Մարոկկոն պայքարից դուրս է թողնում Իսպանիային
Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի նախավերջին խաղում մրցեցին Մարոկկոյի եւ Իսպանիայի հավաքականները։ Հիմնական եւ լրացուցիչ ժամանակում գոլ խփել թիմերը չկարողացան՝ 0:0:
ԱԱ 2022-ի 1/8 եզրափակիչում Մարոկկոյի հավաքականը հետխաղյա 11 մետրանոցներով հաղթանակի հասավ Իսպանիայի թիմի նկատմամբ։
Այսպիսով, Մարոկկոն առաջին անգամ հանդես կգա քառորդ եզրափակիչում եւ կմրցի Պորտուգալիա - Շվեյցարիա զույգի հաղթողի հետ։ Այդ խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։