ՀՀ ԱԽ քարտուղարը կհանդիպի ՆԱՏՕ-ի անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի հետ
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը hոկտեմբերի 3-ին աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսել:
Ինչպես տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդի գրասեբյակից, աշխատանքային այցի շրջանակներում, ՆԱՏՕ-ի կետրոնակայանում, նախատեսված է ՀՀ ԱԽ քարտուղարի հանդիպումը` ՆԱՏՕ-ի անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի (DPRC) հետ: