00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Սևիլյան» 3-2 հաշվով հաղթեց «Ռեալ Սոսյեդադին» Ուռուտ գյուղում այրվել է մոտ 50 հա խոտածածկույթԵՄ չիրականացված խոստումներ vs ԵԱՏՄ-ից ստացվող իրական տնտեսական օգուտԿանանց գումարտակի հագեցած առօրյայի մասին պատմում են գումարտակի զինծառայողները (տեսանյութ) Մենք չորս անհրաժեշտ պայման ենք տեսնում ենթակառուցվածքների բացման համար. Միրզոյան (տեսանյութ)Կադիրովը գնահատել է Պուտինի աշխատանքըՀայտնի են «Սլավյանսկի բազար 2024» մրցույթում Հայաստանի պատվիրակների անունները Միտումնավոր զրկում է Հայաստանին նրա անվտանգությունը երաշխավորող վահանից․ «Փաստ» «Թավշյա հեղափոխության» իրական շահառուները. Տրդատ ՍարգսյանՀայաստանը շարունակում է անցնել բազմաթիվ դժվարությունների միջով․ Արարատ Միրզոյանի ուղերձը

«Այս իրավիճակում ռուսական տարբերակն Արցախի շուրջ խնդիրների բանակցությունների հեռանկար է թողնում»

«Առավոտ» թերթը գրում է․ ««Այս նոր իրավիճակում, միանշանակ, իրենց արտահայտություններում, այսպես ասած, ռուսական տարբերակը, Արցախի շուրջ խնդիրների բանակցությունների հեռանկար է թողնում, որովհետեւ այլ տարբերակները համապատասխանում են այս իշխանությունների՝ մինչ այժմ ասած տարբերակին, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում»,- «Առավոտի» զրուցակիցն է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանն անկեղծ չէ իր գործողություններում. ինքն այդ եզրահանգման եկել է այս երկու տարվա ընթացքում, պարզապես, նորից մանիպուլացնում է եւ ասում է՝ դեռ մեկ տարի առաջ  այդ տարբերակի մասին մենք տեղեկություն ունեինք»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ընդդիմության խորհրդարան վերադառնալու պատճառն այն էր, որ իշխանությունն ընդունեց Արցախի հարցի կարգավորման, այսպես ասած, ռուսական տարբերակը, ինչի մասին օրերս խորհրդարանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, ԱԺ վերջին նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Եվ ես հիմա կարող եմ ասել, որ կառավարությունը շատ վաղուց՝ դեռեւս 2021 թվականի հունվարից այդ պայմանավորվածությունն ընդունել է, դրա մասին չի խոսել զուտ կոռեկտությունից ելնելով: Եվ ես շնորհակալ եմ Ռուսաստանի Դաշնության նախագահին, որ թեման, այնուամենայնիվ, պարզաբանելու հնարավորությունը մեզ համար ընձեռեց: Եվ եթե մեր կառավարության դիրքորոշումը «խուսափողական» է, ըստ էության, այսօրվա մեր դիրքորոշումն այն է, ինչ մեզնից պահանջում էր ընդդիմությունը՝ չիմանալով, որ մենք այդ դիրքորոշումը վաղուց ենք որդեգրել: Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովը, իրենք էլ գուցե վստահ չլինելով, որ մենք այդ դիրքորոշումը վաղուց ենք որդեգրել: Ինչո՞ւ եմ ասում վստահ չլինելով, որովհետեւ Լեռնային Ղարաբաղի նախագահի հետ ես շատ վաղուցվանից այդ դիրքորոշումը կիսել էի, եւ պիտի որ այնտեղ այդ տեղեկատվությունն արձանագրված լիներ: Եթե ընդդիմությունը հիմա այլ կարծիքի է եւ համարում է, որ Հայաստանը պետք է մերժի Ռուսաստանի առաջարկները, ճիշտ կլինի, որ նրանք դրա մասին բարձրաձայն հայտարարեն»:

Հարցին՝ ընդդիմության համար ընդունելի՞ է ռուսական տարբերակը, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Ոչ մի տարբերակ արդեն չի լինելու այն արդյունքին, ինչ փաստաթղթերով Արցախի շուրջ բանակցային գործընթաց էր ընթանում (նկատի ունի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցությունները-Ն. Գ.): Նախկին գործընթացը միանշանակ տանում էր Արցախի անկախությանը, ինքնիշխանությանը, իր պատմական տարածքում ապրելու իրավունքին եւ դրա շուրջն էր ձեւավորվում ամբողջ բանակցային գործընթացը, Հայաստան-Արցախ՝ միասնական գործունեությունը՝ անվտանգային միջավայրի պաշտպանության ձեւավորումը, ինտեգրացիոն գործընթացները, ենթակառուցվածքների զարգացումը, տնտեսության զարգացումը եւ այլն: Հիմա՝ ինչ փաստաթուղթ էլ դնեն, այդ փաստաթուղթը չի լինելու այն բովանդակությամբ, ինչի շուրջ նախկին իշխանությունները բանակցել են: Բայց այս նոր իրավիճակում, միանշանակ, իրենց արտահայտություններում, այսպես ասած, ռուսական տարբերակը, Արցախի շուրջ խնդիրների բանակցությունների հեռանկար է թողնում, որովհետեւ այլ տարբերակները համապատասխանում են այս իշխանությունների՝ մինչ այժմ ասած տարբերակին, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում: Սա՝ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, պետք է ընդունի: Գիտեք, եթե նույնիսկ ինքը եկել է այդ  եզրակացության, միեւնույն է, ինքը չի ասում՝ Արցախի ինքնիշխանություն, Արցախի Հանրապետություն, չի ասում, որ Արցախը՝ ԽՍՀՄ փլուզման ժամանակ, ԽՍՀՄ օրենքների շրջանակներում ինքնորոշվել է, ինքն անկախ է. սա փաստ է: Եվ հաջորդը՝ եթե երկրի ղեկավարությունն այդ եզրակացության է գալիս 2018 թվականից հետո, կամ 2020 թվականի պատերազմից հետո, երկու տարվա ընթացքում, ապա այդ երկրի ղեկավարությունը բացարձակ չի տիրապետում պետության ռազմավարական կառավարման տեսությանը եւ իրավունք չունի այս երկրի ճակատագրի հետ խաղալու»: 

Ի դեպ, ընդդիմության հասցեին վերջերս քննադատություն էր հնչեցրել խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանը՝ կանխատեսելով, որ «Հայաստան» խմբակցությունը կփլուզվի: «Վատ է, որ Հայաստանում ընդդիմություն չկա եւ նախկին իշխանությունն իր նախկին ֆինանսների, նախկին պաշտոնյաների եւ նախկին օլիգարխների շնորհիվ փակում է այդ դաշտն առողջ ուժերի համար։ Բայց ես կարծում եմ, որ դա ժամանակի հարց է, հաջորդ փուլում արդեն այսօրվա խորհրդարանական խմբակցություններն ընդդիմություն չեն լինելու։ Վստահ եմ, որ «Հայաստան» դաշնակցությունը մասնատվելու է, որովհետեւ միատարր չի»,- ասել էր նա։ Այս առիթով մեր հարցին ի պատասխան՝ Սեյրան Օհանյանն ասաց, որ քաղաքական գործընթացները մշտական են, բայց չկա որեւէ քաղաքական ուժ, որը մշտական է. «Հիմա խորհրդարանական ընդդիմություն է եւ «Պատիվ ունեմ» դաշինքը եւ «Հայաստան» խմբակցությունը: Որքան կարողացել ենք, այնքան էլ աշխատել ենք եւ աշխատելու ենք՝ մեր օրակարգով»: Նա նաեւ հավելեց. «Չեմ ուզում որեւիցե մեկի ասածը մեկնաբանել, բայց այնպես է ստացվում, կարծես իշխանությունն իր առջեւ դրված բոլոր խնդիրները կատարել է, հիմա ընդդիմությունը ռացիոնալ չի: Ամբողջ աշխարհն է տեսել, հայ ժողովուրդն առավելապես, Արցախի եւ Հայաստանի սահմանամերձ շրջանների բնակիչները իրենց մաշկի վրա են զգացել, թե այս իշխանությունները՝ իրենց ռացիոնալ աշխատանքի արդյունքում, ի՞նչ աղետալի իրավիճակ են բերել մեր երկրի գլխին՝ Արցախի  եւ ՀՀ-ի, հատկապես սահմանային բնակավայրերի: Այսօր էլ իրենք գործում են ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակից կտրված, իրավիճակային լուրջ գնահատումից կտրված՝ չհաշվելով այն առաջնահերթությունները, որոնք որ անհրաժեշտ են: Այս իշխանությունները ոնց որ ջայլամային քաղաքականություն վարեն՝ գլուխը մտցրել են ավազի տակ, հետեւները՝ բաց: Մի՞թե չեն նկատում, որ իրենք են երկիրը բերելհասցրել այս աղետալի վիճակի: Տպավորություն է, որ իրենք ամեն ինչ արել են, երկիրը փայլուն ձեւով գնում է առաջ՝ արդարությունը, ժողովրդավարությունը, տնտեսական աճը, իրենց խանգարողն էլ միայն ընդդիմությունն է»:

