00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
ՀՀ ՄԻՊ-ը կիսվել է ՀՀ-ում տեղահանված անձանց հումանիտար հարցերով վիճակի վերաբերյալ հետևություններովԵրևանի նախկին փոխքաղաքապետն ազատ է արձակվել Մունդիալ-2022. մեկնարկում են քառորդ եզրափակիչի հանդիպումներըԿրակոցներ Երևանում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 2 քաղաքացիԱստղագուշակ՝ դեկտեմբերի 9-ի համարՆիկոլ Փաշինյանը ժամանել է ԲիշքեկՕրվա խորհուրդ. Դեկտեմբերի 9Լույս չի լինի«Ժողովուրդ». Պադավադապետության դեմ պայքարողը. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 151«Հրապարակ». Խաղաղապահների ընտանիքները կտեղափոխվեն Արցախ

Ինչ է ուզում Ռուսաստանը. ՀԺ-ն նոր հոդված է հրապարակել

Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկակական ժամանակ»-ը նոր հոդված է հրապարակել՝ «Ինչ է ուզում Ռուսաստանը․ ի գիտություն Վեհափառ հայրապետի, երեք նախագահների և փորձագիտական հանրության» խորագրով.

«Մեր տարածաշրջանում Ռուսաստանի ցանկությունները տեղավորվում են նրա գլոբալ ցանկությունների շղթայի մեջ և Հայաստանն ու Ղարաբաղը նրա այդ ցանկությունների շղթայի մի օղակն են։

Ռուսաստանը Հայաստանից համարյա ուզում է այն, ինչ ուզում է Ուկրաինյայից, որ այն դառնա «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության կամ Ռուսաստանի մաս։ Ու եթե Ուկրաինյայի դեպքում նման արդյունքի համար ՌԴ-ն օգտագործում է ռուսական և գուցե բելառուսական զորքերը, Հայաստանի դեպքում օգտագործում է Ադրբեջանի և որոշ չափով էլ ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքերը։

 
Գործողությունների իմաստը հետևյալն է՝ ցույց տալ Հայաստանի անվտանգային խոցելիությունը, որպեսզի վերջինս րոպե առաջ դիմի «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության մաս դառնալու համար։ Այս տրամաբանությունը զարգացնելու քայլերը Ադրբեջանի ագրեսիվությունն է, ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքի իներտությունը, Ռուսաստանի քաղաքական իներտությունը և Հայաստանին զենքի մատակարարման պարտավորությունները չկատարելը։ Վերջին գործիքի կիրառումը պատահական չէ և օգտագործվել է նաև նախկինում, զորօրինակ՝ 2016-ի պատերազմից առաջ և հետո։ Հայաստանը պետք է հնարավորինս խոցելի լինի, որ հնարավորինս պինդ գրկի Ռուսաստանին։

Ղարաբաղի պարագան ևս մտնում է այս տրամաբանության մեջ, որոշակի տարբերությամբ։ Ռուսաստանին պետք է ԼՂ հարցի չլուծում, այսինքն, որ ԼՂ հարցը լինի չլուծված, որպես ազդեցության լծակ թե Հայաստանի, թե Ադրբեջանի վրա։ Այս ցանկությունն է եղել ԼՂ հակամարտության գոտում տասնամյակներ հաստատված ստատուս քվոյի անկյունաքարը և այս անկյունաքարի վրա հիմնվելով է հնարավոր եղել բանակցությունները անվերջ շարունակելու Հայաստանի քաղաքականությունը։ Սա շարունակվել է մինչև 2011 թվականը, որից այսկողմ քայլ-քայլ Ռուսաստանը հանգել է ստատուս քվոյի փոփոխության անհրաժեշտությանը։

Այս եզրակացությանը ՌԴ-ն եկել է ոչ թե այն պատճառով, որ այլևս ուզում է ԼՂ հարցի կարգավորում, այլ որովհետև սկսել է հասկանալ, որ չի կարողանում պահել ստատուս քվոն։ Առանցքային պատճառներից մեկը Թուրքիայի աճող դերն է և Արևմուտքի հետ ՌԴ այլևս անշրջելի բախման ժամանակ Թուրքիայի շատ թե քիչ հավասարակշռված դիրքորոշման կարևորությունը Ռուսաստանի համար։ Այստեղ է պետք փնտրել 44-օրյա պատերազմի պատճառը։

Նաև այն, որ Արևմուտքի հետ կանխատեսելի կամ պլանավորվող բախման պայմաններում, երբ ակնհայտորեն արևմտյան տրանսպորտային ուղիները պիտի փակվեին, կամ առնվազն կասկածի տակ հայտնվեին, Ռուսաստանի համար չափազանց կարևոր էր Դարդանելի և Բոսֆորի նեղուցների՝ իր համար շատ թե քիչ բնականոն գործունեությունն ապահովելը (հակառակ դեպքում Սև ծովը ՌԴ-ի համար կդառնար սովորական մի լիճ), ինչպես նաև Թուրքիայի միջոցով դեպի Արևմուտք ցամաքային կապի ապահովումը։

ՌԴ-Վրաստան-Թուրքիա երթուղին նոր ցամաքային հոսքերի խնդիրը չէր լուծի․ Աբխազիայի և Հարավային Օսիայի կոնֆլիկտների պատճառով դրանցով անցնող ճանապարհները չէին բացվելու։ Իսկ Վերին Լարսը դեռ մինչև ուկրաինական կոնֆլիկտը աշխատում էր ծանրաբեռնված։

Եվ հետևաբար՝ այս հարցի արդյունավետ լուծման միջոցը Հայաստան-Ադրբեջան առանցքի օգտագործումն էր լինելու։

Այս է պատճառը, որ ԼՂ հարցի Լավրովյան պլանը նախատեսում էր հարավային շրջանների հանձնում Ադրբեջանին, որ Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու և ավտոճանապարհների երթուղին ազատվեր խոչընդոտներից։

Այս իմաստով՝ չնայած հրապարակային հայտարարություններին, Ռուսաստանը ՀՀ տարածքով միջանցքի հիմնական շահառուն է, որովհետև թե Ադրբեջանը, թե Թուրքիան, թե Ռուսաստանն ուզում են, որ ՀՀ տարածքով լինի միջանցք՝ ՌԴ վերահսկողության ներքո։ Էականը վերջին գործոնն է, որովհետև ավտոճանապարհ Իրանի տարածքով էլ կա։ Երկաթուղի՝ Իրանով էլ կարելի է կառուցել։

Ուկրաինայում գործերի ոչ այնքան հաջող ընթացքը ըստ էության ավելի է սրել 2011-ից հետո հաստատված այն վիճակը, որ Ռուսաստանը դժվարանում է հիմա արդեն 2020 թվականից հետո հաստատված ստատուս քվոյի երաշխավորը լինել․ Խծաբերդն ու Փառուխը դրա վառ վկայությունն են։

Թուրքիայի և Ադրբեջանի դերը ավելի է մեծացել և հիմա Ադրբեջանը կարող է դառնալ ՌԴ-ից ԵՄ գազի և նավթի արտահանման հարթակ»։

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
9 Դեկ
ՀՀ ՄԻՊ-ը կիսվել է ՀՀ-ում տեղահանված անձանց հումանիտար հարցերով վիճակի վերաբերյալ հետևություններովԵրևանի նախկին փոխքաղաքապետն ազատ է արձակվել Մունդիալ-2022. մեկնարկում են քառորդ եզրափակիչի հանդիպումներըԿրակոցներ Երևանում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 2 քաղաքացիԱստղագուշակ՝ դեկտեմբերի 9-ի համարՓրկարարները քարշակման միջոցով արգելափակումից դուրս են բերել 10 իրանական և 3 հայկական բեռնատար. ԱԻՆՆիկոլ Փաշինյանը ժամանել է Բիշքեկ «Մեր» պատերազմը զոհերի ինտենսիվությամբ 4 անգամ ավելի արյունալի էր, քան Ուկրաինայում ընթացողըՓաշինյանն ունի դատողության և տրամաբանության արատներ, որոնք սպառնում են մեր ազգային անվտանգությանըՕրվա խորհուրդ. Դեկտեմբերի 9Լույս չի լինի«Ժողովուրդ». Պադավադապետության դեմ պայքարողը. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 151«Հրապարակ». Խաղաղապահների ընտանիքները կտեղափոխվեն Արցախ«Ժողովուրդ». Նոր փոփոխությամբ ՊՊԾ պետն ԱԱԾ տնօրենին եւ Ոստիկանապետին հավասար աշխատավարձ կստանա«Ժողովուրդ». Կալանավորված դատավոր Ալեքսանյանը հրաժարվում է ցուցմունք տալ«Ժողովուրդ». ՊՎԾ-ն մտել է Պաշտպանության նախարարություն՝ ստուգումների«Հրապարակ». 16 մլն դրամանոց վերելակ, թանկարժեք գորգեր, մարմարյա սալիկներ. կառավարության շենքը կապիտալ վերանորոգում են«Հրապարակ». Իշխանությունն արտահերթ նիստերով փորձելու է սղղացնել աղմկահարույց նախագծերըՇվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը շուտով կավարտվի․ ԲլինքենՍոչիում բլոգերը զանգահարել է ոստիկանություն և պահանջել կոկաին բերել իր համար՝ սպառնալով պայթեցնել բնակելի տունըԵՄ-ն մինչև 2 մլրդ եվրո կհատկացնի Ադրբեջանին՝ տնտեսությունը դիվերսիֆիկացնելու համար Աղվանի-Տաթև ավտոճանապարհին դեկտեմբերի 9-ին և 10-ին երթևեկությունը կկազմակերպվի պարբերական ընդհատումներով Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում. միմյանց է բախվել 4 մեքենաՍելին Դիոնը չեղարկել է համերգները հազվադեպ հանդիպող հիվանդության պատճառով (տեսանյութ) Արտակարգ դեպք՝ Երևանի կենտրոնումՉինաստանի դեսպանը սոցապնախարարին հայտնել է, որ կօգնեն աջակցության կարիք ունեցող ընտանիքներին Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի կյանքին այլևս վտանգ չի սպառնում․ News.am Ադրբեջանի ԶՈւ-ն տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել Ներքին Հանդի ուղղությամբ Իսպանիայի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի«Զբոսաշրջային կենտրոնից մինչև առաջնագիծ մեկ քայլ է՝ Ջերմուկը վկա». Տիգրան Աբրահամյան Առաջարկեցինք զեկույցում վերականգնել Հայաստանին և Արցախին վերաբերող հատվածը. Գեղամ Մանուկյան Մակրոնը հայտարարել է, որ ֆրանսիացի երիտասարդներին անվճար պահպանակներ կբաժանվենՄհեր Սահակյանը ստանձնել է պատգամավորական մանդատըԱննա Հակոբյանը մասնակցել է զոհված Նորայր Վարդանյանի եղբոր և քրոջ մկրտությանըԱՀ նախագահը հանդիպել է ֆրանսահայ համայնքի հետ. ներկա են եղել նաև Ֆրանսիայի օրենսդիր մարմնի անդամները Մալենան նոր երգ և տեսահոլովակ է ներկայացրել (տեսանյութ)Թայվանը 1 մլն դոլար կուղարկի Կիև՝ էլեկտրաէներգիայի գեներատորներ գնելու համարՌԴ ՊՆ-ն՝ Արցախում տիրող իրավիճակի մասին«Մանկական Եվրատեսիլ 2022»-ի մասնակիցները լուսանկարվել են հայկական տարազներով (լուսանկարներ) Արման Սարիբեկյանը նշանակվել է Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Վուչիչը ԱՄՆ դեսպանին ասել է, թե Սերբիան ինչպես է լուծելու Կոսովոյի խնդիրըԲայրամովն ու Դոնֆրիդը քննարկել են Երևանի և Բաքվի միջև խաղաղ գործընթացի հեռանկարները Շինուհայր-Հալիձոր ճանապարհահատվածում մառախուղ է, Ստեփանավանի ոլորաններում՝ տեղ-տեղ մերկասառույց Եվրոպան հավելյալ կվճարի Թուրքիային Ռուսաստանից վերամշակված նավթի համար․ Dir.bgԱդրբեջան կատարած այցից հետո ԵՄ որոշ խորհրդարանականներ դադարել են քննադատել Ալիևի ռեժիմը. Blankspot Փաշինյանը՝ կրկին «երկու քարի արանքում». Մոսկվայի և Բրյուսելի մեսիջները ԵրևանինՀՀ ԶՈՒ պատվիրակությունն այցելել է ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսումնական և գնահատման կենտրոն Ռուսաստանում հարսնացուն հարսանիքի ժամանակ դանակահարել է ամուսնուն և հեռացել՝ ամուսնությունը տոնելուԱդրբեջանական SOCAR-ը դադարեցրել է թուրքական նավթավերամշակման գործարան ռուսական նավթի մատակարարումը․ Reuters Զեփյուռ Բրուտյանը խոսել է Պավել Պրիլուչնիի առողջական խնդիրների մասին
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել