00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
ՌԴ ՊՆ-ի հայտարարությունըՄիայն ռազմական ուժը երբեք բավարար չի եղել տևական և համապարփակ խաղաղության հասնելու համար. Եգիպտոսի նախագահը՝ Ալիևին ԱՄՆ-ն նախազգուշացնելու է Թուրքիային՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն անտեսելու ռիսկերի մասին․ Reuters«Hayrazmik.com»-ը լուսաբանում է հայ զինվորի արժեհամակարգի ու հայկական մշակույթի փոխազդեցությունները հնուց մինչև մեր օրերըKia Sorento-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արտաքին լուսավորման սյանը. կան տուժածներ Իսրայելի նախագահը զանգահարել է ԱլիևինԵրկրաշարժ Իրանում. այն զգացվել է Երևանում և մարզերում«Ալ Նասրի» գլխավոր մարզիչն ասել է, որ Ռոնալդուն կվերադառնա Եվրոպա«Շենգավիթ» բժշկական կենտրոնում ծեծկռտուք է տեղի ունեցել Աշտարակի խճուղում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Ոչ մի փաստաթուղթ էլ չի ստորագրվի․ Վազգեն Մանուկյանը՝ խաղաղության պայմանագրի ստորագրման մասին

Վազգեն Մանուկյանը հարցազրույց է տվել ռուսական «Մոսկովսկիյ կոմսոմոլեց» թերթին։ Հայաստանի նախկին վարչապետը բացատրում է, թե ինչու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը շուտ չեն ստորագրի. Московский Комсомолец (МКRU)

«Մեկնումեկը կկորցնի իշխանությունը, կա՛մ Բաքուն, կա՛մ Երևանը»
Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների վերջին հանդիպումում սպասված բեկումը տեղի չունեցավ: Կողմերը խոսում էին Երևանի և Բաքվի խաղաղության պայմանագրի կնքման կարևորության մասին, սակայն հրապարակայնորեն ո՛չ այդ փաստաթղթի պատրաստման ժամկետները նշվեցին, ո՛չ էլ որոշակի դրա բովանդակությունը: Հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարների շուրջ МК-ն զրուցել է Հայաստանի առաջին վարչապետ, նախկին պաշտպանության նախարար (առաջին արցախյան պատերազմի ժամանակ՝ 1992-1993 թթ.) Վազգեն Մանուկյանի հետ:

«- Ելնելով որոշ հաղորդագրություններից՝ կարելի՞ է ասել՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները չեն բացառում, որ մինչև տարվա վերջը խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել: Ի՞նչ եք կարծում, դա իրատեսակա՞ն է:

- Ես կարծում եմ, որ այժմ հնարավոր չէ հրացանի փողի տակ որևէ համաձայնություն ստորագրել: Որովհետև պատերազմում Հայաստանի պարտությունից հետո Ադրբեջանը փորձում է իր պայմանները թելադրել մեզ: Ես այդ հանդիպումից որևէ մեծ բան չէի սպասում, քանի որ Ադրբեջանն անընդհատ հայտարարում է, թե Ղարաբաղի հարցը լուծված է, թե դա իր տարածքն է, և վերջ: Փաշինյանը, իմ կարծիքով, պատրաստ է ամեն ելքի: Եթե Ռուսաստանը պահի Ղարաբաղը, նա կհամաձայնի, չի պահի, էլի իր համար մեկ է: Իսկ Ռուսաստանի համար Ղարաբաղը շատ կարևոր ռազմավարական նշանակություն ունի: Այժմ ձգտում են Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից: Վրաստանը նա կորցրել է, Ադրբեջանը երբեք Ռուսաստանի հետ չի լինի: Նա կհաճոյախոսի Ռուսաստանի հետ, բայց նրա գլխավոր շահերը Թուրքիայի հետ են: Ղարաբաղի խնդիրն ամենակարևորն է, որ Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ: Եթե Հայաստանը կորցնի Ղարաբաղը, Ռուսաստանը կկորցնի ողջ Անդրկովկասը: Հայտնի բանաձև գոյություն ունի՝ Անդրկովկասի կորուստը Ռուսաստանի համար կնշանակի ողջ Կովկասի կորուստ:
Հասկանալի էր, որ Փաշինյանը խոսելու էր Ղարաբաղի մասին, չնայած նրան այդ հարցն այնքան էլ չի հետաքրքրում: Ալիևը հաստատ չի համաձայնի, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը հետաձգվի՝ թողնելով ապագային: Իսկ Ռուսաստանն էլ չի գնա նրան, որ Ղարաբաղի խնդիրը լուծվի բացառապես Ադրբեջանի բանաձևով: Հետևաբար հնարավոր չէր այդ հանդիպումից բեկում սպասել:

