Ռուսաստանը շահագրգռված է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմամբ. Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան շահագրգռված է Ադրբեջանի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 5-ին, Լավրովը Մոսկվայում բանակցություններ է վարում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Հանդիպման ընթացքում Լավրովն ընդգծել է, որ կարևորագույն թեման Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների իրականացումն է, որոնք ձեռք են բերվել 2020 թվականի նոյեմբերին, ինչպես նաև 2021 թվականի հունվարին։ Բացի այդ, այս տարվա հոկտեմբերին Սոչիում կայացել է հերթական գագաթնաժողովը, որի ընթացքում քննարկվել է նաև ղարաբաղյան հարցը։
«Մենք շահագրգռված ենք անել հնարավոր ամեն ինչ՝ հեշտացնելու տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, սահմանների սահմանազատումը, խաղաղության պայմանագրի կնքումը և, ընդհանրապես, վստահության միջոցների ամրապնդումը, այդ թվում՝ հասարակության միջև շփումների զարգացման միջոցով՝ կառույցներ, քաղաքագետներ, խորհրդարանականներ»,- ընդգծել է Լավրովը։