Ինչո՞ւ են գերմանացի ֆուտբոլիստները ափերով փակել բերանները թիմային լուսանկարում․ ԳՖՄ-ի պարզաբանումը
Գերմանիայի ֆուտբոլային միությունը (DFB) պաշտոնական հաղորդագրությամբ պարզաբանել է, թե ինչու են Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստները Ճապոնիայի թիմի դեմ աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի հանդիպման մեկնարկից առաջ թիմային լուսանկարում ափով փակել բերանները։
Բողոքն ուղղված է ՖԻՖԱ-ի որոշման դեմ, որով արգելվել է աշխարհի առաջնության ժամանակ LGBT համայնքին աջակցություն հայտնելու որեւէ դրսեւորում։
Գերմանիա - Ճապոնիա խաղում 1:0 հաշվով հաղթում են գերմանացիները։ Ընթանում է երկրորդ խաղակեսը։