00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Արցախի Գետավան համայնքի տարածքում ադրբեջանցիները բռնություն են գործադրել հայ երիտասարդների նկատմամբ Զինծառայողի՝ հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Արտակարգ դեպք՝ Սյունիքի մարզում. մառախուղի պատճառով իրանական համարանիշներով բեռնատարը կողաշրջվել էՉպարզված հանգամանքներում վիրավորված զինծառայողը վիրահատվել է․ նրա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր Արցախի նախագահի հրամանագրով Ջոն Ինյարիտուն պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով Մահվան ելքով վրաերթ Արարատի մարզումՀայաստանում միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածելԵրևանի նախատոնական լուսավորության հարցում բացթողումներ ունենք. Հրաչյա Սարգսյան Փակվելու են փողոցներ․ ոստիկանությունը՝ «Եվրատեսիլ»-ով պայմանավորված գործողությունների մասին

«Հրապարակ». Նիկոլը պատասխանեց Լեւոն Տեր-Պետրոսյանին, Տեր-Պետրոսյանը խաղից դուրս եկավ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը երկու օր առաջ տված հարցազրույցում անդրադարձավ նաեւ կաթողիկոսի հովանու ներքո Հայաստանի ու Արցախի նախկին նախագահների հանդիպմանը եւ այդ հանդիպման շրջանակներում Տեր-Պետրոսյանի առաջարկած կոնսոլիդացիային։ Լրագրողը նախ հիշեցրեց, որ առաջին նախագահն այդ հանդիպման ժամանակ առաջարկել է կիսել պատասխանատվությունն այն ստորագրվելիք փաստաթղթի համար, որը վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, ենթադրաբար, պատրաստվում է ստորագրել, ապա հարցրեց․ «Դուք, ընդհանրապես, ինչպե՞ս եք վերաբերվում այդ կոնսոլիդացիայի գաղափարին, պատրա՞ստ եք նախկին ղեկավարների հետ հանդիպել, պատրա՞ստ եք նրանց ներկայացնել բանակցային նյուանսներ, եւ, ընդհանրապես, Ձեր կարծիքով՝ կոնսոլիդացիայի անհրաժեշտություն կա՞ նախկին ղեկավարների եւ Ձեր միջեւ»։ Պարզ է, որ նախապես ծրագրված հարցեր էին հնչում, եւ Նիկոլ Փաշինյանը ցանկացել էր այս հարցին պատասխանել` իր տեսակետն այդ հանդիպումների մասին բարձրաձայնել:

Փաշինյանը երկար-բարակ պատասխան է տալիս` կոշտ որակումներ չի անում, իհարկե, բայց պարզ հասկացվում է, որ որեւէ ցանկություն չունի նախկինների հետ «կոնսոլիդացվելու», նրանց խորհուրդներն ու աջակցությունը ստանալու եւ նրանց հետ պատասխանատվություն կիսելու։ «Գիտե՞ք, պետք է հասկանալ՝ ինչ է նկատի առնվում, որովհետեւ եթե կա այդպիսի համատեքստ, թե իշխանությունն ի վիճակի չէ պատասխանատվություն վերցնել, եւ նրան պետք է ինչ-որ բանի համար օգնել՝ պատասխանատվություն վերցնել, ես կարող եմ ասել, որ իշխանությունը, կառավարությունը եւ անձամբ ես գիտակցում ենք երկրի ճակատագրի համար ունեցած պատասխանատվությունը, եւ այդ պատասխանատվությունը մենք պատրաստ ենք վերցնել եւ այդ պատասխանատվությունը մենք նաեւ ստացել ենք մեր ժողովրդից»,- ասում է ՀՀ առաջին նախագահի սիրելի «ազգակործան պատուհասը»։ Այսինքն, անգամ ամենաօրհասական պահին այս մարդը համախմբման, որեւէ մեկի խորհուրդը լսելու եւ որեւէ խելացի առաջարկ իրականացնելու ցանկություն չունի: Թշնամին չոքել է մեր դռանը, եւ մեր երիտասարդները զոհվում են սահմանին, իսկ ինքը, բառի բուն իմաստով, «գրողի ծոցն» է ուղարկում Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ մյուս նախկին նախագահներին՝ ասելով, որ «ես ձեր օգնության կարիքը չունեմ, ես միայնակ եմ որոշումներ կայացնում, եւ վերջ», իսկ թե արդյունքում երկիրը կկործանվի` դա մեր ժողովրդի որոշումն է, ինքն է ընտրել ինձ։

Մենք փորձեցինք այս թեմայով մեկնաբանություն ստանալ երեք նախագահների թիմակիցներից՝ հասկանալու, թե այս հայտարարությունից հետո ինչ են մտածում  նախկին նախագահների հանդիպումների ձեւաչափի մասին, եւ արդյոք այդ հանդիպումները կարո՞ղ են ուղղված լինել երկրի ղեկավարին խորհուրդներ տալուն, կամ, ինչպես Տեր-Պետրոսյանն է ասում` «երկխոսություն սկսելուն»։ ՀՀԿ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի այդ պատասխանը հենց Լեւոն Տեր-Պետրոսյանին էր ուղղված, ոչ թե մյուս նախագահներին։ «Կարծում եմ՝ Նիկոլի պատասխանն ուղղված էր Լեւոն Տեր-Պետրոսյանին, որ ես ձեր աջակցության կարիքը չունեմ, ինչ ուզեմ՝ կստորագրեմ։ Ուրիշ բան չի ասել, որովհետեւ իր շուրջ համախմբման ցանկություն ո՛չ երկրորդ, ո՛չ երրորդ նախագահները կարծես թե չեն հայտնել»,- ասաց նա։ Մեր հարցին՝ նախկին նախագահների հանդիպման նպատակը, այդ դեպքում, ո՞րն էր, Զաքարյանն ասաց․ «Նպատակը ստեղծված իրավիճակից ելքեր գտնելն էր։ Իսկ որ իրավիճակը ծայրահեղ վտանգավոր է եւ խիստ մտահոգիչ, որ մենք կա՛մ կկանգնենք նոր պատերազմի առաջ ու դրանով՝ պետականության կորստի առաջ, կա՛մ առանց պատերազմի՝ Նիկոլի ստորագրությամբ պետականության կորստի առաջ, հետեւաբար, ստեղծված իրավիճակն ինքնին պարտադրում է, որ նախագահների ձեւաչափի շուրջ որոշակի հանրային ակնկալիքներ ձեւավորվեն։ Իսկ կոնսոլիդացիայի գաղափարն այն է, որ հասարակության կոնսոլիդացիա պետք է լինի՝ առանց Նիկոլի։ Նիկոլն էդ կոնսոլիդացիայի մեջ անելիք չունի։ Այսինքն՝ խնդիրն իր շուրջ կոնսոլիդացվելը չէ»։ Ռոբերտ Քոչարյանի թիմակից, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն էլ ասաց, որ կոնսոլիդացիան չէր այդ հանդիպումների նպատակը, եւ հղում արեց Ռոբերտ Քոչարյանի խոսքերին․ «Ինչպես ասել է երկրորդ նախագահը՝ պրոբլեմի շուրջ կոնսոլիդացիա չի լինում, կոնսոլիդացիա լինում է  նպատակի շուրջ»։

Փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ առաջին նախագահի թիմակիցներից, բայց նրանք համառորեն չցանկացան որեւէ մեկնաբանություն տալ։ Ասացին՝ լռության ուխտի մեջ են, երեւի մի երկու օրից կխոսեն, նշեցին, որ մեր զանգից հետո թիմով հավաքվում են` քննարկելու իրավիճակը։ Բայց երկու օր սպասելու կարիք չեղավ։ Հավանաբար, այդ հանդիպման արդյունքում որոշվեց, որ պետք է հայտարարություն տարածեն ՀԱԿ առաջնորդի խոսնակ Արման Մուսինյանի բերանով, ով իր էջում գրեց․

