Աբովյան քաղաքում բախվել են Mercedes-ն ու 2 Opel-ներ․ կա վիրավոր
Նոյեմբերի 22-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 43-ամյա Գևորգ Հ․-ի վարած Opel մակնիշի, 62-ամյա Հայկազ Ա․-ի վարած Opel մակնիշի և 27-ամյա Սևադա Դ․-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Լ․ Ե․-ն բուժօգնության է դիմել «Աբովյան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները։ Վթարի փաստով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։