Metallica-ն յոթ տարվա լռությունից հետո նոր երգ ու նոր ալբոմ է թողարկել (տեսանյութ)
Metallica ռոք խումբը հայտարարել է յոթ տարվա ընթացքում իր առաջին ալբոմի մասին՝ «72 Seasons», խմբի նախորդ ալբոմը՝ «Hardwired...To Self-Destruct», թողարկվել է 2016 թվականին, գրում է Variety-ն։
Metallica-ն թողարկել է նաև նոր երգ, որը կհայտնվի հաջորդ ալբոմում։ Կոմպոզիցիան կոչվում է «Lux Æterna», ընդհանուր առմամբ երգերի հավաքածուում կլինի 12 թրեք, թողարկումը նախատեսված է 2023 թվականի ապրիլի 14-ին։ Խմբի ֆրոնտմեն և վոկալիստ Ջեյմս Հեթֆիլդը հայտարարել է, որ ալբոմի անվանումը կապված է այն բանի հետ, թե ինչպես է մարդն ընկալում իր իսկական և կեղծ եսը։
«Կարծում եմ, որ այստեղ ամենահետաքրքիրը տեսնելն է, թե ինչպես են այս համոզմունքներն ազդել մեր այսօրվա կյանքի վրա: Մեր մեծահասակների փորձի մեծ մասը արտացոլումն է կամ արձագանքը մանկության այս փորձառություններին: Կարևոր է հասկանալ, թե ով ենք մենք հիմա՝ մանկության պատանդնե՞ր, թե՞ մարդիկ, որոնք ազատվել են այն կապանքներից, որոնք կրում էինք», - ասել է Հեթֆիլդը:
Metallica-ն հայտարարել է նաև M72 World Tour-ի մասին, որը տեղի կունենա 2023-2024 թվականներին։ Երաժիշտները ելույթ կունենան Փարիզում, Կոպենհագենում, Վարշավայում, Հելսինկիում, Ամստերդամում, Համբուրգում, Մյունխենում և այլ քաղաքներում։