«Պետք է արձանագրել, որ իշխանությունների եւ ընդդիմության միջեւ Վեհափառ հայրապետի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը կարելի է սպառված համարել, ինչը, սակայն, ամենեւին չի նսեմացնում Վեհափառի համառ ջանքերը, որոնք, սույն արձագանքի առիթը հանդիսացող հրապարակման փաստով, արդեն իսկ տվեցին իրենց արդյունքը: Ի դեպ, ՀՀ առաջին նախագահը հարկ է համարում նաեւ ընդգծել, որ Վեհափառի նախաձեռնության շնորհիվ տեղի ունեցավ նշանակալից իրադարձություն. 1998 թվականից ի վեր՝ Հայաստանում կայացավ առաջին լուրջ քաղաքական բանավեճը»։ Սա նշանակում է, որ առաջին նախագահը դուրս է գալիս նախագահների ձեւաչափից։

Կշարունակե՞ն արդյոք մյուս նախագահները եւ Վեհափառը հանդիպումները, ի՞նչ ազդեցություն կունենա Լեւոն Տեր-Պետրոսյանի այս հայտարարությունը նրանց նախաձեռնության վրա, երեկ մեզ չհաջողվեց պարզել: Բոլոր նրանք, ովքեր կարող էին որեւէ կերպ մեկնաբանել, երեկ հրաժարվեցին խոսել այս մասին: Նախագահների գրասենյակներից ասացին, որ դեռ չեն քննարկել, թիմակիցները հղում արեցին գրասենյակներին: Պարզ էր, որ բոլորն անակնկալի էին եկել: Թեեւ բոլոր խելացի մարդիկ հասկանում էին, որ այս անգամ եւս նախկին նախագահների կոնսոլիդացիա չի ստացվելու, եւ այդ ձեւաչափը հենց Լեւոն Տեր-Պետրոսյանն է ձախողելու: Գոնե նրա` Հ1-ին տված հարցազրույցից հետո սա ակնհայտ էր»:

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
4 Դեկ
Շիրակ-Ուրարտու հանդիպման մեկնարկը հետաձգվել է Սերժ Սարգսյանը մասնակցում է Շախմատի ակադեմիայի 20-ամյակին նվիրված միջոցառմանը «Շատ ավելին հասկացա, ժպտացի, հիասթափվեցի, զարմացա, զայրացա, ավելի գնահատեցի ու գոհացա իմ կյանքից»․ այսօր Հռիփսիմե Հակոբյանի ծննդյան օրն է Ավետիք Իսահակյանի հուշատուն-թանգարանը ներկայանում է նորովի Արցախի Գետավան համայնքի տարածքում ադրբեջանցիները բռնություն են գործադրել հայ երիտասարդների նկատմամբ ՏՏ ընկերություններին տրամադրվող պետական աջակցությունից օգտվելու համար դիմել է 21 ընկերություն․ աջակցության մանրամասներն ու տրամադրման կարգըԶինծառայողի՝ հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Շիրակի մարզում բոլոր ճանապարհները անցանելի են Արտակարգ դեպք՝ Սյունիքի մարզում. մառախուղի պատճառով իրանական համարանիշներով բեռնատարը կողաշրջվել էՉպարզված հանգամանքներում վիրավորված զինծառայողը վիրահատվել է․ նրա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր ՌԴ նախագահի աշխատակազմի պաշտոնյան Քաջարան է այցելել Արցախի նախագահի հրամանագրով Ջոն Ինյարիտուն պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով Մահվան ելքով վրաերթ Արարատի մարզումՄունդիալ-2022․ ինչ հանդիպումներ կան դեկտեմբերի 4-ին «Ժամանակը զուր չի անցնում եւ չի գլորվում առանց որեւէ ազդեցության»․ Ռոմելա Սարգսյան (ֆոտո)Հայաստանում միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Հրդեհ Փարաքար գյուղում Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածելԵրևանի նախատոնական լուսավորության հարցում բացթողումներ ունենք. Հրաչյա Սարգսյան Փակվելու են փողոցներ․ ոստիկանությունը՝ «Եվրատեսիլ»-ով պայմանավորված գործողությունների մասին Մահվան ելքով վրաերթ՝ Դիլիջանում. վրաերթի ենթարկված կինը տեղում մահացել է Դեկտեմբերի 4․ Օրվա խորհուրդ Մահվան ելքով վրաերթ և ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզումԱրցախում ավտոճանապարհները բաց են. ԱԻՊԾ-ն խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով Սպասվում է ձյուն, առանձին հատվածներում մառախուղԱստղագուշակ՝ դեկտեմբերի 4-ի համարԱմերիկացին սոցցանցերում արված գրառման տակ հիշեցրել է ոստիկաններին իր մասին ու ձերբակալվելՀՀ ԶՈւ զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել․ վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր«Պապայի աղջիկ»․ Արամ MP3-ի և դստեր քնքուշ լուսանկարը Իրանը նոր ատոմակայան է կառուցում Մակրոնը հայտարարել է, որ այս ձմռանը էլեկտրաէներգիայի հնարավոր անջատումների հետ կապված խուճապի պատճառներ չկան Լարիսա Գուզեևան ներկայացել է առանց դիմահարդարման (լուսանկար)Արցախի բոլոր շրջաններում, այդ թվում՝ Ստեփանակերտում, ձյուն է տեղում, ճանապարհները բաց են «Տոներն են մոտենում»․ Աննա Թովմասյանի լուսանկարը Ծաղկաձորից Ցանկացած այլ տարբերակ բերելու է պատերազմի․ Դավիթ Բաբայան «Եվրատեսիլի» պատվին հանել են Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների պաստառները․ Aravot.am Ոչ մի տարբերություն Վարդենիսի ու Ստեփանակերտի միջև. Քրիստինե ՎարդանյանՀայկական քաղավիացիան դեռ կմնա ԵՄ «սև ցուցակում». եվրոպացիները գոհ չեն «սահմանափակ առաջընթացից». «Հետք» Գերմանիայի զենքի պաշարները գրեթե սպառվել են՝ Ուկրաինային մատակարարումների պատճառով․ Times RadioՉնայած թշնամական գործողություններին և պետության անգործությանը, հայ մարդը ամուր կառչած է իր հողին. Իշխան Սաղաթելյան Պեսկովը՝ զորահավաքի մասին Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 63-ամյա վարորդը Lexus GX470-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտումԼուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը և Մոսկվան «պատերազմ չեն ցանկանում» Կասպից ծովի ափին մոտ 700 սատկած փոկ է հայտնաբերվել (տեսանյութ) Բլոգերը մատնանշել է ամուսնալուծված տղամարդկանց հետ սեքսով զբաղվելու առավելություններըԴիլիջանի ոլորաններում մերկասառույց է, Վայքի ավտոճանապարհներին և Զանգեր կոչվող տարածքում պիտ մառախուղ Մոսկվայում փաստաբան Գենադի Ուդունյանը հարվածել է ֆուտբոլիստ Դենիս Գլուշակովի նախկին կնոջ գլխին․ BazaԳրիգորի Լեպսը համերգի ժամանակ նետել է խոսափողը և լքել բեմը (տեսանյութ)Հեղափոխական «փոփոխություններն» ու «ապագան» հասան Արթուր Ճաղարյանի ղեկավարած ԻջևանԻրանում հայտնել են բողոքի ցույցերի ընթացքում մահացած մարդկանց թիվը
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել