00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ադրբեջանի վախերը ինքնորոշման իրավունքից․ Վարդան ՕսկանյանՀՀ ԶՈՒ-ն չի կրակել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբԱդրբեջանի ՊՆ օրվա ընթացքում տարածում է երկրորդ բացարձակ սուտ հաղորդագրությունըԱրցախյան երկու պատերազմներում կյանքեր փրկած աղոթագիրքը գտավ իր «նոր տունը»Մարսել քաղաքում մասնակցել եմ Դաշնակցության 132-ամյակի ձեռնարկին, որտեղ հանդես եմ եկել ելույթով․ ՍաղաթելյանՋերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով․ լեռնային շրջաններում սպասվում են տեղումներ՝ թաց ձյան տեսքով Հայ դատի հանձնախմբի հրավերով բարձրաստիճան հանդիպումներ կունենամ Ավստրալիայում․ Թաթոյան ՃՏՊ՝ Երևան-Սևան ավտոճանապարհին․ նախնական տվյալներով՝ կան 2 զոհ և 3 տուժած «Խորապես ցնցված եմ Վլադիմիր Մակեյի մահվան լուրից»․ Արարատ Միրզոյան Երկու տարի է, ինչ ծառայում եմ ժողովրդիս նախարարի դերում. Վահան Քերոբյան

Պատրաստ ենք Ադրբեջանի հետ բանակցություններ վարել հակամարտության կարգավորման շուրջ՝ բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման դեպքում. Արցախի ԱԽ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ընդառաջելով Արցախի Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի առաջարկին, հոկտեմբերի 3-ին հրավիրել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ՝ բարձրաստիճան մի խումբ պաշտոնյաների, խորհրդարանական բոլոր ուժերի ներկայացուցիչների և ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդի մասնակցությամբ:

Քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված ռազմաքաղաքական վերջին զարգացումները։

Տեղի ունեցած շահագրգիռ քննարկումների արդյունքում Արցախի Հանրապետության անվտանգության խորհուրդը միաձայն հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«Մտահոգված լինելով աշխարհում և մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներով պայմանավորված ծանր մարտահրավերներով,

Վերահաստատելով Արցախի Հանրապետության իշխանությունների գործադիր ու օրենսդիր թևերի դիրքորոշումները Արցախի ապագայի վերաբերյալ,

Հղում անելով Արցախի Հանրապետության նախագահի ս.թ. սեպտեմբերի 19-ի ուղերձին,

Հաշվի առնելով դրան հաջորդող նոր զարգացումները, մասնավորապես՝ սեպտեմբերի 30-ին Հայաստանի հանրային հեռուստատեսությանը ՀՀ վարչապետի տված հարցազրույցում հնչեցված որոշ մտքերի և տեսակետների շուրջ մեր հանրության մոտ առկա մտահոգությունները՝

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի բոլոր մասնակիցներով հայտարարում ենք.

  1. Արձանագրում ենք, որ 2020 թ. թուրք-ադրբեջանական ագրեսիայի և դրան հաջորդող երկամյա ռազմաքաղաքական զարգացումների հետևանքով փաստացի ունենք մի իրավիճակ, երբ Ադրբեջանը, Թուրքիայի անվերապահ աջակցությամբ, ձեռք է բերել ազդեցիկ լծակներ և ագրեսիվ կերպով դրանք օգտագործում է իր առավելապաշտական նկրտումներն իրականացնելու համար: Ադրբեջանի գործողություններն ուղեկցվում են ուժի և ուժի սպառնալիքի հետևողական կիրառմամբ, հայատյացության պետական քաղաքականության ահագնացող դրսևորումներով և միջազգային իրավունքի հիմնարար նորմերի կոպտագույն այլ խախտումներով: Ադրբեջանը բոլոր լծակների կիրառմամբ ձգտում է ապահովել ոչ միայն Հայաստանի Հանրապետության հետ հարաբերություններում իր ճնշող և թելադրող դիրքը, այլև՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ցանկացած ձևաչափի ու ջանքերի վիժեցումը՝ հայտարարելով, որ ինքը պատերազմով լուծել է այդ հիմնախնդիրը: Դրան հակառակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները և միջազգային այլ դերակատարներ տարբեր ձևակերպումներով վերահաստատել են հակամարտության գոյությունը և դրա համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը:
     
  2. Արցախի Հանրապետության դիրքորոշումը միշտ հստակ է եղել, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և դրա իրացման արդյունքների լրիվ ու անսակարկելի ճանաչման հիման վրա: Անառարկելի է, որ 1991 թվականին Արցախի ժողովուրդը ինքնորոշվել է միջազգային իրավունքի և ԽՍՀՄ օրենսդրության նորմերին համապատասխան, և Արցախը երբևէ անկախ Ադրբեջանի կազմում չի եղել: Ընդ որում, Արցախի Հանրապետության միջազգայնորեն չճանաչված լինելը չի նշանակում Արցախի ժողովրդի բնական իրավունքների ու Արցախի Հանրապետության գոյության փաստի բացակայություն: Չնայած բոլոր դժվարություններին ու մարտահրավերներին, այսուհետ ևս մենք շարունակելու ենք մեր ընտրած ճանապարհը սեփական հայրենիքում մեր ճակատագիրն ինքնուրույն որոշելու և տնօրինելու ուղղությամբ:
     
  3. Արցախի երկարաժամկետ ու կայուն անվտանգությունը պետք է ապահովվի թե՛ մեր սեփական պաշտպանական հնարավորությունների, թե՛ ռուս խաղաղապահների անժամկետ առաքելության և թե՛ Հայաստանի Հանրապետության բոլոր հնարավոր գործիքակազմերի միջոցով: Սեփական պաշտպանական հնարավորությունների բարելավումը շարունակական աշխատանք է և գտնվում է մեր մշտական ուշադրության ներքո: Իսկ Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը, չնայած վերջին ամիսների լրացուցիչ մարտահրավերներին, շարունակում է մնալ Արցախի ժողովրդի անվտանգության գլխավոր միջազգային երաշխիքը: Այս համատեքստում չափազանց վտանգավոր ենք համարում բնական դաշնակիցների հետ ավանդական հարաբերությունների վատթարացման փորձերը:
     
  4. Արցախի Հանրապետությունը և արցախահայությունը կանգնած են Մայր Հայաստանի պետականության ու ժողովրդի կողքին բոլոր կենսական մարտահրավերների հաղթահարման հարցում, քանի որ դա են ենթադրում մեր համազգային արժեքներն ու շահերը: Մենք ընկալում ենք, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը միտված միջպետական պայմանագրի հնարավոր ստորագրումը կարող է դառնալ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան ու անվտանգ ապագայի և տարածաշրջանային կայունության ու խաղաղության երաշխավորման համար կարևոր հիմք: Այնուամենայնիվ, հաշվի առնելով այդ հարաբերություններում հայ ժողովրդի անտրոհելի մասի՝ արցախահայության շահերի անխուսափելի առկայությունն ու կարևորությունը՝ ընդգծում ենք, որ մեզ համար անընդունելի է որևէ փաստաթուղթ, որը կարող է անտեսել ղարաբաղյան հակամարտության գոյությունը, հարվածի տակ դնել դրա արդարացի կարգավորման հեռանկարը և սահմանափակել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և դրա իրացման արդյունքների միջազգային ճանաչման հնարավորությունները, այդ թվում՝ տարածքային ամբողջականության սկզբունքի հանդեպ դրա ստորադասման կեղծ օրակարգով: Այդ համատեքստում կարևորում ենք Արցախի և ՀՀ իշխանությունների պարբերական խորհրդակցությունները թեմայի շուրջ, որոնց շրջանակներում ՀՀ վարչապետը Արցախի Հանրապետության նախագահին է ներկայացնում միջազգային բանակցությունների մանրամասներ, Նախագահն էլ իր հերթին՝ Արցախի իշխանությունների դիրքորոշումները, այդ թվում՝ անհամաձայնությունները:
     
  5. Անցած երեք տասնամյակների ընթացքում հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի և պետականակերտման գործընթացի թե՛ տրամաբանությունը, թե՛ գործնական քայլերը կառուցվում էին ինչպես համահայկական ներուժի համախմբման, այնպես էլ մեր բարեկամների ու դաշնակիցների քաղաքական աջակցությունը ճիշտ հունով ուղղորդելու միջոցով: Հաշվի առնելով անցյալի դրական փորձը՝ հայ ժողովրդին բաժին հասած դժվարին ու ծանր այս մարտահրավերների հաղթահարման լավագույն գրավականը համազգային միասնության դրսևորումն է: Մենք միշտ բարձր ենք գնահատել ողջ հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության շարունակական աջակցությունը Արցախի Հանրապետությանը, առանց որի չէինք կարող արձանագրել բազում կարևոր հաջողություններ մեր պայքարում: Այդ առումով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության պահպանումն ու ամրապնդումը պարզապես այլընտրանք չունի: Համազգային արժեքներն ու շահերը ենթադրում են, որ անկախ ամեն ինչից՝ Մայր Հայաստանը պետք է մշտապես լինի Արցախի կողքին բոլոր ուղղություններով, հատկապես՝ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորման և ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման առումներով:
     
  6. Անհերքելի է, որ Արցախի ապագայի շահառուն ողջ հայ ժողովուրդն է, և Հայաստանի ու Արցախի շահերը պետք է դիտարկել մեկ ամբողջության մեջ: Հաշվի առնելով հատկապես հետպատերազմյան համատեքստն ու մարտահրավերները՝ շեշտադրում ենք, որ քանի դեռ Արցախի Հանրապետությունը չի ընդգրկվել հակամարտության կարգավորման գործընթացում լիիրավ հիմունքներով և միջազգային բարձր ձևաչափի շրջանակներում, Հայաստանի Հանրապետությունն է պարտավորված ու լիազորված ներկայացնելու և պաշտպանելու Արցախի ժողովրդի իրավունքներն ու շահերը միջազգային հարթակներում: Այդ պարտավորություններն ու լիազորություններն ամրագրված են Հայաստանի Հանրապետության ներպետական և միջազգային մի շարք փաստաթղթերով, այդ թվում՝ ԵԱՀԿ փաստաթղթերով և 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Ուստի, մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ բանակցություններ վարել հակամարտության կարգավորման շուրջ՝ բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման դեպքում, որտեղ Արցախի Հանրապետությունը ճանաչված է որպես լիիրավ կողմ:

Արցախի Հանրապետության իշխանությունները շարունակելու են օպերատիվ կերպով հետևել աշխարհի ու տարածաշրջանի զարգացումներին՝ ձեռնարկելով համապատասխան քայլեր իրավիճակից բխող ռիսկերի կառավարման ուղղությամբ»:

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
27 Նոյ
Ադրբեջանի վախերը ինքնորոշման իրավունքից․ Վարդան ՕսկանյանՀՀ ԶՈՒ-ն չի կրակել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբԱդրբեջանի ՊՆ օրվա ընթացքում տարածում է երկրորդ բացարձակ սուտ հաղորդագրությունըՎլադիմիր Մակեյին կհուղարկավորեն Մինսկի Արևելյան գերեզմանատանըՀայտնի է, թե երբ կվառվեն Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերըԱրցախյան երկու պատերազմներում կյանքեր փրկած աղոթագիրքը գտավ իր «նոր տունը»Առաջնեկին սպասող Սիլվի Բարկովայի նոր ֆոտոշարքըՄունդիալ-2022. Կոստա Ռիկան նվազագույն հաշվով հաղթեց Ճապոնիային Մարսել քաղաքում մասնակցել եմ Դաշնակցության 132-ամյակի ձեռնարկին, որտեղ հանդես եմ եկել ելույթով․ ՍաղաթելյանՋերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով․ լեռնային շրջաններում սպասվում են տեղումներ՝ թաց ձյան տեսքով Հայ դատի հանձնախմբի հրավերով բարձրաստիճան հանդիպումներ կունենամ Ավստրալիայում․ Թաթոյան ՃՏՊ՝ Երևան-Սևան ավտոճանապարհին․ նախնական տվյալներով՝ կան 2 զոհ և 3 տուժած Ռոզա Լինը ելույթ է ունեցել իտալական X factor նախագծում Ուկրաինայում պլանավորում են մանդատից զրկել պատերազմի պատճառով երկիրը լքած շուրջ 10 պատգամավորի «Խորապես ցնցված եմ Վլադիմիր Մակեյի մահվան լուրից»․ Արարատ Միրզոյան Հավատացնում եմ՝ ծննդյան օրվա խայտառակությունից հետո ատեստատի խայտառակությունն է լինելու․ Մկրտչյան Երկու տարի է, ինչ ծառայում եմ ժողովրդիս նախարարի դերում. Վահան Քերոբյան Հոռոմ գյուղում բախվել են Արթիկի համայնքապետարանում բաժնի պետի Mercedes-ն ու Toyota-ն, վիրավոր երեխան տեղափոխվել է ԲԿ Քննչական կոմիտեն պարզաբանել է, թե ինչ գործով է հարցաքննության հրավիրվել պատգամավոր Աննա Մկրտչյանը «Վայելում եմ աշնան վերջին օրերը»․ Լուսինե ԹովմասյանԼավրովի այցը Բելառուս հետաձգվել է Մեր լռելը թշնամին դա ընկալում է որպես թուլության նշան ու անցնում գործի. Անդրանիկ Թևանյան Մունդիալ-2022. ինչ հանդիպումներ կան նոյեմբերի 27-ին Արայիկ Հարությունյանը մասնակցել է Շուկայի վերահսկողության և Սննդի անվտանգության տեսչական մարմինների խորհուրդների նիստերին Արցախն առանձին սուբյեկտ է, որը պետք է մասնակցի իր ապագայի վերաբերյալ որոշումների կայացմանը. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը՝ RTVI հեռուստաալիքին ՊԲ-ն կրակ չի բացել Արցախի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ԱՀ ՊՆ Պարզվել է Գեղարքունիքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների ինքնությունը. երեքը զինծառայող էին, որոնցից երկուսը՝ հարազատ եղբայրներՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ. Վայքի, Սիսիանի, Արագածի և Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում Ջերմուկ քաղաքում ձյուն է տեղում. Լարսը բաց է Աստղագուշակ՝ նոյեմբերի 27-ի համարՆոյեմբերի 27. Օրվա խորհուրդ Թուրքիայի պաշտպանության նախարարը շտապ խորհրդակցություն է հրավիրել «Մայրիկի պատճենները»․ Միլա Յովովիչը լուսանկար է հրապարակել երեք դուստրերի հետ Երեք երկրի արժութային ճգնաժամ է սպառնում․ Prime Թուրքիայում հայտնել են Սիրիայում երեք զոհի մասին Սննդաբանը խորհուրդ է տվել առողջ ըմպելիքներ ցուրտ եղանակի համար Շոլցը մտադիր է պարզեցնել Գերմանիայի քաղաքացիություն ստանալու կանոններըՂազախստանի ոստիկանությունը բերման է ենթարկել չարտոնված ցույցի մասնակիցներին (տեսանյութ)Տղամարդու 3 ցանկություն, որոնց մասին նա երբեք չի խոստովանիՎարդենյաց լեռնանցքում ձնախառն անձրև է տեղում «Աստծո տված բալիկ է, իմ շունչն է». ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Վահեի եղբայրը (տեսանյութ) Պենտագոնը Ուկրաինայում թունավոր նյութեր է փորձարկում զինվորականների և հոգեկան հիվանդների վրա. ՌԴ ՊՆԹուրքիան հրաժարվել է թույլտվություն խնդրել ռազմական գործողությունների համարԱդրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆՀավաստագրման համար դիմած կանանցից մեկն ասաց՝ ճիշտը այն է, որ դպրոցի տնօրենը տղամարդ լինի․ Ժաննա Անդրեասյան Արտակարգ դեպք՝ Երևանում. պարեկները կանխել են քաղաքացու ծեծը, կասկածյալներից երկուսի մոտ հայտնաբերվել է խոշոր չափի թմրամիջոցԹուրքիան, ի տարբերություն Եվրոպայի, ձմեռ է մտնում «հանգիստ խղճով». Էրդողան«Աշունը հոգու եղանակ է»․ Ժաննա Բուտուլյանի նոր ֆոտոշարքը ԱԱ-2022. Ֆրանսիայի հավաքականը հաղթեց դանիացիներին Հրդեհ է բռնկվել Էջմիածնի շենքերից մեկում. տարհանվել է 10 քաղաքացի
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել