմյանց ուսերին գրկած փոքր շրջան կազմել և ցատկում են երաժշտության ներքո: Ինչ-որ պահի նրանց ոտքերի տակ ասֆալտը սկսում է ճաքել և կանայք հայտնվում են փոսի մեջ:
Տուժածներին անմիջապես օգնության են հասել խնջույքին ներկա տղամարդիկ։ Փոսն ընկածներից ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ստացել։ Զգեստափոխվելով՝ նրանք շարունակել են տոնակատարությունը։