Թուրքիայում կարող է հիջաբ կրող կանանց հարցով հանրաքվե անցկացվել. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստովանել է, որ երկրում հիջաբ կրող կանանց հարցի շուրջ համազգային հանրաքվե կարող է անցկացվել։ Այս մասին նա ասել է խորհրդարանում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության նիստում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ նման հանրաքվե կարող է անցկացվել, եթե Թուրքիայի խորհրդարանը համապատասխան փոփոխություններ չընդունի սահմանադրության մեջ։
Նա նշել է, որ երկրի սահմանադրության փոփոխությունների փաթեթն արդեն պատրաստ է, դրանց քննարկումն արդեն սկսվել է տարբեր կուսակցությունների հետ։ Էրդողանի խոսքով՝ ամեն ինչ կախված է բանակցությունների արդյունքից։
«Եթե ձևավորվող պատկերը թույլ չտա փոփոխությունների ընդունումը, մենք պատրաստ ենք տարբեր քայլերի, այդ թվում՝ հանրաքվեի անցկացմանը»,- ասել է նա։