00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
«Ժողովուրդ». Ում թեկնածությունը կառաջադրի ընդդիմությունը՝ ՄԻՊ պաշտոնի համար«Փաստ». Վարկանիշը հետևողականորեն շարունակում է ընկնել«Հրապարակ». Վարչապետի աշխատակազմի հերթական խոշոր դրամաշնորհը՝ «ֆեյքերի ՊՈԱԿ»-ին«Ժողովուրդ». Սահմանադրական փոփոխությունների նախագծերի քննարկումը՝ այսօրԷրդողանը հաստատել է, որ Ստամբուլին ավերիչ երկրաշարժ է սպառնում ԵԱ․ Մարիամ Մկրտչյանի և Պոլինա Կոբակի հաղթանակները Ասկերանում ավտոմեքենան դուրս եկել ճանապարհից եւ շրջվել. կա զոհ Չարենացավանի տներից մեկում հրդեհ է բռնկվել Վարժական հավաքների հարցն ընդգրկված է Կառավարության վաղվա նիստի օրակարգում Բլինքենը մեկնաբանել է Պուտինին ԱՄՆ-ի տարածքում ձերբակալելու հնարավորությունը

Վահե Ղազարյանի և «սորոսականների» միջև չհայտարարված պատերազմում հաշիվը 1:0՝ հոգուտ նախարարի է

2020 թվականին ՀՀ կառավարությունը ստեղծեց Ոստիկանական բարեփոխումների համակարգող խորհուրդը, որում ուժային գերատեսչությունների հետ միասին ներգրավված էին քաղաքացիական հասարակության կազմակերպությունները՝ ի դեմս Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Իրազեկ քաղաքացիների միավորման» և «Վարորդի ընկեր» իրավապաշտպան կազմակերպության:

Երեկ, սակայն, պարզ դարձավ, որ հասարակական կազմակերպությունները դադարեցնում են աշխատանքը Ոստիկանության բարեփոխումների համակարգող խորհրդում․ «Վերջին երկու տարում ակնհայտ դարձավ, որ անգամ հատվածային բարեփոխումների գործընթացը ակտիվորեն դիմադրություն է ստանում համակարգային բարեփոխման չենթարկված ոստիկանության ղեկավարության կողմից (այդ թվում՝ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի, փոխոստիկանապետ Կամո Ցուցուլյանի», - ասված էր երեք ՀԿ-ի տարածած հայտարարության մեջ:

Գաղտնիք չէ, որ վերը նշված ՀԿ-ները ֆինանսավորվում են արևմտյան մի շարք գրանտային կազմակերպությունների, գլխավորապես՝ Սորոսի հիմնադրամի կողմից, ԶԼՄ-ները վերջիններիս հաճախ անվանում են հենց սորոսական: Վահե Ղազարյանի՝ ոստիկանապետ նշանակվելուց հետո վերը նշված շրջանակները մի կողմից փորձում էին հասնել՝ համակարգում բարեփոխումների գործընթացի ողջ կուռացիան իրենց ձեռքը վերցնելուն, մյուս կողմից՝ անթաքույց ցանկանում էին հասնել Վահե Ղազարյանի փոխատեղմանը իրենց՝  «քիմքին» ավելի հարմար թեկնածուով: Այս ընթացքում Արևմուտքից ֆինանսավորվող ՀԿ-ներին հաջողվեց իրենց ձեռքը վերցնել դիցուք՝ պարեկային ծառայության ներդրմանն ուղղված ռեֆորմը, տեղ գտնել ոստիկանական համակարգի բարեփոխումները համակարգող խորհրդում, ՀՀ ոստիկանության կրթահամալիրում, որտեղ, ի դեպ, հանդուրժողականություն էին ուսուցանում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ: Սորոսի հիմնադրամը պարբերաբար նաև սեմինարներ է կազմակերպել՝ ոստիկանության բարեփոխումների տեսլականը և օրակարգը խորագրով:

