Տիգրան Խաչատրյանը նշանակվեց ՀՀ փոխվարչապետ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի հերթական նիստը:
Նիստի սկզբում վարչապետ Փաշինյանը նշել է.
«Մինչ օրակարգի հարցերին անցնելը, ուզում եմ նաև տեղյակ պահել, որ այսօր Հանրապետության նախագահի հետ ևս քննարկել ենք այդ հարցը և փոխվարչապետի պաշտոնում կնշանակվի Տիգրան Խաչատրյանը, ով մինչ այժմ զբաղեցնում էր Ֆինանսների նախարարի պաշտոնը: Ֆինանսների նախարարի պաշտոնում կնշանակվի Վահե Հովհաննիսյանը, ով զբաղեցնում է Ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը»: