ԱՄՆ-ում թողարկվել է Ջո Բայդենի և Պուտինի հակամարտության մասին ֆիլմը (տեսանյութ)
Թողարկվել է Ջո Բայդենի և Պուտինի հակամարտության մասին Ջոն Մաջիոյի վավերագրական Year One: A Political Odyssey ֆիլմը։ Այն Emmy մրցանակի դափնեկիր է։ Ֆիլմի պրեմիերան կայացել է HBO հեռուստաալիքով, հայտնում է Известия-ն։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մասին ֆիլմի համար հարցազրույցներ են տվել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը, ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդական Ջեյք Սալիվանը, Սպիտակ տան հաղորդակցության գծով տնօրեն Ջեյն Փսակին։
Ֆիլմի կենտրոնական թեման Ռուսաստանի հետ հակամարտությունն է և Բայդենի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հարաբերությունները։ Հեղինակները, մասնավորապես, խոսել են 2021 թվականի փետրվարին իրականացված հաքերային հարձակման, Ուկրաինայի իրադարձությունների շուրջ տարաձայնությունների մասին։
Բացի այդ, հեղինակները նկարագրել են, թե ինչպես է Բայդենը արձագանքել կորոնավիրուսային համաճարակին, Աֆղանստանի ճգնաժամին և այլ մարտահրավերներին։
Ֆիլմն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ։