Ոստիկանները Ազատեկում 15 հատ հատված ուռենի են հայտնաբերել. պարզվել են հեղինակները
Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողներն օրերս կազմակերպել էին ուժեղացված ծառայություն, որի ընթացքում Ազատեկ բնակավայրում բացահայտվեց ապօրինի ծառահատման երկու դեպք: 54-ամյա և 50-ամյա երկու բնակչի հողամասերի հարակից ձորակներում հայտնաբերվեցին ընդհանուր 15 հատված ուռենի:
Ոստիկանությունից հայտնում են, որ պարզվել է, որ ծառերը ապօրինի հատել են վերոհիշյալ տղամարդիկ։
Ոստիկանությունը շարունակելու է հետևողական քայլեր իրականացնել ապօրինի ծառահատումները բացահայտելու և կանխելու ուղղությամբ: Դեպքերի վերաբերյալ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։ Հանգամանքները պարզվում են: