00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ծառայակցի անզգույշ կրակոցից գլխի շրջանում վնասվածք ստացած զինծառայողը ծայրահեղ ծանր վիճակում է «Տարվա քննիչ», «Տարվա ստորաբաժանում»․ Քյարամյանը պարգևատրել է ՔԿ-ի լավագույններինՀանդիպում է եղել ձկնաբուծության ոլորտի մի շարք ներկայացուցիչների հետ․ քննարկվել են առկա խնդիրները«Թքած ունեմ այն կարգերի ու աշխարհի վրա, որտեղ Արցախի ինքնորոշման իրավունքն անքակտելի չի լինելու». Շարմազանով20 տարի ՀԿԱԾ-ում աշխատած պաշտոնյան նշանակվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պետի տեղակալԶինդատախազությունն ուսումնասիրություններ է իրականացրել ԶՈՒ ինժեներական զորքերի վարչության կենտրոնական պահեստում. նախաձեռնվել է հինգ քրեական վարույթԵթե Հայաստանը դեռ շահագրգռված է, ՀԱՊԿ առաքելությունը կարող է տեղակայվել մեկ-երկու օրվա ընթացքում. ԼավրովՆիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ժամանել է Ալմաթի (տեսանյութ)Մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներԱրմեն Ռուստամյանն ու Իշխան Սաղաթելյանը հանդիպել են Ֆրանսիայի դեսպանի հետ

Թալանի դեմ պայքարողների երկակի սկզբունքները. ո՞վ էր մինչ հեղափոխությունը Անդրանիկ Քոչարյանը

Հայաստանի հեղափոխական իշխանությունները հաճախ են խոսում նախկին իշխանությունների օրոք իրականացված թալանից։ Սակայն, որպես կանոն, այսօրվա իշխանությունները խոսելով նախկինների թալանի պատմության մասին՝ սկիզբը համարում են 1998 թվականը։ Այնինչ իրականում Հայաստանում անպատկերացնելի մասշտաբների թալան է իրականացվել անկախացումից անմիջապես հետո։

Դիցուք՝ 1988 թվականի աղետալի երկրաշարժից հետո աշխարհի տասնյակ երկրներ միլիարդավոր դոլարների հասնող օգնություն էին ուղարկել Հայաստանին։ Ըստ որոշ հաշվարկների՝ միայն շինտեխնիկայի և շինանյութի տեսքով օգնությունը գերազանցել է 10 մլրդ դոլարը։ Այդ տարիների մամուլում գրվել է ահռելի թալանի և դրա հետևանքների մասին։ 1994 թվականին Կարապետ Ռուբինյանի գլխավորությամբ ստեղծվել էր հանձնաժողով, որը պետք է զբաղվեր կատարված թալանով։ Հանձանժողովը արձանագրել էր, որ 1993-1994 թվականներին՝ մեկ տարվա ընթացքում, աղետի գոտուց գողացվել և հանրապետության տարածքից հանվել է 161 անուն շինարարական տեխնիկա և ավելի քան 334 կտոր բեռնված կոնտեյներ։

Հետաքրքիր է, որ այս ահռելի գողությունը կատարվել է այն ժամանակ, երբ աղետի գոտին գտնվում էր ՝ ներկայումս «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վերահսկողության ներքո, ով այդ ժամանակ զբաղեցնում էր Աղետի գոտում կառավարության արտակարգ լիազոր ներկայացուցչի պաշտոնը։ Դժվար է պատկերացնել, որ աղետի գոտուց կարող էր նման ահռելի ծավալների գողություն իրականացվել և պետության ղեկավարները տեղյակ չլինեին։ Կան վկայություններ՝ տարբեր տեսանյութերի տեսքով, որոնք պարբերաբար հայտնվում են համացանցում և որոնցից պարզ է դառնում, որ դիցուք՝ գյումրեցիների մի ստվար հատված վերը նշված թալանի մեղավոր է համարում հենց Անդրանիկ Քոչարյանին:  Դիցուք՝ այս տեսանյութում խոսող տղամարդն ասում է. «Գյումրի քաղաքում հիմա աշխանք չկա, բայց էս մարդիկ հիմա եկել են խոպան՝ Անդրանիկ Քոչարյանն իրա կազմով: Աշծատանք չկա, բայց խոպանի պես տանում են»: 

Իսկ ինչի՞ մասին են ակնարկում գյումրեցիները: 1993թ․-ին Շիրակի տարածաշրջանում ՀՀ նախագահի լիազոր  ներկայացուցիչ էր նշանակվել Անդրանիկ Քոչարյանը, ով, ըստ մամուլում առկա տեղեկությունների, իմանալով այդ պահեստավորված շինանյութի տեղը, տարբեր պատրվակներով այն սկսեց տեղափոխել նախ ՀրազդանՄաշ գործարան՝ Շիրակի մարզի գյուղատնեսական տնտեսություններին աջակցելու նպատակով, մինի տրակտորներ պատրաստելու համար։  Գյումրի քաղաքի վերականգնման համար ուղարկված, բայց այլ նպատակներով Հրազդան մաշ ուղարկված հազարավոր տոննաներով մետաղական տարբեր պրոֆիլների հեծաններից ու մետաղական թիթեղներից, այդպես էլ Շիրակի մարզ չբերվեց նույնիսկ մեկ բահ։

1989 թվականին ի թիվս այլ երկրների՝ Լեհաստանից Սպիտակին ավտոսերվիսի կառուցման համար մեծ քանակի սարքավորումներ էին հատկացվել։ Նախապես որոշված էր, որ շինարարությունը պետք է կատարի հայ շինարարական կազմակերպությունը, այնուհետև՝ 1995-1996 թվականներին այդ սարքավորումները ևս, ըստ էության, դուրս հանեցին՝ հայտարարելով, որ «Սպիտակին ավտոսերվիս պետք չէ»: 400 հազար ԱՄՆ դոլար արժեք ունեցող, 1991 թվականին ԳՖՀ-ի «Ադոբա» ֆիրմայի կողմից հատկացված սարքավորումը, որը հողից սեյսմակայուն տներ էր կառուցում, 1993 թվականին ինչ-ինչ հրամաններով տեղափոխվել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտ՝ ուսումնասիրման եւ այլեւս չի վերադարձվել։ Քաղաքի կարի ֆաբրիկայի մոտակայքում 1989 թվականին մոնտաժվել է հզոր կաթսայատուն, որը Հայաստանում եղած կաթսայատներից ամենահզորն էր։  Վերջինիս կողքին նախաձեռնվել էին եւս երկուսի շինարարական աշխատանքները։ Ամբողջ սարքավորումներն արդեն ձեռք էին բերվել, սակայն, արդյունքում դրանք էլ անհետացան: Այս ամենի մասին տարիներ շարունակ ահազանգել են գյումրեցի ակտիվիստները, նաև լրագրողները, մասնավորապես ՝ Լիլիթ Սեյրանյանը:

Նախորդ տարի օգոստոսին Քոչարյանին ԱԺ-ում հարց ուղղեցին առ այն, թե 1994-1996 թվականներին իր գործառույթն ավարտելուց հետո ինչ ճակատագրի են արժանացել մեծաքանակ տեխնիկական միջոցներն ու շինանյութերը։ Ահա թե ինչպես է արձագանքել ինքը՝ Քոչարյանը․ «Ես կարծում եմ, որ նախկին իշխանություններն այդ տեղեկատվությունը, եթե ունեին, նրանք պարզապես ինձ քարը քարին չէին թողնի։ Ինչի՞ են թողել ես հանգիստ ապրեմ, Մարտի 1-ի փաստահավաք խմբի 5 զեկույց ներկայացնեմ»։

Ըստ էության, Քոչարյանը առանձնապես չի հերքում իր անվան հետ կապվող այս պատմությունները, և վերջինիս պատասխանը առավելապես պետք է դիտարկել՝ «տղա էին՝ բռնեին» համատեքստում: Այս հարցում Քոչարյանը ինչ-որ առումով ճիշտ է, քանի որ ՀՀ և ոչ մի իշխանություն այսքան տարի շարունակ չի ցանկացել համալիր ուսումնասիրություն կատարել և պարզել մի շարք հարցերի պատասխաններ, որոնք տասնյակ տարիներ տարբեր մակարդակներում բարձրաձայնվել են: Եվ այս հանգամանքը նույնպես բազմաթիվ հարցեր  է առաջացնում՝ ուղղված այդ թվում նաև նախկին իշխանություններին:

Օրինակ՝ ի՞նչ հանգամանքներում «Գյուղշինտրեստ»-ում աղետի գոտու շինաշխատանքների համար պահեստավորված մոտ 120 տոննա ամրանները և երկու գերմանական «Լիդնեռ» մակնիշի ավտոկռունկները անհետացան աղետի գոտուց։ Ի՞նչ հանգամանքներում «Ուռալ Սիբ Շին» կազմակերպության տնօրինության տակ գտնվող մոտ 800 վերամբարձ կռունկները հայտնվեցին ՀՀ տարածքից դուրս, ինչպես են աղետի գոտուն հատկացված արհեստական շնչառական ապարատները հայտնվել Թուրքիայում և այլն:

Ի դեպ, ինչ վերաբերվում է Թուրքիային: Ուշագրավ է, որ ամիսներ առաջ  Տժվժիկ Telegram-ալիքը գրել էր, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանների բացումն ակտիվ քարոզող  Անդրանիկ Քոչարյանը զգալի հողակտորներ ունի Գյումրիում՝ Թուրքիայի հետ սահմանին:  Հետաքրքիր է՝ իսկ հակակոռուպցիոն կոմիտեն և պատկան մարմինները ուսումնասիրե՞լ են այդ գրառումը և պարզել են Քոչարյանի հողակտորների ծագման աղբյուրները: Ի վերջո, կարող է պարզվել, որ բոլորն էլ սխալվում են, և Քոչարյան Անդրանիկը իսկապես ճիշտ է, սակայն դա պարզելու համար առնվազն հետաքննություն է պետք իրականացնել:

Հարց է առաջանում՝ ինչու՞ հեղափոխական իշխանությունները չեն ցանկանում քանդել տասնյակ տարիներ ձգվող թալանի կծիկը և պարզել աղետի գոտին իրական թալանողներին, եթե իհարկե, նրանք ինչպես և հայտարարում են՝ իսկապես ցանկանում են բացահայտել բոլոր նախկին «թալանչիներին» և թալանածը վերադարձնել բնակչությանը: Գյումրիում մինչ օրս պահպանվում են տասնյակ դոմիկներ, մարզը շարունակում է մնալ աղետի գոտի, իսկ այդ գոտին թալանելու մեջ տասնյակ տարիներ շարունակ մեղադրվող անձինք ոչ միայն չեն պատժվում, այլև հանգրվանում են իշխանության վերին էշելոններում՝ այժմ էլ նկրտումներում ունենալով ուժային բլոկի հանդեպ: Պարբերաբար մամուլում տեղեկություններ են հայտնվում, որ Քոչարյանի ախորժակը բացվել է և նա ցանկանում է «զենքի բարոն» դառնալ: Պատգամավորը, մասնավորապես, անհագ ցանկություն ունի կառավարելու ԶՈՒ-ում զենքի գնման գործընթացները և որոշել մատակարարներին, սակայն դա անել նրան դեռևս չի հաջողվում:

Ի դեպ, Անդրանիկ Քոչարյանը պարբերաբար հայտարարում է, որ եթե վերաբացվի Հոկտեմբերի 27-ի գործը, ինքն իր անձնական թղթապանակից սենսացիոն փաստաթղթեր կհրապարակի: Հետաքրքիր է՝ եթե այս կամ հաջորդ իշխանությունների օրոք ստեղծվի քննիչ հանձնաժողով, որը կոչված կլինի ուսումնասիրել աղետի գոտում 90-ականների սկզբին կատարված թալանը՝ ի՞նչ սենսացիոն փաստաթղթեր կարող են գտնել Անդրանիկ Քոչարյանի անձնական թղթապանակում պատկան մարմինները...

 

 

 

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
2 Փետ
Իսրայելը պատասխան հարվածներ է հասցրել Գազայի հատվածինԳԱԱ-ում ստեղծվել է գիտական և գիտատեխնիկական կարևոր նախաձեռնությունների քննարկման բաց հարթակ Կարմիր Խաչը դեղեր է առաքել Լեռնային Ղարաբաղի բժշկական հաստատություններ ՀՀ ԱԳ նախարարն ու ՌԴ դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգության և կայնության հարցեր 9-րդ երեխայի ծնունդը՝ Արցախում․ փոքրիկ էմիլի կյանքը շրջափակման պայմաններում «Ճիշտը հավասարակշռված լուծում գտնելն է»․ օրենքների նախագծերի փաթեթի քվեարկությունը հետաձգվեց Իրանը հայտնել է՝ ով է հարձակում գործել Սպահանի վրաԻնչ է անում Կարմիր խաչն Արցախի համար․ կազմակերպությունն ամփոփում է ընթացիկ աշխատանքները Իրաքն առանձնահատուկ տեղ է գրավում Հայաստանի արտաքին քաղաքականության համատեքստում. Ռուստամ Բաքոյան Ա՛յ տղա, ես քեզ ասում եմ՝ իրավագիտության դոկտոր եմ, դու հեքիաթներ ե՞ս պատմում․ լավ չես հասկանո՞ւմ Աղբահանության հիմնարկի դանակահարված երկու աշխատակիցներից մեկին վիրահատել են 9 ամիս մորդ փորում դիմացե՞լ ես․ «Ֆլեշի Բարսեղը» բարկացավ ու վիրավորեց դատախազին Թուրքիայից կամավորներ են ժամանել Զապորոժիե՝ Ուկրաինայի զինված ուժերի դեմ կռվելու համարՓաշինյանը մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական նիստին Ուկրաինան Վրաստանին կոչ է արել Սահակաշվիլիին արտահանձնել ԿիևինԱրտակարգ իրավիճակ Արագածոտնի մարզում․ մոտ 30 կմ-անոց մերկասառույց ճանապարհը դարձել է անանցանելի Դպրոցների օրինակելի կանոնադրությունում փոփոխություն կատարելու նախագիծը հաստատվեց Ծառայակցի անզգույշ կրակոցից գլխի շրջանում վնասվածք ստացած զինծառայողը ծայրահեղ ծանր վիճակում է ՀՀ վարձու աշխատողների զգալի մասի՝ շուրջ 30%-ի, կենսամակարդակը էապես նվազել է բարձր տնտեսական աճի պայմաններում. «Լույս» «Տարվա քննիչ», «Տարվա ստորաբաժանում»․ Քյարամյանը պարգևատրել է ՔԿ-ի լավագույններինՊենտագոնը չի հավատում, որ Ուկրաինան կարող է վերադարձնել Ղրիմը. PoloticoՀանդիպում է եղել ձկնաբուծության ոլորտի մի շարք ներկայացուցիչների հետ․ քննարկվել են առկա խնդիրները«Թքած ունեմ այն կարգերի ու աշխարհի վրա, որտեղ Արցախի ինքնորոշման իրավունքն անքակտելի չի լինելու». Շարմազանով50-75 տարեկան քաղաքացիների՝ կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային ծրագիրը կշարունակվի Արևմուտքը այդ երկիրը դիտարկում է՝ որպես «հաջորդ Ուկրաինա». Լավրով20 տարի ՀԿԱԾ-ում աշխատած պաշտոնյան նշանակվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պետի տեղակալԱրցախում հավանաբար կվերանայվի հովհարային անջատումների ժամանակացույցը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստԶինդատախազությունն ուսումնասիրություններ է իրականացրել ԶՈՒ ինժեներական զորքերի վարչության կենտրոնական պահեստում. նախաձեռնվել է հինգ քրեական վարույթԵթե Հայաստանը դեռ շահագրգռված է, ՀԱՊԿ առաքելությունը կարող է տեղակայվել մեկ-երկու օրվա ընթացքում. ԼավրովՄոսկվան ՀԱՊԿ-ին չի դիմել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանն օգնության խնդրանքով. ԼավրովՀայազգի առաջատար արշավորդ Արթուր Գորոյանի մամուլի ասուլիսըՆիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ժամանել է Ալմաթի (տեսանյութ)Մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներՇիրակի մարզի փաստաբաններն ահազանգում են՝ մարզի դատավորները տեղափոխվում են Երևան Փետրվարի 1-ին Երևանում ծնվել է 64 երեխա Արմեն Ռուստամյանն ու Իշխան Սաղաթելյանը հանդիպել են Ֆրանսիայի դեսպանի հետՈւկրաինայի մի քանի շրջաններում օդային տագնապ էՖուտբոլի Մ21 ընտրանու մրցակիցները հայտնի են Երբ ձեզ ձեռ ա տվել՝ ձեր բերած օրենքները առաջ եք քաշել․ էդ ե՞րբ եք մեր հետ նորմալ լաշխատել ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովում կքննարկվելի Ռուսաստանի 300 միլիարդ դոլարի սառեցված ակտիվների օգտագործումըԱզգային գաղափարախոսությունը վաղուց առկա է և նոր հեծանիվներ հնարելու կարիքը ընդհանրապես չկա․ Մարտիրոսյան Մեր գալու մասով ամեն անգամ պատեհ-անպատեհ մի՛ խոսեք․ մեկընդմիշտ վե՛րջ տվեք․ ընդդիմադիրը՝ Թունյանին «Պապս վիրավորվել է Ստալինգրադում»․ՀՀԿ-ականները ծաղկեպսակ են դրել Մայր Հայաստանի Հավերժական կրակի մոտՎահան Քերոբյանը հանդիպել է տարբեր բանկերի ներկայացուցիչների հետ Գույքի գները բարձրացել են, դժգոհում են․ չեն ուզում 50 մլն-անոց գույքի համար 200 մլն-ի հարկ վճարեն (տեսանյութ)Հայաստանի և Ռուսաստանի վարչապետերն առանձնազրույց կունենան Իրավական առումով անգրագիտություն է․ Արծվիկ Մինասյանը՝ Սեյրան Օհանյանին առաջադրված մեղադրանքի մասին ԿՄԽԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից 6 անձ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ Շիրակի մարզում և Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում. Լարսը փակ է բեռնատարների համար
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել