Մեսսիի ապագան անհայտ է. Ռոմանո
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկատվություն է տարածել արգենտինական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հետագա գործունեության վերաբերյալ։
«Եվս մեկ մանրամասնություն Մեսսիի ապագայի մասին։ Նրա համար պաշտոնական առաջարկ դեռ չի եղել, ուստի բանակցություններ այս պահին չկան։
Ինչ վերաբերում է Մեսսիի շրջապատին, ապա նրանք գիտեն, որ ՊՍԺ-ն ցանկանում է երկարաձգել պայմանագիրը ֆուտբոլիստի հետ, իսկ «Բարսելոնան» ցանկանում է վերադարձնել նրան։ Բայց որոշումներ չեն ընդունվում»,- գրել է Ռոմանոն իր սոցիալական ցանցերից մեկում։
Հիշեցնենք, որ Մեսսիի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2022/2023 մրցաշրջանի ավարտը։ Ընթացիկ մրցաշրջանում 35-ամյա արգենտինացին 9 հանդիպում է անցկացրել ֆրանսիական Լիգա 1-ում՝ դառնալով 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: