ԱԱ-2022․ Նիդերլանդները ոչ-ոքի խաղաց Էկվադորի հետ
Այսօր՝ նոյեմբերի 25-ին, կայացավ ԱԱ-2022-ի խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումը, որում հանդիպեցին Նիդերլանդների ու Էկվադորի հավաքականները։ Դոհայի «Խալիֆա» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։
Արդեն վեցերորդ րոպեին Նիդերլանդների հավաքականի հարձակվող Կոդի Գակպոն բացեց հանդիպման հաշիվը։ Երկրորդ խաղակեսի սկզբում Էկվադորի ազգային հավաքականի հարձակվող Էներ Վալենսիան հաջողությամբ խաղաց և հավասարեցրեց հավասարությունը։