Շահումյան գյուղից Խոր Վիրապ տանող ավտոճանապարհին բախվել է 9 ավտոմեքենա

Հունվարի 28-ին, ժամը 19:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղից Խոր Վիրապ տանող ավտոճանապարհին՝ կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների բախվել է 9 ավտոմեքենա։