- Ինչո՞ւ եք կարծում, որ Փաշինյանին չի հետաքրքրում Ղարաբաղը:

- Նրա ամբողջ քաղաքականությունը, առաջին իսկ օրվանից, ուղղված էր նրան, որ ազատվի Ռուսաստանից: Դրա համար անհրաժեշտ է ազատվել Ղարաբաղի խնդրից: Եվ նա բազմիցս է հայտարարել, որ ղարաբաղյան հարցը խանգարում է Հայաստանի զարգացմանը: Բայց նա չի կարող հենց այնպես հրաժարվել Ղարաբաղից: Մի քանի օր առաջ Ղարաբաղում հանրահավաք էր. 60-70 հազար մարդ պահանջում էր նրա անկախության պահպանումը: Այնտեղ մարդկանց նոր սերունդ է մեծացել, որը չի հիշում այն ժամանակները, երբ Ղարաբաղն անկախ չէր: Այնտեղ մի քանի անգամ ընտրություններ են եղել, արդեն նոր մարդիկ են աշխատում: Հանուն ինչի նրանք հանկարծ պետք է հրաժարվեն այդ ամենից և մտնեն Ադրբեջանի կազմի մեջ: Դա հնարավոր չէ:
- Պուտինը խոսեց 5 ադրբեջանական շրջանների մասին, որոնք ռուսական կողմը համոզում էր հայկական կողմին վերադարձնել Բաքվին: Ասաց, որ բանակցությունները երկար են ընթացել, և Երևանը փաստորեն չի համաձայնել: Կարո՞ղ եք բացատրել, թե ինչ է տեղի ունեցել:


- Երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, Ղարաբաղն արդեն իրավաբանորեն Ադրբեջանի կազմում չէր: Ադրբեջանը պատերազմ սկսեց և պարտվեց: Այն ժամանակ ազատագրվեց ոչ միայն բուն Ղարաբաղը, այլ նաև նրան հարակից Ադրբեջանի 7 շրջան: Այնուհետև տասնյակ տարիներ բանակցություններ ընթացան: Դրանք ընթանում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, և ես կարծում եմ, որ բանակցային այդ ձևաչափը պետք է պահպանել: Ղարաբաղի դիրքորոշումն այն էր, որ պատրաստ է Ադրբեջանին տալ նրա շրջանները տարածաշրջանի ինքնորոշման իրավունքի ճանաչման և Հայաստանի հետ կապող միջանցքների փոխարեն: Երևանն ու Ստեփանակերտը միշտ էլ ասում էին, որ այդ շրջանները գրավվել են բացառապես Արցախի անվտանգության ապահովման համար: Բայց Բաքուն չի ցանկանում ճանաչել Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը, իսկ մենք չէինք ուզում այդ շրջանները հենց այնպես տալ: Միամտություն կլիներ հետ տալ գրավվածը՝ չստանալով փոխարենը ոչինչ և հույս ունենալով, որ Ադրբեջանը դրանով կբավարարվի:

- Այսինքն՝ հայկական կողմը սկզբունքորեն համաձայն է եղել տալ այդ 5 շրջանները, բայց միայն Ղարաբաղի անկախության ճանաչման կամ գոնե նրա ինքնորոշման իրավունքի ճանաչման փոխարե՞ն:

- Այո, բոլոր բանակցություններն այդ հունով էին ընթանում, բայց որևէ արդյունք չտվեցին:

- Իսկ Ռուսաստանը պնդո՞ւմ էր, որ դուք այդ շրջանները հենց այնպես տաք:

- Ենթադրվում էր, որ այդ դեպքում Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանին պետք է ռուսական խաղաղապահ ուժեր կանգնեն: Ենթադրվում էր, որ նման ժեստը՝ շրջանների հանձնումը, կհանգեցնի հակամարտության մեղմացման: Ռուսաստանի ներկայությունը կապահովեր Ղարաբաղի անկախությունը դե ֆակտո, բայց ոչ դե յուրե: Դրանք շատ բարդ բանակցություններ էին և փակուղի մտան:

– Ինչո՞ւ:

- Ադրբեջանը ոչ մի կերպ չէր համաձայնում Ղարաբաղի անկախությանը: Ալիևը հասկանում էր, որ եթե ինքը դրան գնա, ապա իրեն պարզապես կգցեն: Ղարաբաղի կարգավիճակի հարցի ցանկացած լուծման դեպքում ինչ-որ մեկը կկորցներ իշխանությունը, կա՛մ Ադրբեջանի ղեկավարությունը, կա՛մ Հայաստանի ղեկավարությունը: Ուստի հարցն այսպես էր դրվում. թող Ղարաբաղը դե ֆակտո անկախ մնա անվերջ երկար ժամանակ, իսկ Ադրբեջանը դա չի ճանաչում, բայց նաև չի միջամտում:

- Ի՞նչ է այդ «վաշինգտոնյան հռչակագիրը», որ հիշատակեց նախագահ Վլադիմիր Պուտինը:

- Ինքս այդ փաստաթուղթը չեմ կարդացել, բայց հայտնի է հետևյալը: ԱՄՆ-ն կոչ է անում, որ Ադրբեջանի և Հայաստանի խաղաղության պայմանագիր պատրաստվի, որում Արցախի մասին ոչինչ չի ասվում: Պարզապես նշվում է, որ պետք է հաղորդակցություններ բացվեն: Ռուսական տարբերակում, ըստ լուրերի, ասվում է, որ Ղարաբաղի հարցն այժմ չի քննարկվում և պահ է տրվում հաջորդ սերունդներին: Պահպանվում է գոյություն ունեցող դրությունը: Բայց պետք է կարգի բերել սահմանները, հաղորդակցություններ բացել: Ընդ որում, Ադրբեջանի և Նախիջևանի կապը նույնպես կիրականացվի միջանցքով, ճանապարհով, որը վերահսկում է ռուսական բանակը: Ես ինքս կողմնակից չեմ, որ բացվեն այդ հաղորդակցությունները: Այժմ շարունակ խոսում են Սյունիքի միջով հաղորդակցությունների մասին, բայց Հայաստանը բոլոր կողմերից շրջափակման մեջ է: Բոլոր ճանապարհները պետք է միաժամանակ բացվեն: Սակայն խաղաղության պայմանագրի ռուսական տարբերակը մեզ ձեռնտու է, որովհետև դրա մեջ գոնե ղարաբաղյան հարցը չի լուծվում այնպես, ինչպես պատկերացնում է Ալիևը: Թեկուզ այն սկզբունքորեն այդ հարցի որևէ լուծում չի բովանդակում: Այդ տարբերակը մեզ համար ավելի ձեռնտու է, քան այն տարբերակները, որոնցում Արցախի հարցն առհասարակ չի հիշատակվում:

- Այդ տարբերակը կարող են ստորագրել մոտ ժամանակնե՞րս:

- Կարծում եմ, որ ոչ մի փաստաթուղթ էլ չի ստորագրվի: Եթե անգամ Փաշինյանը հրաժարվի Արցախի պաշտպանությունից, Երևանում անմիջապես փողոց դուրս կգան: Աշխարհի միլիոնավոր հայեր պայքարում են Արցախի ազատության համար: Հայաստանի ղեկավարը չի կարող դա հաշվի չառնել: Ադրբեջանը նույնպես չի համաձայնի ստորագրել մի փաստաթուղթ, որում ասվում է, որ ղարաբաղյան հարց կա, որը պետք է լուծել ապագայում: Այդ իսկ պատճառով նման խաղաղության պայմանագիր տեսանելի ապագայում չեմ տեսնում: Եվ չեմ բացառում, որ Ադրբեջանը նորից կփորձի ուժի միջոցով հասնել իր նպատակներին»։

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
28 Հուն
ՌԴ ՊՆ-ի հայտարարությունըՄիայն ռազմական ուժը երբեք բավարար չի եղել տևական և համապարփակ խաղաղության հասնելու համար. Եգիպտոսի նախագահը՝ Ալիևին ԱՄՆ-ն նախազգուշացնելու է Թուրքիային՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն անտեսելու ռիսկերի մասին․ Reuters«Hayrazmik.com»-ը լուսաբանում է հայ զինվորի արժեհամակարգի ու հայկական մշակույթի փոխազդեցությունները հնուց մինչև մեր օրերըՍերժ Սարգսյանը էքսկլյուզիվ արխիվային տեսանյութ է հրապարակել Kia Sorento-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արտաքին լուսավորման սյանը. կան տուժածներ Իսրայելի նախագահը զանգահարել է ԱլիևինԵրկրաշարժ Իրանում. այն զգացվել է Երևանում և մարզերում«Ալ Նասրի» գլխավոր մարզիչն ասել է, որ Ռոնալդուն կվերադառնա Եվրոպա«Շենգավիթ» բժշկական կենտրոնում ծեծկռտուք է տեղի ունեցել Աշտարակի խճուղում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ«Հայրենիքը սիրում ես ոչ թե նրա համար, որ մեծ է, այլ նրա համար, որ քոնն է»․ Ծովինար Մարտիրոսյան (լուսանկար) Եվրոպացի քաղաքական գործիչն առաջարկում է «այրել ևս 100 Ղուրան»՝ ի պատասխան Թուրքիայի զայրույթիԲնակչությանը կոչ ենք անում բարեխղճորեն կատարել դեկտեմբերի կոմունալ վճարումները․ Տեղեկատվական շտաբ Ինչ ունեցվածք և եկամուտներ են հայտարարագրել առողջապահության նախարարն ու փոխնախարարները«Սեփական աթոռն ու իշխանությունն արցախյան ազատագրական պայքարից վեր դասողից ի՞նչ սպասես»․ Տիգրան ԱբրահամյանՇահումյան գյուղից Խոր Վիրապ տանող ավտոճանապարհին բախվել է 9 ավտոմեքենաՀրապարակվել է Նենսի Փելոսիի ամուսնու վրա հարձակման տեսագրությունըԵրևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Ipsum»-ը բախվել է ճամփեզրի արգելապատնեշին․ ուղևորը հոսպիտալացվել է Քանյե Ուեսթը դեն է նետել իրեն նկարահանող կնոջ հեռախոսը (տեսանյութ)«Կար ժամանակ, երբ ծնողները հանգիստ էին, որ իրենց որդիներն անցնում են տղամարդու կյանքի այս կարեւոր փուլը...»․ Գրիգոր Դանիելյան ՆԱՏՕ-ն պատրաստ է Ռուսաստանի հետ ռազմական առճակատմանՋենիֆեր Լոպեսը հազիվ է մահից փրկվել ֆիլմի նկարահանման ժամանակԱդրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի Լեռնային Ղարաբաղի շրջափակումը. ԱՄՆ սենատոր Ինչ գործունեությամբ է աչքի ընկել Բելգիայում ՀՀ դեսպան Աննա ԱղաջանյանըՇվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացը կասեցվել է. ԱԳ նախարար Ալիևը հայտարարել է, թե Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվիԿոսովոյում ալբանացին կրակել է մեքենայի վրա, երկու կին վիրավորվել է․ ԶԼՄՉեխիայի նախագահ է ընտրվել պաշտոնաթող գեներալ Պետր ՊավելըԶառիթափ գյուղում «VAZ-2121»-ն արգելափակվել է ցեխակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն Ադրբեջանը կրկին ամբողջությամբ անջատել է Արցախի գազամատակարարումը 36-ամյա Մեգան Ֆոքսը ներկայացել է փոքրիկ բիկինիով2023-ը պետք է դառնա սխալների խմբագրման և մեր ողնաշարը շտկելու տարի. Սուրեն Պապիկյան Շակիրան պատասխանել է Ժերար Պիկեի և նրա նոր ընկերուհու սելֆիինԹուրքիան կոչով դիմել է Իրանին«Ալաշկերտը» խզել է պայմանագրերը 5 ֆուտբոլիստի հետ Ալիևը հիմա էլ հայտարարել է, թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմը պետք է ընդլայնվիԱրագածոտնի, Արարատի, Շիրակի, Կոտայքի, Վայոց ձորի մարզերում և Վարդենիս քաղաքում ձյուն է տեղում Ռազմահայրենասիրական խմբակների, տարբեր դասընթացների դադարեցման կամ կասեցման ծրագիր գոյություն չունի․ Ժաննա Անդրեասյան Նիդեռլանդները և Ճապոնիան ԱՄՆ-ի հետ միասին կսահմանափակեն չիպերի արտահանումը Չինաստան. Financial TimesԱդրբեջանը տարհանում է Իրանում իր դեսպանատան աշխատակիցներինՄիավորում՝ Դեդո-Բաբոյի մոտ. ինչպես են արցախցի ծնողները դիմավորել Երևանում մնացած երեխաներին (տեսանյութ)Հայտնի է Եգիպտոսի նախագահի օրակարգը Հայաստան կատարած այցի ընթացքումԱրտաքին թշնամուն հաղթելու համար նախ պետք է ազատվել ներքին դավաճաններից․ Արսեն ՋուլֆալակյանԲժիշկը բացատրել է` ինչու է մորուքը հաճախակի սափրելը վտանգավոր տղամարդկանց համարՍա այն խնդիրն է, որի շուրջ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ՌԴ-ի շահերը համընկնում են. Վարդանյանը՝ France TV-ինՍասուն, բանակը քանդել է Նիկոլի ու քո տեսակը․ Էդուարդ ՇարմազանովԵրուսաղեմում հարձակման ժամանակ սպանված զույգը փորձել է օգնել վիրավորներին. JPԵգիպտոսի նախագահը ժամանեց ԵրևանԵրուսաղեմում հրաձգություն սկսած անձը վնասազերծվել է. Jerusalem Post
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել