00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Լուկաշենկոն հայտարարել է տարածաշրջանային անվտանգության համար ԱՊՀ-ի հատուկ նշանակության մասինՄեղրաձոր գյուղի անտառում հրդեհ է բռնկվել Արման Մկրտչյանը՝ «Վանի» խաղացող «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել Պուտինը նոր հարձակում է նախապատրաստում Ուկրաինայում․ BloombergԿրեմլը մեկնաբանել է Պուտինի կողմից «Վագներ»-ի անդամ Հայկ Գասպարյանին պարգևատրելը Ահաբեկչություն՝ Երուսաղեմում․ կա 7 զոհ, 10 վիրավորՌուսաստանում Little Big խմբի հիմնադիրը ճանաչվել է օտարերկրյա գործակալԳլխավոր դատախազը ներկայացրել է դատախազների իրավական կրթության զարգացման ուղղությունները ԵԱ․ Վիկտորյա Ազրոյանն ու Արթուր Գրուզդևը գրավեցին վերջին տեղը

Արթուր Խաչատրյանը եգիպտական «Կահիրե լրատվական»-ին է ներկայացրել Արցախյան հիմնախնդրի պատմությունը եւ լուծման ուղիները

«Կահիրե լրատվական» հեռուստաալիքը նոյեմբերի 29-ին շուրջ 50 րոպե նվիրել է Արցախի Հանրապետության շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտության արմատներին եւ լուծման հնարավորություններին՝ հրավիրելով վերլուծաբաններ Կահիրեից եւ Սեւաստոպոլից։ Լրագրող Իհապ Օմարը եւ քաղաքական գիտությունների դոկտոր, դասախոս Ամմար էլ Գենան ներկայացրել են իրենց դիտանկյունները տագնապի տարբեր կողմերի մասին՝ աշխարհաքաղաքականից մինչեւ դավանական։ Ըստ Իհապ Օմարի՝ Ռուսաստանը կարող է հրադադար պարտադրել՝ Թուրքիայի եւ Իրանի հետ ունեցած սեւծովյան եւ սիրիական հարակցություններով, սակայն մտավախություն կա, որ Ադրբեջանը, Սյունիք ներխուժելով, կարող է փոխել հակամարտության պատկերը՝ ներգրավելով Իրանին իբրեւ հակառակորդ։ Հարցին՝ թե Արցախն իրենից աշխարհաքաղաքական, տնտեսական կամ այլ արժեք է ներկայացնում, նա, օրինակ բերելով բալկանյան թնջուկը, հաստատել է, որ հակամարտության արմատն ազգային է եւ ոչ թե դավանական կամ քաղաքական, որ խորհրդային շրջանում Կրեմլի ազգային քաղաքականության եւ կամայականորեն սահմաններ որոշելու հետեւանք են ներկա հակամարտությունները՝ փաստելով, որ Հայաստանը հնագույն պետություններից մեկն է։

Ադրբեջանից քաղաքական վերլուծաբան Շեյխալի Ալիեւը ներկայացրել է իր երկրի դիրքորոշումը, ընդգծել, որ խնդրի արմատը հայկական հողային պահանջներն են ու ընդարձակման ձգտումը, որի հետեւանքով ավելի քան մեկ միլիոն ադրբեջանցի բռնագաղթի է ենթարկվել, մինչեւ որ երկու տարի առաջ ադրբեջանական բանակը «հայկական բռնագրավումից» ազատագրեց իր հողերը եւ վերջ տվեց այս հակամարտությանը, եւ ներկայումս ընթանում են խաղաղ բանակցություններ։ Նա հաստատել է, որ մի շարք պետություններ չեն փափագում հակամարտության վերջնական լուծմանը, որպեսզի ելնելով սեփական շահերից՝ մոտ եւ հեռավոր ապագայում այն օգտագործենԱդրբեջանին ճնշելու համար։ Նա հիշատակել է Ֆրանսիային, Իրանին, որոնք օգնել են եւ շարունակում են օգնել Հայաստանին վերազինվել՝ փոխելու ուժային հարաբերակացությունը եւ փոփոխության ենթարկելու իրերի արդի դասավորությունը։ Հարցին, թե ի՞նչ կարեւորություն է ներկայացնում Արցախն Ադրբեջանի համար, երբ Հայաստանն այն իր մասնիկն է համարում, նա առաջ է քաշել աշխարհագրական, քաղաքական, տնտեսական եւ իրավական պատճառներ՝ ակնհայտորեն խճճվելով պատմական փաստարկների մեջ։

Այնուհետեւ հաղորդավարը Երեւանից հրավիրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանին՝հարցելով, թե ո՞րն է հակամարտության լուծումը։ ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախկին անդամն առաջին հերթին շեշտել է, որ լուծման մասին խոսելու համար հարկավոր է մատնանշել պատճառները։ «Երբ կազմավորվեց Խորհրդային Միությունը ստալինյան «ազգային քաղաքականությունը» ԽՍՀՄ հանրապետությունները կապում էր հանգույցներով, որոնք հեշտությամբ չէին կարող քանդվել։ Տարբեր ցեղային մեծամասնություններ «տեղափոխվեցին» Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի ամբողջական շրջաններ եւ այլ ազգային մեծամասնություն ունեցող հանրապետություններ։ Ահա թե ինչպես Լեռնային Ղարաբաղը՝ (նույն ինքը՝ Արցախը) պատմական հայկական շրջանը, մոտ 90 տոկոսով հայ բնակչությամբ տրվել է Ադրբեջանին»։ «Սակայն Ղարաբաղի ժողովուրդը երբեք չկորցրեց Հայաստանին միանալու հույսը։ Այսպիսով, 80-ականների վերջին, երբ Գորբաչյովի գլխավորությամբ այսպես կոչված «Պերեստրոյկայի» բարեփոխումները հռչակվեցին, Ղարաբաղի ժողովուրդը որոշեց իրացնել ինքնորոշման իր իրավունքը եւ խնդրել Խորհրդային Միությունից՝ Հայաստանի եւ Ադրբեջանի Խորհրդային Հանրապետություններից համաձայնել Ղարաբաղի իրավասությունն Ադրբեջանից փոխանցել Հայաստանին։ Հետեւաբար «Ղարաբաղյան հակամարտությունը» Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ է, Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի շուրջ՝ ըստ ՄԱԿ-ի սկզբունքների եւ կանոնադրության, ինչպես նաեւ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության համաժողովի Հելսինյան եզրափակիչ որոշման (1975-ից Համաժողովը վերածվեց մշտական գործող կազմակերպության՝ Եվրոպայի Անվտանգության եւ համագործակցության կազմակերպություն): Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը հակամարտության «լիարժեք» կողմ չէ, այլ հակամարտությանը միջամտեց իբրեւ Ղարաբաղի հայության ապահովության եւ իրավունքների երաշխավոր եւ փաստացի ներկայացնում էր Լեռնային Ղարաբաղը միջազգային միջնորդավորված բանակցություններում։

Միջազգային միջնորդական ջանքերը սկսել են 1991-ից՝ ԽՍՀՄ-ի փլուզման նախօրեին։ 2006-2007թթ․ ձեւակերպվել են հակամարտության լուծման հիմնարար սկզբունքներն ու տարրերը երեք միջնորդ երկրների՝ այսպես կոչված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի կողմից։ Լուծումը պետք է հիմնված լիներ Հելսինկյան Եզրափակիչ որոշման երեք սկզբունքների՝ ժողովուրդների հավասար իրավունքների եւ ինքնորոշման, ուժի սպառնալիքից կամ կիրառումից հրաժարման եւ պետությունների տարածքային ամբողջականության վրա։ Համապարփակ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվեր Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից, որը պետք է սահմաներ Ղարաբաղի վերջնական կարգավիճակը, որը ենթադրվում է, որ պետք է որոշվեր կամարտահայտության օրինական պարտադիր հանրաքվեի միջոցով՝ կազմակերպված ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի կողմից։

Սակայն Ադրբեջանն ուժի սպառնալիքից կամ ուժի կիրառումից հրաժարվելու սկզբունքը կոպտորեն խախտեց 2020-ի սեպտեմբերի 27-ին, երբ աշխարհը զբաղված էր մահաբեր COVID-19 համաճարակի դեմ պայքարով, չհրահրված հարձակում գործեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ՝ սպանելով հազարավոր մարդկանց եւ բռնագրավելով Լեռնային Ղարաբաղի տարածքի մեծ մասը։ Իսկ 2021-ի մայիսին Ադրբեջանը ներխուժեց ՀՀ  ինքնիշխան տարածք։ Այդ ժամանակից Հայաստանի դեմ նախահարձակ գործողությունները շարունակվում են։ Վերջին ներխուժումը 2022-ի սեպտեմբերի 12-ին էր։ Ադրբեջանը սպանել է 250 հայ զինվորական եւ գրավել Հայաստանի շուրջ 150 քառ․ մետր տարածք։ Ադրբեջանը Հայաստանի վրա է հարձակվել երկու պատճառով՝ դեպի Նախիջեւան Հայաստանի վրայով ինքնիշխան միջանցք ստանալու համար եւ ճնշում բանացնելու Հայաստանի վրա, որպեսզի վերջինս Լեռնային Ղարաբաղը ճանաչի Ադրբեջանի մաս։

Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ սահմանազատման եւ սահմանգծման գործընթացին, ինչպես նաեւ նրա հետ կնքելու խաղաղության պայմանագիր։ Սակայն Հայաստանը երբեք պետք է չստորագրի Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ հաղորդակցության միջանցք տրամադրելու համաձայնագիր, որը ենթակա չէ Հայաստանի իրավասության։ Կառավարությունը պահանջում է նաեւ Լեռնային Ղարաբաղի հայերի ապահովության երաշխիքներ։

Մինչդեռ մենք՝ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը, համակարծիք ենք, որ Հայաստանի վրայով ինքնիշխան միջանցք չտրամադրվի Ադրբեջանին, ուղեւորների եւ բեռների տարանցումը կատարվի ըստ ՀՀ օրենսդրության, քանի որ ճանապարհը գտնվում է Հայաստանի տարածքում, իշխանության հետ հիմնական տարակարծություն ունենք Ղարաբաղի հարցի շուրջ։ Մենք հավատում ենք, որ Ղարաբաղի հայերը, որոնց ապահովությունը ներկայումս երաշխավորված է սահմանափակ ժամանակով լիազորություն ունեցող ռուս խաղաղապահների կողմից, ստիպված պետք է լքեն իրենց պատմական հայրենիքը, եթե ադրբեջանական իրավասություն հաստատվի։ Հետեւաբար Ղարաբաղում առկա է գոյության եւ նոր ցեղասպանության սպառնալիք։ Մենք համաձայն ենք, որ տարածաշրջանում խաղաղություն հաստատվի։ Այնուամենայնիվ, որպեսզի խաղաղությունը տեւական լինի, պետք է հիմնված լինի արդարության վրա։ Հակառակ պարագայում խաղաղության փոխարեն կունենանք ժամանակավոր հրադադար, իսկ վատթարագույն դեպքում՝ հայոց ցեղային մաքրագործում իրենց պատմական հայրենիքում։

Մենք համոզված ենք, որ տեւական խաղաղություն չի կարող հաստատվել, եթե ղարաբաղյան հիմնախնդիրն արդար լուծում չստանա՝ հիմնված հակամարտող կողմերի փոխզիջման վրա։ Այսպիսով, մյուս դիրքորոշումը հետեւյալն է․ այս շրջանում տեւական խաղաղության համար ղարաբաղյան հիմնախնդրի համապարփակ լուծումը պետք է հիմնված լինի երեք հիմնական սկզբունքների՝ ժողովուրդների հավասար իրավուքների եւ ինքորոշման, ուժի կիրառման սպառնալիքի կամ ուժի կիրառման բացառման եւ պետությունների տարածքային ամբողջականության վրա։

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
28 Հուն
Իլոն Մասկը Ուկրաինային արևմտյան զենքի մատակարարումները «իսկական կոռուպցիա» է անվանելՄեքսիկայում մեծ սպիտակ շնաձուկը կծել է կակղամորթ հավաքողի գլխիցԼուկաշենկոն հայտարարել է տարածաշրջանային անվտանգության համար ԱՊՀ-ի հատուկ նշանակության մասինՄեղրաձոր գյուղի անտառում հրդեհ է բռնկվել Արման Մկրտչյանը՝ «Վանի» խաղացող «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել Պուտինը նոր հարձակում է նախապատրաստում Ուկրաինայում․ BloombergԿրեմլը մեկնաբանել է Պուտինի կողմից «Վագներ»-ի անդամ Հայկ Գասպարյանին պարգևատրելը Ահաբեկչություն՝ Երուսաղեմում․ կա 7 զոհ, 10 վիրավորՌուսաստանում Little Big խմբի հիմնադիրը ճանաչվել է օտարերկրյա գործակալԳլխավոր դատախազը ներկայացրել է դատախազների իրավական կրթության զարգացման ուղղությունները ԵԱ․ Վիկտորյա Ազրոյանն ու Արթուր Գրուզդևը գրավեցին վերջին տեղը Փարիզը կօգնի Ուկրաինային ոչ միայն պաշտպանվել, այլ նաև վերականգնել իր ինքնիշխանությունը. Ֆրանսիայի ԱԳ նախարարՌԴ ՊՆ-ն՝ Լաչինի միջանցքի շրջափակման մասինԴասալքության մեղադրանքով հետախուզվողները Մոսկվա-Երևան չվերթով վերադարձել են Հայաստան Աշտարակի Մուղնի 2-րդ թաղամասում հայտնաբերվել է հակատանկային ականԶելենսկին Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարությանը մեղադրել է «կեղծավորության» մեջՍկանդալը սկանդալի հետևից. ինչ է կատարվում Արմեն Մելիքբեկյանի ղեկավարած ՀՖՖ-ումԵրևանում Toyota Land Cruiser-ը վարելիս հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Հայաստանի նախկին փոխդեսպանը53-ամյա Քեյթ Բլանշեթը հայտնվել է ամսագրի շապիկին՝ առանց դիմահարդարմանՀրապարակվել են Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման նոր կադրեր (տեսանյութ, լուսանկար)Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի կապակցությամբ ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով Դիլիջանի ոլորաններում մոտ 5 տոննա անասնակերով բարձված ЗИЛ-ը կողաշրջվել է Անկարան Եվրոպային կոչ է արել արձագանքել Ղուրանի այրմանըԲելառուսում ՀՀ դեսպան Ռազմիկ Խումարյանի գործունեությունն ու արդյունավետությունը. ինչպես են պաշտպանվում ՀՀ-ի և Արցախի շահերըԲլոգերը բոտոքսի պատճառով նմանվել է մուլտհերոսի Հազարավոր դոլարներ, բնակարաններ, TESLA. ինչ ունեցվածք են հայտարարագրել ՇՄ նախարարն ու փոխնախարարներըՍտեփանակերտի գազալցակայաններն այսօր՝ ժամը 00։00-08։00-ը, կվերսկսեն իրենց աշխատանքը. Արցախի տեղեկատվական շտաբ Եթե Abrams տանկերն Ուկրաինա հասնեն մինչև օգոստոս, շատ ուշ կլինի․ ԶելենսկիՔՏՀԱՏՄ-ը դադարեցրել է բենզալցակայանների գործունեությունը Երուսաղեմում հարձակվել են հայկական ռեստորանի վրա (տեսանյութ)Մենք չենք համաձայնում այն ճանապարհին, որն առաջարկել է Ադրբեջանը. Ռուբեն Վարդանյան «Հեղինակավոր» մարդիկ իրենց կարծիքներով ողողում են սոց հարթակները՝ մոռանալով սեփական «հեղինակության» մասին․ Դիանա ԳրիգորյանԱրման Եղոյանը ԵՄ պատվիրակությանը ներկայացրել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված իրադրությունը Հարի Սթայլսը պատահաբար պատռել է իր տաբատը ելույթի ժամանակ (տեսանյութ)Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել Ներքին Հանդի ուղղությամբ զոհված հայ զինծառայողի մարմինը․ ՊՆԱրցախի նախագահը քաղաքացիներին կոչ է անում չտրվել «ներքին տարբեր ուժերի պառակտիչ սադրանքներին» Կոնգրեսական Փալոնի հեղինակած բանաձևի նախագծով դատապարտվում են Ալիևի կողմից Արցախում էթնիկ զտումների փորձերը Տղամարդը կեղծել է իր մահը, որպեսզի տեսնի, թե քանի մարդ է գալու իր հուղարկավորությանը Վրաստանում ուժի մեջ է մտել Հայաստանի հետ սահմանի պարզեցված հատման մասին համաձայնագիրը Զախարովան Լին Թրեյսիին առաջարկել է այցելել Մոսկվայի հայկական ռեստորաններ՝ «հիշողությունները թարմացնելու» համարՇառլ Ազնավուրի 100-ամյակի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով Ռուսաստանն ակնհայտորեն սխալ է հասկացել Հայաստանում ԵՄ առաքելության նպատակը․ Պիտեր ՍտանոԲաքվում պետք է հասկանան, որ Իրանի նման առյուծի պոչի հետ խաղալը անհետևանք չի մնում․ Վարդան Ոսկանյան Կիմ Չեն Ընի քույրը քննադատել է ԱՄՆ-ին՝ Ուկրաինային զենքեր մատակարարելու համար«Զվարթնոց» օդակայանի տարածքում լիցենզիա չունեցող տաքսիները կտուգանվեն 50 000 դրամով Արարատի մարզում 44-ամյա վարորդը Niva-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել պարսպին․ նա մահացել է Քրեադատավարական կանոնների խախտում կատարելու հիմքով զբաղեցրած պաշտոնից քննիչ է ազատվել Իրանի ԱԳ նախարարն ադրբեջանցի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում հայտարարել է, թե «երկու երկրների թշնամիներն օգտվում են միջադեպից»ՀՀ-ն չի հրաժարվել Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ առաքելության տեղակայումից․ ՌԴ-ում ՀՀ դեսպան
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել