Շակիրան հրաժարվել է ելույթ ունենալ աշխարհի առաջնության բացման արարողությանը

Կոլումբիացի երգչուհի Շակիրան ելույթ չի ունենա Ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության բացման արարողությանը, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ փոփ-դիվան ելույթից հրաժարվելու որոշում է կայացրել մրցաշարի մեկնարկից մի քանի օր առաջ՝ մարդու իրավունքների հարցով Քաթարի հասցեին քննադատության պատճառով։ Նշվում է նաև, որ ավելի վաղ Դուա Լիպան և Ռոդ Ստյուարտը հրաժարվել էին բացման արարողությանը ելույթ ունենալու հնարավորությունից։
Շակիրան նախկինում անմիջականորեն մասնակցել է աշխարհի առաջնության անցկացմանը: 2010 թվականին նրա երգը դարձավ մրցաշարի պաշտոնական օրհներգը, որն անցկացվում էր Հարավային Աֆրիկայում։
Աշխարհի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։ Մրցաշարի մեկնարկային խաղում տանտերերը կընդունեն Էկվադորի ազգային հավաքականին։