Նա է իմ աշխատունակության բարձրացման հիմնական պատճառը. Պավել Պրիլուչնին՝ իր հայազգի կնոջ մասին
Պավել Պրիլուչնին ասել է, որ իր գլխավոր ոգեշնչումն ու աշխատունակության բարձրացման պատճառը երիտասարդ կինը՝ Զեփյուռ Բրուտյանն է, հայտնում է StarHit-ը։
Որոշ աղբյուրներ նշում են նաև, որ դերասանի կինը հղի է, իսկ Պրիլուչնին պատրաստվում է երրորդ անգամ հայր դառնալ։ Սակայն զույգն ինքը պաշտոնապես չի հաստատել այս տեղեկությունը։
Հարցին, թե որտեղի՞ց է արտիստն այդքան ուժ ստանում մշտական նկարահանումների համար, նա պատասխանել է, որ իր գործունեության համար պարտական է կնոջը. «Որտեղի՞ց։ Չգիտեմ, ես միշտ այսպիսին եմ եղել։ Եվ ես երիտասարդ կին ունեմ, դա նրան անհրաժեշտ է», - բացատրել է Պրիլուչնին: