Ռուսաստանը Երևանին և Բաքվին հանձնել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր «համապարփակ առաջարկները». Զախարովա
Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին հանձնել է իր «համապարփակ առաջարկները» խաղաղության պայմանագրի կնքման համար:
Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Հիշեցնենք, երեկ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հաստատեց, որ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տարրերը՝ հիմնված հինգ սկզբունքների վրա: