Իրանում դատարանը փողոցում զուգապարի համար 10,5 տարվա ազատազրկման է դատապարտել մի տղայի և աղջկա (տեսանյութ)
Իրանում դատարանը երիտասարդ զույգին դատապարտել է 10 տարի 6 ամիս ազատազրկման՝ հասարակական վայրում պարի տեսագրության համար։ Այս մասին հայտնում է Al Arabiya-ն։
Աստիջա Հագիջին և նրա փեսացու Ամիր Ահմադին երկուսն էլ 20 տարեկան են։ Զույգերի պարային տեսահոլովակի հրապարակումից հետո նրանց մեղադրել են «արատ տարածելու», «ազգային անվտանգությունը խաթարելու նպատակով դավադրության» և հակառեժիմային քարոզչությանը մասնակցելու մեջ։
Նշվում է, որ տեսանյութում երևում է, թե ինչպես է Հագիջին պարում առանց հիջաբի, ինչն արգելված է Իրանում։
Նոյեմբերի 1-ին նրանք ձերբակալվել են։ Բացի ազատազրկումից՝ նրանք երկու տարի չեն կարողանա օգտվել համացանցից և ևս երկու տարի չեն կարողանա դուրս գալ երկրից։
Նոյեմբերի 14-ին Իրանի դատարանը Թեհրանում ցուցարարներից մեկին առաջին անգամ մահապատժի դատապարտեց։
Նա մեղավոր էր ճանաչվել կառավարության շենքը հրկիզելու, անդորրը խախտելու, ազգային անվտանգության դեմ ուղղված հանցագործություն կատարելու, հրազեն օգտագործելու մեջ։ Ամբաստանյալը նույնպես հայտարարվել էր «Աստծո թշնամի»։