Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան կողմից կազմակերպվել է մեծ միջոցառում՝ նվիրված ՀՀ անկախության տոնին. Վրույր Փենեսյանը տեսանյութեր է ներկայացրել
Այսօր Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան կողմից կազմակերպվել է մեծ միջոցառում՝ նվիրված ՀՀ անկախության տոնին՝ Փարիզի ամենագեղեցիկ հյուրանոցներից մեկում՝ «InterContinental»-ում, որին ներկա են Ֆրանսիայի կառավարության, Ազգային ժողովի և պետական մի շարք այլ կառույցների ղեկավար կազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև մի շարք երկրների դեսպաններ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է գործարար Վրույր Փենեսյանը, ով նույնպես մասնակցում է միջոցառմանը:
Փենեսյանը այնտեղ հանդիպում է ունեցել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի և Ֆրանսիայի Սենատի անդամ, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամ Վալերի Բուայեի հետ: