Հայտնի է՝ ինչու Նեյմարը չի կարողացել ներկա գտնվել Բրազիլիա-Շվեյցարիա խաղին
Հարձակվող Նեյմարը, որը վերականգնվում է ոտնաթաթի վնասվածքից, չի կարողացել ներկա գտնվել Բրազիլիայի և Շվեյցարիայի հավաքականների միջև «Սթեդիում 974» մարզադաշտում կայացած խաղին (1-0) ջերմության պատճառով: Այս մասին հայտնել է բրազիլացիների հարձակվող Վինիսիուս Ժունիորը.
«Նեյմարը տխուր էր, քանի որ չէր կարող ներկա գտնվել խաղին: Նա իրեն վատ էր զգում ոչ միայն իր վնասվածքի, այլև այն պատճառով, որ ջերմություն ուներ: Մենք հույս ունենք, որ նա հնարավորինս շուտ կկարողանա վերականգնվել»,- Ժունիորի խոսքերն է փոխանցում Get French Football News-ը, հայտնում է armsport-ը:
Բրազիլիան խմբային փուլի երկու տուրերում հաղթանակ է տարել և ապահովել է իր տեղը մրցաշարի փլեյ-օֆֆ փուլում: Նեյմարը, որը Սերբիայի դեմ խաղում է վնասվածք ստացել, պետք է խաղադաշտ վերադառնա 1/8 եզրափակչի խաղին: