Իսպանիայի ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է Լուիս դե լա Ֆուենտեին՝ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակելու մասին։ Այս մասին հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը։
61-ամյա մասնագետը նախկինում աշխատել է Իսպանիայի պատանեկան և երիտասարդական հավաքականների հետ: Մարզիչը հիմնական կազմում իր պարտականությունները կսկսի Կատարում ընթացող 2022 թվականի աշխարհի առաջնության ավարտից հետո։
Այս պաշտոնում Լուիս դե լա Ֆուենտեն փոխարինել է նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին, ով հեռացվել էր Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում ազգային հավաքականի դուրս մնալուց հետո։ Հիշեցնենք, որ իսպանացիները 11 մետրանոցում պարտվել են Մարոկկոյին: