«Եվրամիություն» անվանումը միայն որպես քող է ծառայում Արեւմուտքի ռազմական նպատակների իրականացման համար․ Զախարովա

«Եվրամիություն» անվանումը միայն որպես քող է ծառայում Արեւմուտքի ռազմական նպատակների իրականացման համար։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ կապված ԵՄ դիտորդական առաքելության՝ Հայաստան գործուղման հետ։
Նրա խոսքով՝ «ԵՄ անվանումը մնում է տարբեր համաշխարհային գործերում ՆԱՏՕ–ի ակնհայտ դերը քողարկելու համար»։
«Ցանկացած առաքելություն պետք է աշխատի ի շահ այն երկրների ժողովուրդների, որտեղ նրանք ուղարկվում են: Ոչ թե պետք է սպասարկել առանձին խմբի շահերը, այլ աշխատել տարածաշրջանում խաղաղության համար: Դիվանագիտությունը, քաղաքականությունը, բանակցային գործիքները․ դա կարող է օգնել: Երբ ռազմաքաղաքական դաշինքները քաղաքական ինստիտուտների քողի տակ են գործի անցնում, ապա այս ամենը մեծ հարցականի տակ է»,- հավելել է Զախարովան։
Նա այս համատեքստում հայտարարել է, որ ՀԱՊԿ-ն, օրինակ, երբեք ռազմական դաշինք չի եղել, և այնտեղ որոշումներն ընդունվում են ոչ թե հրամանատարակառավարման մեթոդներով, այլ կոնսենսուսով։