Apple-ի ղեկավարն անվանել է այն տեխնոլոգիան, առանց որի մարդկությունը չի կարողանա շարունակել ապրել
Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքը Նեապոլի Ֆրեդերիկ II համալսարանում իր ելույթի ժամանակ ասել է, որ շուտով մարդիկ այլևս չեն կարողանա պատկերացնել իրենց կյանքը առանց AR-ի (ընդլայնված իրականություն)՝ ընդգծելով այն ազդեցությունը, որ այն կունենա մոտ ապագայում, հայտնում է MacRumors-ը։
«Ես սիրում եմ ընդլայնված իրականությունը: Այսօր մենք հիանալի զրույց ունեցանք, բայց եթե այն լրացնեինք վիրտուալ աշխարհից որևէ բանով, գուցե ավելի լավ կլիներ։ Կարծում եմ, որ եթե հետ նայեք ապագայում (և դա տեղի կունենա շատ շուտով) և հիշեք ինքներդ ձեզ հիմա, կզարմանաք, թե ինչպես էիք ապրում առանց ընդլայնված իրականության, ինչպես, օրինակ, այսօր մենք զարմանում ենք, թե ինչպես են ինձ նման մարդիկ մեծացել առանց ինտերնետի»,- ասել է Apple-ի ղեկավարը։
Մինչ այս, Քուքը բազմիցս ակնարկել էր, որ Apple-ն աշխատում է VR/AR ականջակալի վրա։ Հայտնի վերլուծաբան Մինգ-Չի Կուոյի կարծիքով՝ այս սարքը կարող է անել նույն հեղափոխությունը, ինչ ժամանակին արել է iPhone-ը։