Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը կգործուղվի Աբու Դաբի
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և նախարարության միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը դեկտեմբերի 12-14-ը կգործուղվեն Աբու Դաբի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ:
Այս մասին տեղեկանում ենք վարչապետի որոշումներից: Որոշման մեջ նշվում է, որ գործուղման նպատակը երկկողմ համագործակցության մի շարք հարցեր քննարկելն է: