ՊՍԺ-ը հաղթեց Էր-Ռիյադի հավաքականին
Ֆրանսիական ՊՍԺ-ը այսօր՝ հունվարի 19-ին, ընկերական խաղում հաղթել է Սաուդյան Արաբիայի առաջատար «Ալ-Նասր» և «Ալ-Հիլալ» ակումբների լավագույն խաղացողներից կազմված Էր-Ռիյադի թիմին։ «Քինգ Ֆահդ» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է 5։3 հաշվով։
Մեկ գոլ խփեց Մեսին, երկուսը՝ Ռոնալդուն, ով վերջերս է դարձել «Ալ-Նասր»-ի խաղացող։
Այս հանդիպումը կարող է լինել պատմության մեջ վերջիններից մեկը, որում միմյանց դեմ խաղացին «Պարի Սեն Ժերմենի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին և «Ալ-Նասր»-ը ներկայացնող պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։