00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
2008-ի Հայաստան-Թուրքիա երևանյան խաղում տանտերը մենք էինք, հիմա՝ «հյուրերն» են. Վահե ՀովհաննիսյանՅուրի Ջորկաեֆը եղբայրների հետ Հայաստանում է«Միայնակ ընդդեմ ճակատագրի: Ֆուտբոլային դիվանագիտության հետնաբեմը». տեղի է ունեցել Սամվել Ֆարմանյանի գրքի շնորհանդեսը ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հանդիպմանը մարզադաշտ մուտք գործելու կարգըՓաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի վարչապետին՝ ազգային տոնի առթիվԵրևանի թիվ 1 տուն-ինտերնատի 2-րդ հարկի պատշգամբում հայտնաբերվել է տղամարդու կախված դիԱստղագուշակ՝ մարտի 25-ի համարԼարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՔարոզչականից մինչև պաշտպանական՝ Ադրբեջանին հակազդելու խիստ անհրաժեշտություն կա․ Տիգրան ԱբրահամյանՊահք. օր 34. Օրվա խորհուրդ

Հաց բերողի վերաբերյալ փորձաքննությունը կատարվել է օրենքի տառին համապատասխան․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը «Հայաստան» դաշինքի պատգամավոր, դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի՝ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդության հիմքում ներկայացրել է ՊՊԾ գնդի գրավման ժամանակ «Սասնա ծռերին» հաց հասցրած, հանրությանը հայտնի դարձած Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի մահվան գործը, որը քննվում է 2017-ից ի վեր։

Հանրային մեծ հնչեղություն ստացած այս գործը պարբերաբար քննարկվել է հանրային տարբեր շրջանակների կողմից, դիցուք՝ այդ ժամանակվա արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը 2019-ին մեղավորների մի մեծ ցանկ հրապարակեց, որը գլխավորում էր նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ով, ըստ Հովհաննիսյանի, ի պաշտոնե պարտավոր էր ստուգել կալանքի օրինական լինել-չլինելու հանգամանքը։ Հովհաննիսյանը հռետորական հարց էր հնչեցրել՝ այդ ինչո՞վ առաջին փորձաքննության պատասխանը չէր բավարարել քննիչին ու դատախազին, որ նույն օրը որոշեցին նշանակել մեկ այլ փորձաքննություն։

Ուշագրավ է, որ երբ Փաշինյանն ընդդիմություն էր, ինքն էլ էր Արթուր Դավթյանին կարգում այս գործով թիվ մեկ մեղավոր եւ պատասխանատու, 2017 թվականին Նիկոլ Փաշինյանը «Քուանշ» վերտառությամբ՝ խորհրդարանում ունեցած իր հայտնի ելույթում, որտեղ թվարկում էր գլխավոր դատախազի «մեղքերը», ներառել էր նաեւ Հաց բերողի սպանությունը։ Բայց հեղափոխությունից հետո Դավթյանն առաջիններից մեկը կրոնափոխ եղավ, որի համար Փաշինյանը նրան հետագայում շնորհեց գեներալ-լեյտենանտի կոչում՝ թողնելով, որ պաշտոնավարի մինչեւ իր ժամկետի ավարտը եւ մոռանալով թե՛ իր հայտարարած քուանշը, թե՛ Դավթյանի մեղքերը։ 

Որն է բժիշկ Արմեն Չարչյանի մեղքը: Բանն այն է, որ 2016 թ. դեկտեմբերի 30-ին Հաց բերողը կալանքից ազատվեց միջգերատեսչական հանձնաժողովի որոշմամբ, որն արձանագրեց, որ նրա առողջական վիճակը համատեղելի չէ կալանքի հետ, սակայն այդ որոշումից 1 օր անց քննիչը կրկնակի փորձաքննություն նշանակեց: Երկրորդ փորձաքննությունը կատարվել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում, հանձնաժողովի կազմում մի խումբ բժիշկներ են ընդգրկվել, այդ թվում՝ նաեւ բժիշկ Չարչյանը։

Հանձնաժողովի երկրորդ եզրակացությունից հետո Հաց բերողին կրկին կալանավորեցին. նոր եզրակացությամբ՝ նրա առողջական վիճակն անհամատեղելի չէր համարվել կալանքի հետ: Սակայն մենք արդեն գրել ենք, որ, նախ` բժշկական հանձնաժողովը փաստաթղթերի հիման վրա էր եզրակացություն տվել, քանի որ Արթուր Սարգսյանը բժշկական հետազոտություն չէր անցել, հանձնաժողովին չէր ներկայացվել: Եվ ամենակարեւորը՝ Արմեն Չարչյանը եզրակացությանը կից հատուկ կարծիք էր գրել` հատուկ շեշտելով, որ եթե Արթուր Սարգսյանին կարողանային զննել, գուցե եզրակացությունն այլ կլիներ։ Եվ մի փաստ էլ` ի վերջո եզրակացությունը կազմվել է կոլեկտիվ մարմնի` հանձնաժողովի կողմից եւ ընդամենը խորհրդատվություն է` պատկան մարմինը կարող էր փոխել խափանման միջոցը, առանց այդ եզրակացության: Եվ հիմա բազում պաշտոնյաների եւ անձանց մեղքը մեկ անձի վրա դնել, ով հատուկ կարծիք է գրել, եթե ոչ անբարոյականության, ապա զավեշտի թեմա կարող է դառնալ:

Նշենք, որ Արփինե Հովհաննիսյանը մեղավորների շարքում առանձնացրել էր «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի դատաբժշկական փորձաքննությունների բաժնի պետ, ներկայումս նույն ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանի անունը: Ըստ Հովհաննիսյանի՝ վերջինս պատասխանատու էր հիվանդության՝ կալանքի հետ համատեղելի կամ անհամատեղելի լինելու հարցը պարզելու համար: Ի դեպ, որոշ տեղեկություններով՝ ՊՈԱԿ-ի փորձագետներից մեկն է  իրավապահներին ցուցմունք տվել, թե պարտադրված են եղել նման կեղծ եզրակացություն տրամադրել։

Մենք զրուցեցինք ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանի հետ, ով վստահեցրեց, որ ամեն բան եղել է օրենքի տառին համապատասխան, եւ, իհարկե, չընդունեց իր անմիջական պատասխանատվությունը՝ ասելով, որ ի պաշտոնե իր գործառույթն էր՝ կազմակերպել նման փորձաքննություն: Սակայն չցանկացավ պատասխանել մեր հարցին՝ ինքը հայտնվե՞լ է իրավապահների ուշադրության տիրույթում կամ` այս գործով ունի՞ որեւէ կարգավիճակ, բայց պնդեց, որ եզրակացությունը կազմելիս որեւէ պարտադրանք չի եղել։ Չգիտես ինչու, չցանկացավ փորձագետների մասին էլ տեղեկություն տրամադրել․ «Նախաքննություն է ընթանում, եւ մեկնաբանություններ անելիս կաշկանդված ենք օրենքով, իսկ ինչ վերաբերում է տրված եզրակացությանը, այն օրենքի տառին ու ստորակետին համապատասխան է»:

Մեր ճշտող հարցին՝ Հաց բերողի հիվանդությունը համատեղելի՞ է եղել կալանքի հետ, Հովսեփյանը հիշեցրեց, որ, համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշմամբ հաստատված եւ այդ ժամկետում գործող՝ «Պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկի» 37-րդ կետի, ոսկրամկանային համակարգի հիվանդություններից անկիլոզացնող սպոնդիլոարթրիտը (Բեխտերեւի հիվանդություն) պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկում դասվում է բացառապես այն դեպքում, երբ դրսեւորվում է ծանր պրոգրեսիվ ընթացքով, օրգանների եւ համակարգերի ֆունկցիայի արտահայտված եւ կայուն խանգարումներով, ինչն ունի որոշիչ նշանակություն, քանի որ այն ժամանակ գործող «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ՀՀ կառավարության 825-Ն որոշման վերը նշված 37-րդ կետի մեկնաբանությամբ թվարկված երեւույթներից բոլորի միաժամանակյա առկայությունը պարտադիր է: Այսինքն` տվյալ հիվանդության ծանր պրոգրեսիվող ընթացքից զատ, օրգանների եւ համակարգերի ֆունկցիայի արտահայտված եւ կայուն խանգարմամբ զուգորդման պայմաններում է միայն հնարավոր այդ հիվանդությունը դասել պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքը:

«Այսպիսով` օրենսդրական կարգավորումների պայմաններում ստացվում է, որ այն դեպքում, երբ որեւէ անձ տառապում է Բեխտերեւի հիվանդությամբ, որը, սակայն, չի զուգորդվում օրգանների եւ համակարգերի ֆունկցիայի արտահայտված եւ կայուն խանգարումներով, ապա նրա հիվանդությունը նման դրսեւորմամբ չի կարող դասվել պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների շարքում»,- ասաց մեր զրուցակիցը»։

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
25 Մար
2008-ի Հայաստան-Թուրքիա երևանյան խաղում տանտերը մենք էինք, հիմա՝ «հյուրերն» են. Վահե ՀովհաննիսյանՅուրի Ջորկաեֆը եղբայրների հետ Հայաստանում է«Միայնակ ընդդեմ ճակատագրի: Ֆուտբոլային դիվանագիտության հետնաբեմը». տեղի է ունեցել Սամվել Ֆարմանյանի գրքի շնորհանդեսը ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հանդիպմանը մարզադաշտ մուտք գործելու կարգըՓաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի վարչապետին՝ ազգային տոնի առթիվԵրևանի թիվ 1 տուն-ինտերնատի 2-րդ հարկի պատշգամբում հայտնաբերվել է տղամարդու կախված դիԱստղագուշակ՝ մարտի 25-ի համարԼարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՔարոզչականից մինչև պաշտպանական՝ Ադրբեջանին հակազդելու խիստ անհրաժեշտություն կա․ Տիգրան ԱբրահամյանՊահք. օր 34. Օրվա խորհուրդ«Հրապարակ». «Ձկան խանութի» հարեւանությամբ անցումը որոշել են դարձնել ավտոկայանատեղի«Փաստ». Ինչո՞ւ են ուզում «Գոյ» թատրոնը մատնել չգոյության«Ժողովուրդ». Նոր մանրամասներ ԱԺ-ում տեղի ունեցած հայտնի միջադեպի գործով«Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Գերմանիա«Հրապարակ». Շարունակվում է Հրաչյա Սարգսյանի յուրայինների հեռացումը քաղաքապետարանից«Փաստ». ՊՈԱԿ-ի տնօրենի մրցույթում ո՞վ կհաղթի արդար ընտրությունների դեպքում«Ժողովուրդ». Սամվել Բաբայանը գերակտիվացել է«Փաստ». Ի՞նչ որոշումներ են կայացվել Սահմանադրության փոփոխությունների հետ կապված«Ժողովուրդ». Խիստ նկատողություն՝ պատգամավորներին49-ամյա Հայդի Քլումը ներկայացել է առանց ներքնազգեստի թափանցիկ զգեստով (ֆոտոշարք)Բլոգերը կռվել է կատաղած կապիկների հետ՝ որդուն փրկելու համար (տեսանյութ)Հայտնի է դարձել «Յուվենտուս»-ի հետ Ռոնալդուի գաղտնի համաձայնագրի մասինԱՄՆ-ը պատրաստ է շարունակելու արդյունավետ գործընկերությունն ու աջակցելու ՆԳ նախարարությանը Մեծ Բրիտանիան և Չեխիան վարժանքներ են անցկացրել ադրբեջանցի զինծառայողների համարՋերմուկի ճոպանուղին վերանորոգման փուլում է Կամավոր ատեստավորման դիմումները կսկսենք ընդունել առաջիկա շաբաթվանից. ԿԳՄՍ նախարար ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Իջևան, մարզպետի հետ խոսել հայ-ռուսական հարաբերություններից Արցախի շրջափակումը հետևանք է նաև Ադրբեջանի կողմից Փառուխի և Քարագլխի բռնազավթման անպատժելիության․ Արտակ Բեգլարյան Մարտի 25-ին Երևանի մետրոպոլիտենը կաշխատի մինչև կեսգիշեր Աշխարհի ամենաերկար մորուք ունեցող տղամարդը երկրորդ անգամ գերազանցել է սեփական ռեկորդը (տեսանյութ)ԱՄՆ-ն չի ցանկանում պատերազմել Իրանի դեմ՝ Սիրիայում բազայի վրա հարձակումից հետո․ ՊենտագոնԱրցախի ՄԻՊ-ը Հարավային Ամերիկայում է․ հանդիպում է ունեցել արգենտինացի խորհրդարանականների հետ «Ռուսաստանը հայտնվել է մի իրավիճակում, երբ ոչ մեկի հետ ռազմական դաշինք չունի»․ ՄեդվեդևՃՏՊ՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ վարորդը հոսպիտալացվել է Սյունիքում ՔՊ-ականների միջև «մենամարտերը» շարունակվում ենՀայաստանի ազգային հավաքականի վերջին մարզումը Թուրքիայի դեմ խաղից առաջ (տեսանյութ)Սուրեն Պապիկյանը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել դիրքերի արդիականացման, վերազինման գործընթացը Իրանը պատրաստվում է նոր զորավարժություններ անցկացնել Ադրբեջանի հետ սահմանին․ իրանցի լրագրողՎրացի պատգամավորները ծեծկռտուք են սարքել խորհրդարանում (տեսանյութ) Մարտունու շրջանում հրադադարի խախտման երեք դեպք է գրանցվել․ ՌԴ ՊՆԳրիգորյանը և Ղազախստանի դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԹուրքիայի ֆուտբոլի ընտրանու մարզիչը վերլուծությունները մի կողմ դրած է մոտենում Հայաստանի դեմ խաղին Փաշինյանը ճիշտ է ասում, բայց միգուցե ի՞նքն է հինգերորդ շարասյունն ուղղորդել. Սերժ Սարգսյան Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել․ ՀՀ ՊՆ Արցախի ՊՆ-ն հայտարարություն է տարածելԱՄՆ-ում բանտարկյալներն ատամի խոզանակի միջոցով փախել են բանտից Ադրբեջանը կեղծ թեզերով փորձում է թիրախավորել նաեւ Արցախի միջհամայնքային ճանապարհները. ԱՀ ՏԿԵՆ Մեր ժամանակ գնդակը մնաց Թուրքիայի դաշտում, սրանց ժամանակ թուրքական բայրաքթարները հայտնվեցին մեր մոտ․ Սերժ Սարգսյան Փաշինյանը հանդիպում է ունեցել արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետԵրեւանում BMW-ի եւ մոպեդի բախման հետեւանքով 2 հոգի մահացել է. նրանք ավտոբուսի տակ են հայտնվել
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել