Բրիտանացի գիտնականները 10 տարվա ընթացքում «անտեսանելի թիկնոց» կմշակեն
Բրիտանական Vollebak ստարտափն աշխատում է Մանչեսթերի համալսարանի գիտնականների հետ ջերմային քողարկման բաճկոն ստեղծելու համար, որը մարդու մարմինն անտեսանելի է դարձնում ինֆրակարմիր տեսախցիկների համար: Այս մասին ասվում է ընկերության պաշտոնական կայքում։
Ըստ մշակողների՝ անտեսանելի թիկնոցը պատրաստ կլինի առաջիկա 5-10 տարիների ընթացքում։ Ջերմային քողարկման բաճկոնի նախատիպը հագեցած է գրաֆենի 42 պատյաններով, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է մաքուր գրաֆենի ավելի քան 100 շերտից:
Այս շերտերը կարող են կառավարվել առանձին, իսկ բաճկոնի մակերեսի ջերմային ճառագայթումը կարող է վերահսկվել լարման միջոցով՝ առանց դրա ջերմաստիճանը փոխելու:
Լարումը հանգեցնում է նրան, որ իոնները անցնում են գրաֆենի շերտերի միջև, և որքան շատ իոններ են դուրս մղվում, այնքան քիչ ջերմային ճառագայթում է արտանետվում և այնքան սառն է այն երևում ինֆրակարմիր պատկերում: