Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականի ավագ Օլյա Օսիպյանը դադարեցնում է իր ելույթները հավաքականում

Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականի ավագ Օլյա Օսիպյանը դադարեցնում է իր ելույթները հավաքականում։ Այս մասին նա հայտնել է Ֆեյսբուքի իր էջում։
«Հարգելի ընկերներ,
Միշտ հպարտությամբ եմ կրել ազգային հավաքականի շապիկը և ավագի թևկապը, սակայն այժմ ստիպված եմ ժամանակավոր դադարեցնել իմ ելույթները Հայաստանի Կանանց ազգային հավաքականի կազմում: Մասնավորապես, պետք է նշեմ, որ ազգային հավաքական հրավիրվում են ոչ թե սպորտային սկզբունքից ելնելով, այլ անձնական նկատառումներից և քմահաճույքից։
Այն, ինչ մենք ցանկանում էինք, մինիմալ հարգանքն էր մեր հանդեպ և՛ որպես մարզիկ, և՛ որպես մարդ։
Բոլոր իմ խաղընկերներին,ովքեր շարունակելու են իրենց ելույթները Ազգային հավաքականում,մաղթում եմ հաջողություն ու հաղթանակներ»,–գրել է նա։