Apple-ը ցանկանում է գնել «Մանչեսթեր Յունայթեդը». ԶԼՄ
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը դիտարկում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը գնելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է բրիտանական The Daily Star տաբլոիդը՝ չնշելով կոնկրետ աղբյուր։
Հրատարակության տվյալներով՝ Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Կուկը պատրաստ է ակումբի համար վճարել 5,8 մլրդ ֆունտ (ընթացիկ փոխարժեքով ավելի քան 7 մլրդ դոլար)։ Նշվում է, որ Apple-ը տարեկան 326 միլիարդ ֆունտ ստեռլինգ եկամուտ ունեցող ընկերություն է, ուստի նման ձեռքբերումը մեծ բեռ չի լինի կորպորացիայի համար։
Այնուամենայնիվ, Կուպերտինոյում գտնվող ընկերությունը որևէ մարզական ակումբ ունենալու փորձ չունի, առավել ևս պրոֆեսիոնալ: Ինչպես հայտնում է Daily Star-ը, Թիմ Կուկը բանակցություններ է վարում բանկերի հետ, որոնք նշանակված են «Յունայթեդի» վաճառքով զբաղվելու համար, այդ թվում՝ The Raine Group-ի:
Հրապարակման նյութում նշվում է, որ Apple-ի ղեկավարը նախատեսում է ֆինանսավորել ակումբի համար նոր ժամանակակից մարզադաշտի կառուցումը։