Ուշագրավն այս պատմության մեջ այն է, որ սույն ՀԿ-ների ցանկությունը՝ իրենցով անել ոստիկանական համակարգը, նոր չէ: Իշխանափոխությունից հետո Բաց հասարակությունների հիմնադրամի կայքում հրապարակվեց ճանապարհային քարտեզ, որում հիմնադրամը ներկայացրել էր իր առաջիկա անելիքները: Որպես նպատակ էր սահմանվում հանել ոստիկանությունը վարչապետի անմիջական ենթակայությունից՝ տալով կառույցին նախարարության կարգավիճակ և ապահովելով Ազգային ժողովին նրա հաշվետվողականությունը՝ խորհրդարանական վերահսկողության հստակ գործիքների սահմանմամբ և կիրառմամբ:  Թեև ֆորմալ առումով հիմնադրամը և վերջինս կողմից ֆինանսավորվող ՀԿ-ները իրենց նպատակին հասան, սակայն գործնականում ՆԳՆ-ն լինելու է վարչապտի ենթակայության տակ․ նախարարը և նրա տեղակալները նշանակվելու և ազատվելու են միայն վարչապետի առաջարկով: Իսկ այս հանգամանքը, ինչպես նաև այն, որ ՆԳՆ նախարար նշանակվեց հենց սորոսական շրջանակների քննադատության գլխավոր թիրախ Վահե Ղազարյանը խոսում է այն մասին, որ Փաշինյանը չի ցանկանում ռիսկի դիմել և վերջիններիս հանձնել իր գլխավոր հենարաններից մեկը՝ ուժային բլոկը: Այս տեսանկյունից նրա համար օպտիմալ տարբերակը սուպերնախարարությունը յուրայինին վստահելն է, իսկ Ղազարյանը այն պաշտոնյաներից է, ով այս ընթացքում առանց վարանելու կատարել է Փաշինյանի բոլոր հրամանները և ինչն էլ ավելի կարևոր է՝ Փաշինյանի թիկունքում «խաղեր տալու» մեջ նրան դեռևս չեն նկատել:

Դեռևս 2018-ին գծված պլանների ձախողմամբ էլ պայմանավորված վերը նշված ՀԿ-ների երեկվա դեմարշը: Միևնույն ժամանակ, նրանց տարածած հայտարարության մեջ նշվում է, որ շարունակելու են հետևել ՆԳՆ աշխատանքին, սա, կարծես թե, նախազգուշացում է նորանշանակ նախարար Ղազարյանին, որ վերջինս մնալու է արևմտյան գրանտներով սնվող ՀԿ-ների խոշորացույցի տակ: Ի դեպ, այս հայտարարությանը անմիջապես հետևեց նաև Փաշինյանի թիմակից Արսեն Թորոսյանի գրառումը, ով վերջերս Գեղարքունիքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարը կապեց ոստիկանության ոչ պատշաճ վերահսկողության հետ: Սա էլ յուրահատուկ քար էր՝ ուղղված Վահե Ղազարյանին, չմոռանանք, որ Արսեն Թորոսյանը նույնպես պատկանում է այսպես կոչված՝ սորոսական շրջանակներին:

Նշենք, որ որոշ տեղեկությունների համաձայն՝ նորանշանակ ներքին գործերի նախարարի պատասխանը չի ուշանա, նրա կադրային փոփոխություններից առաջինը լինելու է Պարեկային ծառայության ղեկավար Արթուր Ումրշատյանի պաշտոնանկությունը, քանի որ վերջինս անմիջականորեն աշխատում էր հայտնի ՀԿ-ների հետ։ Ուշագրավ է նաև այն, որ Ումրշատյանը տարին փակեց կարգապահական տույժով։ Ակնհայտ է, որ մի կողմից՝ Վահե Ղազարյանը շարունակելու է համակարգը արևմտյան ՀԿ-ների ազդեցությունից դուրս բերելու գործընթացը, իսկ մյուս կողմից՝ այդ ՀԿ-ները շարունակելու են մանրադիտակի տակ պահել նորաստեղծ նախարարության աշխատանքը՝ հարմար առիթներ փնտրելով կառույցի թերացումները ջրի երես հանելու համար: Թե ինչով ի վերջո կավարտվի այս չհայտարարված պատերազմը՝ ցույց կտա ժամանակը..

 

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
23 Մար
«Ժողովուրդ». Ում թեկնածությունը կառաջադրի ընդդիմությունը՝ ՄԻՊ պաշտոնի համար«Փաստ». Վարկանիշը հետևողականորեն շարունակում է ընկնել«Հրապարակ». Վարչապետի աշխատակազմի հերթական խոշոր դրամաշնորհը՝ «ֆեյքերի ՊՈԱԿ»-ին«Ժողովուրդ». Սահմանադրական փոփոխությունների նախագծերի քննարկումը՝ այսօրՄեգան Ֆոքսն ու Machine Gun Kelly-ն դադարեցրել են նախապատրաստվել իրենց հարսանիքինՌԴ ԱԳՆ-ում սպառնացել են պատասխանել ԱՄՆ-ի ցանկացած ագրեսիվ գործողությանՌեփեր Doja Cat-ը խոսել է վերջին շրջանում իր կատարած պլաստիկ վիրահատությունների մասինԷրդողանը հաստատել է, որ Ստամբուլին ավերիչ երկրաշարժ է սպառնում Անրի Վարդանյանը, ում Ռոմանոս Պետրոսյանն իր տեղակալ է տարել, Սերժի օրոք եղել է Արեւմտյան մաքսատան պետը․ ԽուրշուդյանԵԱ․ Մարիամ Մկրտչյանի և Պոլինա Կոբակի հաղթանակները Ասկերանում ավտոմեքենան դուրս եկել ճանապարհից եւ շրջվել. կա զոհ Մարտի 22-ին Թրամփին մեղադրանք առաջադրելու որոշում չի կայացվել․ NYTՉարենացավանի տներից մեկում հրդեհ է բռնկվել Սեուլում կկառուցվի աշխարհի ամենամեծ «սատանի անիվ» կոչվող կարուսելըՎարժական հավաքների հարցն ընդգրկված է Կառավարության վաղվա նիստի օրակարգում Հայտնի է՝ որ համարի ներքո է Բրյունետը ելույթ ունենալու «Եվրատեսիլ 2023»-ի կիսաեզրափակիչ փուլում Բլինքենը մեկնաբանել է Պուտինին ԱՄՆ-ի տարածքում ձերբակալելու հնարավորությունըԱԺ չորս պատգամավոր կգործուղվի ԱՄՆ Ինչ իրավիճակ է Արցախում․ ՌԴ ՊՆ-ի հայտարարությունը Պետական պաշտոնյայի տեսադաշտից դուրս մնացող խնդիրները ձեր միջոցով պետք է բարձրաձայնվեն․ ԱՀ պետնախարար ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալը չի խուսափում դիրքորոշումները տարբեր ֆորմատներով ներկայացնելու հարցում․ Տիգրան Աբրահամյան Ֆրանսիան չի խոսում, նա գործում է․ Ֆրանսիայի ԱԳ նախարարԳոհար Ավետիսյանը ցույց է տվել, թե ինչպես է փոխվել իր կազմվածքը վիրահատությունից հետո (լուսանկարներ)Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի կցորդիչով բեռնատար «Արևագույն տրամադրություն»․ Սաթենիկ Հազարյանը՝ գրավիչ կերպարում (լուսանկարներ)Ադրբեջանցիները կրակ են բացել իրենց մոտեցած ռուս զինծառայողների վրա, կան տուժածներ. մանրամասներ միջադեպից. ՀԺՖրանսիայի արտգործնախարարը կայցելի Հայաստան և Ադրբեջան Շոյգուն ու Աքարը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակըԲրազիլիայում վեց մետրանոց օձը ոչխար է կուլ տվել (տեսանյութ)Շվեդիայի խորհրդարանը կողմ է քվեարկել ՆԱՏՕ-ին անդամակցելունՀրդեհված ավտոտնակում դի է հայտնաբերվել ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանի ուշագրավ գնումները. ինչի՞ վրա են ուղղվել պետբյուջեի գումարներըԱլիևի աչքը պետք է մտցնել վկայությունները, որ նույնիսկ ամբողջ Բաքվի նախկին նահանգը Ադրբեջան չի եղել․ Վարդան Ոսկանյան Իրանի հյուսիսում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԵթե կան մարդիկ, ովքեր կարծում են, թե իրենք բացառություն են, չարաչար սխալվում են․ Արցախի պետնախարար ՃՏՊ Դավթաշեն-Աշտարակի խճուղի ավտոճանապարհին ԱՄՆ-ն ռազմավարություն է պատրաստում սևծովյան տարածաշրջանի համարԽոշոր հրդեհ Վայոց ձորի մարզում. կրակն ու ծուխը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից Քրիս Բրաունը պար է կատարել երկրպագուհու համար և փչացրել նրա հարաբերությունները սիրելիի հետԵրասխի հատվածում թշնամու կրակոցից զինծառայող է զոհվել Ինչ ունեցվածք են հայտարարագրել Դիլիջանի ավագանու ՔՊ-ական անդամներըԼուկաշենկոն հայտարարել է դիվերսանտների դեմ գործողություններ իրականացնելու մասինՄեղրիում ռուսական զորամասը պլանային պայթեցման աշխատանքներ կանի, խուճապի չմատնվե՛լ․ Սյունիքի մարզպետարան Աննա Հակոբյանը հանդիպել է Բարսեղ Թումանյանի և Վիեննայի Բեթհովեն կոնսերվատորիայի տնօրենի հետ Թրամփը ցանկանում է ձեռնաշղթաներով ներկայանալ դատարան ու նիստը վերածել ներկայացման․ GuardianՔննարկվում է մշակույթի օրեր կազմակերպելու ծրագիրը. ԿԳՄՍ նախարարն ընդունել է Վրաստանի նորանշանակ դեսպանին Ռյաբկովը հայտարարել է, որ միջուկային հակամարտության ռիսկն այժմ ավելի բարձր է, քան վերջին տասնամյակներումՄակրոնը հայտարարել է, որ չի կարող առաջադրվել երրորդ ժամկետի համար Հայաստանում դիտորդական առաքելության համազեկուցողները գաղտնազերծել են ԵԽԽՎ մոնիտորինգային խմբի եզրակացությունները Թուրքիայի նախագահի թեկնածու է առաջադրվել Էրդողանի հակառակորդ Քըլըչդարօղլուն
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել