Քանյե Ուեսթը 2024թ․ առաջադրելու է իր թեկնածությունն ԱՄՆ նախագահական ընտրություններին

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը հայտարարել է 2024 թվականին ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու իր մտադրության մասին։ Այս մասին հայտնում է New York Post-ը՝ հղում կատարելով կատարողի մասնակցությամբ սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութին։
«Այո <...> Մենք առաջ ենք շարժվում դեպի ապագա»,- ասել է ռեփերը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը։
Տեսանյութում նա նաև ցույց է տալիս հագուստը, որի վրա գրված է «Ye24», որտեղ Ye կարող է նշանակել իր կեղծանունը, իսկ 24 թիվը կարող է խորհրդանշել 2024 թվականը, երբ տեղի կունենան հաջորդ նախագահական ընտրությունները, նշում է հրատարակությունը։
Ուեսթը 2020 թվականին ակնարկել է նոր նախագահական ընտրություններին մասնակցելու ծրագրերի մասին։ Նա թվիթերում գրել էր «Քանյե 2024»։