Ըստ Սեյրան Օհանյանի, եթե ընդդիմությունը չլինի, ժողովրդի այն մասին, որոնք մանիպուլացվում են, իշխանությունները՝ «գլուխները կմաքրեն եւ կտանեն առաջ»:

Հարցին՝ ի՞նչ անի քաղաքացին, երբ իշխանությունը բերում է աղետի, ընդդիմությունն էլ դեռ չի կարողանում այդ ամենի «դեմն առնել», Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ մարդկանց հետ աշխատելու ամենաբարդ մեթոդը դա համոզելու մեթոդն է. «Մեր համակիրները միանշանակ համոզմունքն ունեն, որ այս իշխանությունները չեն արտահայտում մեր երկրի շահերը, նրանք պետք է հեռանան եւ մենք պետք է ձերբազատվենք պարտվողի հոգեբանությունից, փոխենք մեր բանակցողին, որպեսզի այս իրավիճակից դուրս գանք: Ընդդիմությունը, բոլոր առաջատար եւ գիտակից ուժերը պետք է լուրջ աշխատանք տանեն, որպեսզի այդ գաղափարները գեներացնեն մեր քաղաքացիների մոտ: Իսկ քաղաքացիները, որոնք դեռեւս չեն կողմնորոշվել, որոնք դեռ մանիպուլացվում են, մարդիկ, որոնց ուղեղներն այս իշխանությունը լվացել է՝ կենցաղային խնդիրներով՝ ամեն ինչ տանք, միայն իբր խաղաղություն լինի, պետք է ճիշտ կողմնորոշվեն եւ հասկանան, որ երկրի պատիվը, քաղաքացու արժանապատվությունը, Հայաստանի եւ Արցախի ինքնիշխանությունը, անկախությունը հիմնարար արժեքներ են, դրանց համար պետք է պայքարել եւ ելքն այս իշխանությունների հեռացումն է»»:

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
2 Մար
Հայտնի է՝ որքան գումար է Ռիհաննային վճարել Ասիայի ամենահարուստ մարդը (տեսանյութ)«Սևիլյան» 3-2 հաշվով հաղթեց «Ռեալ Սոսյեդադին» Ուռուտ գյուղում այրվել է մոտ 50 հա խոտածածկույթԵՄ չիրականացված խոստումներ vs ԵԱՏՄ-ից ստացվող իրական տնտեսական օգուտԿանանց գումարտակի հագեցած առօրյայի մասին պատմում են գումարտակի զինծառայողները (տեսանյութ) Մենք չորս անհրաժեշտ պայման ենք տեսնում ենթակառուցվածքների բացման համար. Միրզոյան (տեսանյութ)Կադիրովը գնահատել է Պուտինի աշխատանքըԷմիլի Ռատակովսկին նկարահանվել է «մերկ» զգեստով (լուսանկար)Հայտնի են «Սլավյանսկի բազար 2024» մրցույթում Հայաստանի պատվիրակների անունները Միտումնավոր զրկում է Հայաստանին նրա անվտանգությունը երաշխավորող վահանից․ «Փաստ» «Թավշյա հեղափոխության» իրական շահառուները. Տրդատ ՍարգսյանՌոնալդուի սիրելին նորաձևության ցուցադրությանը ներկայացել է օրիգինալ զգեստով (լուսանկարներ)Հայաստանը շարունակում է անցնել բազմաթիվ դժվարությունների միջով․ Արարատ Միրզոյանի ուղերձըԱՄՆ-ն մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի հատված (տեսանյութ)Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվել են հարաբերությունների կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ․ Ռուբինյան«Աստված ինձ այդպիսին է ստեղծել, ու ես բոլորովին չեմ դժգոհում»․ Նարե ԳևորգյանՀայ–թուրքական հարաբերությունների կարգավորումը կախված է Թուրքիայի քաղաքական կամքից. Ռուբինյան Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացի հասնելու համար անձնական հանդիպումները կարևոր են. Բայրամով Փաշինյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Ժողովրդավարության դպրոցի բացումըԱլիևի ներկայացուցիչը հայտարարել է հարաբերությունների կարգավորման գործում «Զանգեզուրի միջանցքի» կարևորության մասինՀԱՊԿ-ում ՀՀ-ի մասնակցության դե յուրե «սառեցումը» կսահմանափակի երկրի անվտանգության ապահովումը․ ԲորդյուժաԵրևանի դիրքորոշումը կարող է հանգեցնել ՌԴ – ՀՀ հարաբերությունների վերանայման. Լավրով Բրեդլի Կուպերը նախընտրում է տանը «միանգամայն մերկ» շրջելՄենք ցանկանում ենք հասնել հարաբերությունների լիարժեք կարգավորման․ Կոստանյան«Մենք սիրում ենք Ռուսաստանը»․ Երևանում հայ կինը պատռել է Նավալնուն նվիրված պաստառները (տեսանյութ)Պուտինն ու Լուկաշենկոն մոտ մեկ ժամ տևողությամբ հեռախոսազրույց են ունեցել Հայտնի է՝ հայ համայնքից ովքեր են պատգամավոր ընտրվել Իրանի Մեջլիսում Արջահովիտ գյուղի վերջնամասում այրվում են տան տանիք և խոտածածկույթ Լավրովը հայտնել է՝ Երևան-Բաքու հարաբերություններում ինչից է կախված առաջընթացըՆոան հաղթեց Ալաշկերտին, Շիրակը՝ Ուրարտուին Կապանի օդանավակայանի մոտ բախվել են «GAZ» և «Howo» մակնիշների բեռնատարները․ կա տուժած Մոսկվան սպասում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի վերջնական որոշմանը․ Լավրով Ուսումնավարժանք՝ ՀԱՊՀ-ում․ ըստ սցենարի՝ ռմբակոծվում է համալսարանի տարածքը, վնասվել են մասնաշենքեր Փաշինյանի հայտարարություններն այն մասին, թե ՀԱՊԿ-ը ծանր պահին լքել է Հայաստանը, չեն համապատասխանում իրականությանը․ ԼավրովԵրևանի հայտարարությունները ստիպում են Մոսկվային հետևություններ անել սեփական քայլերը պլանավորելիս․ ԼավրովՎայոց ձորում BMW մոտոցիկլով ռուսաստանցի ամուսիններ են վթարի ենթարկվել․ նրանց տեղափոխել են հիվանդանոց Լավրովը ծիծաղելով է արձագանքել Մակրոնի` Ուկրաինա զորք ուղարկելու մասին հարցին (տեսանյութ)Գնահատելի է, երբ մարզային իշխանությունները հոգացավ են․ Իրանի դեսպանը Շիրակի մարզում է Եգիպտոսում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունները կքննարկեն Գազայում հրադադարըԱրարատ Միրզոյանն Անթալիայում հանդիպել է Մոզամբիկի արտաքին գործերի նախարարի հետ Պետությունները կամավոր զիջում են իրենց ինքիշխանության մի հատվածը՝ նոր հնարավորությունների համար․ Տիգրան Սարգսյան Երևանում շինհրապարակի պատը փլուզվել ու թափվել է բնակչի մեքենայի վրա. վնասվել է գազախողովակը Գալիս ենք Նիկոլին թրաշելու. Հաշվառվե՜ք․ Տիգրան Ուրիխանյան Պատմության մեջ առաջին անգամ հայկական մշակույթը ներկայացված է Դիսնեյում Էրդողանն ու Ասադը կարող են հանդիպում ունենալ ՄոսկվայումԲախվել են «Mercedes-Benz E»-ը և Երևան-Վարդենիս երթուղին սպասարկող «Mercedes»-ը․ կան վիրավորներ ՖԻՖԱ-ն կտրականապես դեմ է կապույտ քարտերին. Ջանի Ինֆանտինո Սերունդների կերտած Հանրապետությունը և սրբազան դրոշակը չեն կարող լինել մեր վերջին զանգը. Րաֆֆի Հովհաննիսյան Հայաստանը և Թուրքիան որոշել են նոր հանդիպում անցկացնել հարաբերությունների կարգավորման համարԻսրայելն ԱԹՍ-ով գրոհել է Լիբանանի տարածքը. երեք մարդ է զոհվել
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել