Մեքսիկայում մեծ սպիտակ շնաձուկը կծել է կակղամորթ հավաքողի գլխից

Մեքսիկայում գրանցվել է սպիտակ շնաձկան առաջին մահացու հարձակումը 2023 թվականին։ Այս մասին հայտնում է Tracking Sharks կայքը։
Մանուել Լոպեսը հունվարի 5-ին երկու օգնականների հետ կակղամորթ էր հավաքում Կալիֆորնիայի ծոցում։ Տղամարդը ջրի տակ է գտնվել առանց սարքավորումների։ Նրա կողքին է հայտնվել վեց մետրանոց մեծ սպիտակ շնաձուկ, որը հայտնի է նաև որպես մարդակեր շնաձուկ և անմիջապես հարձակվել նրա վրա։
«Նա ջրի տակ էր, երբ կենդանին հարձակվեց, կծեց նրա գլուխը և վնասեց երկու ուսերը», - ասել է Լոպեսի ծանոթ Խոսե Բերնալը: Նա հավելել է, որ կակղամորթ հավաքողները նախապես զգուշացվել են տարածքում շնաձկների առկայության մասին։ Նրանցից շատերը մի քանի օր շարունակ ծով չեն գնացել՝ վախենալով իրենց կյանքի համար։
Բերնալի խոսքով՝ Լոպեսը որոշել էր օգտվել շանսից, քանի որ կար ծովամթերքի պահանջարկ և լավ գումար աշխատելու հնարավորություն։