Ինչ-որ պահի Արեւմուտքը հակադրվելու է Իրանին. քաղաքագետ
Արևմուտքը ոչինչ չի' խնայի տեղական ֆավորիտներին ուժեղացնելու գործում, եթե իհարկե Իրանը ինքնակամ չորոշի հանձնվել։ Նման դիտարկում է արել քաղաքագետ Արա Պողոսյանը։ «Ինչ-որ պահի հակադրվելու է Արեւմուտքը Իրանին։ Կասկած չունեմ, որ այդ ժամանակ արեւմտյան տերությունների և Իսրայելի տեղական ֆավորիտը լինելու են Ադրբեջանն ու Թուրքիան։
Արևմուտքը ոչինչ չի' խնայի տեղական ֆավորիտներին ուժեղացնելու գործում, եթե իհարկե Իրանը ինքնակամ չորոշի հանձնվել։ Իսկ հազարամյա պետականություն ունեցող երկիրն անկասկած պայքարելու է, հաստատելու համար ռեգիոնալ տերության իր կարգավիճակը և տեղական ստատուս-քվոն:
Այս սցենարի մեջ Հայաստանի համար ստեղծվում են մահացու սպառնալիքներ և հնարավորություններ։ Սպառնալիքների բույլը սկսվելու է (կապված Հայաստանի դիրքավորումից), ինչպես Հայաստանի տարածքը բախման էպիկենտրոն դառնալուց մինչև Հայաստանի պետականության փլուզում։ Հնարավորությունները ևս կապված են Հայաստանի դիրքավորմամբ։
Իրանը` որպես թուրքական նկրտումների խոչընդոտ, անչափ կարեւոր է, որպեսզի մնա տարածաշրջանում իր հնարավորություններով ու ազդեցության լծակներով։ Հակառակ դեպքում, եթե տարածաշրջանում փոխվի ռեգիոնալ բալանսը հօգուտ թուրք-ադրբեջանական տանդեմի, ապա Հայաստանի ճակատագիրը այլեւս երաշխավորված մշուշվելու է»,-գրել է նա։