00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Մեկ շաբաթում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4446 խախտումՊռոշյան գյուղում տան տանիք է այրվելՏելեգրամով մարիխուանա իրացրած երիտասարդը կալանավորվել է Թուրքիայում ոստիկանները 14-ամյա պատանու են խոշտանգել՝ ծեծել են, հետո կապկպել ու ճահիճը նետել Հետախույզները նկատել են, որ Արին-Բերդով երթևեկող մեքենան թմրամիջոցներ է տեղադրում ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստ. ՈՒՂԻՂ Ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խումբ կստեղծվիՀայտնի է Հայաստան-Կիպրոս հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Ամփոփվել են հայկական համադպրոցական գիտության փառատոնի արդյունքները. ԿԳՄՍՆՄարտակերտում թշնամին անկանոն կրակ է բացել նռան այգում աշխատող բանվորների ուղղությամբ

ՈՒՂԻՂ․ Ղազախստանում անցկացվում է թվային համաժողովը. ներկա է վարչապետ Փաշինյանը

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի շրջանառությունը նախորդ տարի աճել է ավելի քան 50 տոկոսով, թվային տնտեսության զարգացումը Հայաստանի առաջնահերթություններից է, միևնույն ժամանակ կարևոր խնդիր է մնում եվրասիական ինտեգրման տարածքում միասնական թվային տարածության ձևավորման հարցը, այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանում անցկացվող Digital Almaty Awards միջազգային համաժողովին իր ելույթում:

«Թվային տնտեսության զարգացումը Հայաստանի Հանրապետության համար եղել և մնում է կարևորագույն առաջնահերթություններից մեկը։ Հայաստանի Հանրապետության՝ ՏՏ ոլորտում շրջանառությունը 2022 թվականին աճել է ավելի քան 50%-ով, իսկ տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ոլորտի տեսակարար կշիռը Հայաստանի ՀՆԱ-ում հետևողականորեն աճում է»,-ասաց վարչապետը:

Կառավարությունն էլ իր կողմից ոլորտային պետական աջակցություն է ցուցաբերում ՏՏ բիզնեսին։ Անցյալ տարի ավելի քան 1000 ստարտափ ստացել է զգալի հարկային արտոնություններ։  Փաշինյանը հավելեց, որ միևնույն ժամանակ կարևոր խնդիր է մնում եվրասիական ինտեգրման տարածքում միասնական թվային տարածության ձևավորման հարցը։ Նա այս համատեքստում նշեց տեղեկատվության փոխանակման միջպետական համակարգի գործիքների, ինտեգրացիոն էֆեկտով թվային նախագծերի ստեղծման և զարգացման արդիականությունն ու մեծ պահանջարկը։

«Միության թվային օրակարգի հիմքերից մեկը պետք է լինի «կարգավորիչ ավազատուփերի» ռեժիմի համատարած օգտագործումը։ «Կարգավորիչ ավազատուփերի» հատուկ իրավական ռեժիմների կիրառման շնորհիվ կկրճատվեն թվային փոխակերպման նախագծերի իրականացման ժամկետները, իսկ ներկայացված նախագծերի որակը կբարձրանա, ինչն իր հերթին կարագացնի համաեվրոպական մասշտաբով թվային նախագծերի մեկնարկը»,-ասաց ՀՀ վարչապետը:

Փաշինյանը կարևորեց նաև միասնական թվային տարածություն ձևավորելիս չմոռանալ տեղեկատվական տվյալների պաշտպանության ինտեգրված համակարգի ձևավորման մասին՝ արդիական համարելով տվյալների շրջանառության վերաբերյալ միջազգային համաձայնագրի կնքման ուղղությամբ աշխատանքների արագացումը:

Ալմաթիում 2021 թ.-ին կայացած համաժողովի շրջանակում տեղի ունեցած հանդիպումից հետո ՀՀ կառավարությունն ընդունել է Հայաստանի թվայնացման հնգամյա ռազմավարությունը, որը սահմանում է թվային տնտեսության ձևավորման և երկրի նորարարական զարգացման հիմնական ուղղությունները։

«Մինչև ռազմավարական փաստաթղթի ընդունումը մենք արդեն ունեինք թվային ծառայությունների զարգացման մեծ փորձ, սակայն ռազմավարությունը կապահովի երկրում համախմբված թվային էկոհամակարգի ստեղծումը։ Հիմնական նպատակները, որոնց մենք ձգտում ենք, հետևյալն են՝ տեղեկատվական համակարգերի տվյալների առավելագույն օգտագործման և մեծ տվյալների վրա հիմնված արդյունավետ և օպերատիվ պետական կառավարման ապահովում, հարթակների և թվային ծառայությունների մշակման միջոցով արդյունավետության բարձրացում և տնտեսության մասնավոր հատվածի արդիականացում, բնակչության լայն շերտերի համար թվային հմտությունների և կարողությունների զարգացման աջակցություն»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ բոլոր 3 ուղղությունները փոխկապակցված և փոխլրացնող են։

Փաշինյանը նկատեց՝ վերջին տարիների իրադարձությունները ցույց տվեցին, որ ժամանակակից մարտահրավերները կարող են ակնթարթորեն փոխել կյանքի սովորական ընթացքն անցանկալի ուղղությամբ, եթե չձեռնարկվեն համատեղ միջոցներ։ Ըստ վարչապետի՝ չկա մի երկիր, որն ի վիճակի լինի միայնակ դիմակայել գլոբալ մարտահրավերներին: Դա հստակ ցույց է տվել, օրինակ, կորոնավիրուսի համավարակը։ Թվային մեխանիզմներն ինչպես համավարակի, այնպես էլ՝ ապագայում նմանատիպ բնույթի հնարավոր ճգնաժամերի հետևանքների հաղթահարման նպատակով սկսել են ավելի լայն օգտագործվել։

«Այս համատեքստում, ցանկանում եմ նշել, որ միջազգային և տարածաշրջանային համագործակցությունը Հայաստանի կայուն թվային զարգացման նպատակներին հասնելու կարևորագույն գործիքներից է։ Հայաստանի կառավարությունը փոխգործակցում է միջպետական մակարդակով, ակտիվորեն համագործակցում է մասնավոր հատվածի և միջազգային կազմակերպությունների հետ՝ նոր թվային լուծումներ գտնելու համար»,-ասաց վարչապետը:

Եվրասիական տնտեսական միության համար նման լուծումներից էր «Ճանապարհորդում եմ առանց Covid-19» բջջային հավելվածը, որն ապահովել է երկրների միջև քաղաքացիների ազատ տեղաշարժի վերականգնումը։  Փաշինյանը նկատեց՝ հավելվածում ներբեռնված 5 միլիոն թեստերը նշանակում են 5 միլիոն ուղևորություն, ինչը հսկայական թիվ է: Հավելվածը կայացել է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների ակտիվ աջակցության շնորհիվ, որոնք գործարկել են փորձնական ծրագիրը, որն էլ դարձել է 9 երկիր ներգրավող լիարժեք նախագիծ։

Վարչապետի կարծիքով՝ չնայած բուն համավարակի թուլացմանը և ազատ տեղաշարժի վերականգնմանը, «Ճանապարհորդում եմ առանց Covid-19» հավելվածը լավ հիմք է ստեղծում միջսահմանային թվային բժշկության զարգացման, տեղեկատվության փոխանակման և «բժշկական քարտերի» թվայնացման համար՝ ազգային պահանջներին համապատասխան և անձնական տվյալների լիարժեք պաշտպանությամբ: Նա առաջարկեց արդեն իսկ սկսել քննարկել հավելվածի՝ որպես «համաճարակաբանական վահան» գործիք և բժշկական նշանակություն ունեցող տեղեկատվության փոխանցման վստահության մեխանիզմ օգտագործելու հեռանկարները։

Վարչապետը նշեց նաև «Աշխատանք ԵԱՏՄ-ում» թվային հարթակի մասին, որը թույլ է տալիս ԵԱՏՄ երկրների քաղաքացիներին, բիզնեսին և պետական մարմիններին համագործակցել երկրներում աշխատանքային գործունեություն կազմակերպելիս: Աշխատանք ԵԱՏՄ-ում» բջջային հավելվածի ռուսական տիրույթը սկսել է գործել 2022 թ.-ին:

«Այսօր հավելվածում հասանելի է նաև Հայաստանի Հանրապետության ազգային տիրույթի առաջին ամբողջական տարբերակը։ Հավելվածի օգտատերերն արդեն կարող են գտնել թափուր աշխատատեղեր, արձագանքել դրանց, օգտվել «օգնական» և «հաճախ տրվող հարցերի պատասխաններ» ծառայություններից, ծանոթանալ կանոնավորիչ տեղեկատվությանը, գտնել լիազոր մարմինների բաժանմունքները, կոնտակտային տվյալները և այլն»,-ասաց վարչապետը:

«Աշխատանք ԵԱՏՄ-ում» հավելվածի հայաստանյան ազգային տիրույթում արդեն հասանելի են հիմնական պետական թվային ծառայությունները, օրինակ՝ e-request միասնական պորտալը, որն ապահովում է ոչ միայն ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ Հայաստանի ավելի քան երկու հարյուր պետական մարմիններին և ենթակա կազմակերպություններին դիմումներ ուղարկելու հնարավորություն, այլ նաև հետևել դիմումի քննարկման և պատասխանի ստացման ընթացքին։

Փաշինյանը հայտնեց, որ Հայաստանի ներսում այս ծառայությունից արդեն օգտվել է մոտ 60 հազար օգտատեր: Դիմումների ընդհանուր թիվը գերազանցել է երեք հարյուր հազարը։

Նրա խոսքով՝ հաջորդ թվային ծառայությունը, որն ինտեգրված է «Աշխատանք ԵԱՏՄ-ում», workpermit.am-ն է, որի միջոցով տրվում են Հայաստանում աշխատանքի և բնակության թույլտվություններ։ Ամբողջ գործընթացը տեղի է ունենում առցանց հարթակում ներկայացված մեկ դիմումի հիման վրա։ Թվային գործիքն ապահովում է այս գործընթացում ներգրավված հինգ պետական գերատեսչությունների համակարգված փոխգործակցությունը: Թվային ծառայության միջոցով աշխատանքային պայմանագրի հիման վրա կարելի է նաև ԵԱՏՄ երկրների քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների համար ստանալ ՀՀ-ում բնակության օրինականությունը հավաստող անվճար քարտ։

Ընդ որում` հայկական ազգային տիրույթը հաշվի է առնում հայկական շուկայի առանձնահատկությունները և չի հանդիսանում ռուսական տիրույթի կրկնօրինակը։

«Այսպիսով, մենք մշակում ենք «Աշխատանք ԵԱՏՄ-ում» հարթակը նոր հավելյալ արժեքով։ Հայաստանն ու Ռուսաստանը «Ճանապարհորդում եմ առանց Covid-19» և «Աշխատանք ԵԱՏՄ-ում» հարթակների առաջին մասնակիցներն էին։ Մեր կապը ցույց է տալիս փոխգործակցության արդյունավետությունը և ազգային ծառայությունների առավելությունների ինտեգրման կուտակային ազդեցությունը»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը հավելեց, որ Հայաստանը սատարում է Ռուսաստանի կառավարության առաջարկը՝ միանալ ազգային տիրույթների ստեղծման նախագծին և աջակցել բարձր որակավորում ունեցող կադրերի ներգրավմանը` ի շահ  ազգային տնտեսությունների և, ընդհանուր առմամբ, ԵԱՏՄ-ի տնտեսությունների աճի:

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
27 Մար
Երևան-Աշտարակ ճանապարհին Opel-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել հողաթմբին, գլխիվայր շրջվել Մեկ շաբաթում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4446 խախտումՀրդեհ՝ «Մանուշակ» մանկապարտեզում․ հայտարարվել է բարդության «Թիվ 2» կանչ Հայկական ապրանքների վրա լոգո պիտի լինի, որ դրսի շուկայում մարդիկ հասկանան՝ որտեղի արտադրանք է Վարչապետին ներկայացվել է Վիճակագրական կոմիտեի 2022թ. կատարողականըՀՀ նախագահն ու Հունաստանի դեսպանը շեշտել են Լաչինի միջանցքի բնականոն գործունեության վերականգնման հրամայականը Ռուբեն Ռուբինյանը կարևորել է հայ-իսպանական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը Չնչին կեղծիք անգամ չպե՛տք է լինի. Սուքիասյանը շարունակում է բարկանալ ԷՆ աշխատակիցների վրա Ինչու՞ եք նիստից ուշանում` այսքան մարդ ձեզ էր սպասում. 2-րդ դեպքն է. ՔՊ-ականի խրոխտ հարցը Պռոշյան գյուղում տան տանիք է այրվել«Զվարթնոց»-ում հայտնաբերվել է վճարումից խուսափելու համար հետախուզվողը Տելեգրամով մարիխուանա իրացրած երիտասարդը կալանավորվել է Զբոսաշրջիկին Թաիլանդից պատահաբար մարիխուանա ներկրելու համար սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում Դոլարի առքի միջին գինը 385.39 դրամ է, վաճառքինը՝ 391.72 դրամ Հավատարմագրման կարգն ու ժամկետները փոխվել, համապատասխանեցվել են ԵԱՏՄ պայմաններին. փոխնախարար Թուրքիայում ոստիկանները 14-ամյա պատանու են խոշտանգել՝ ծեծել են, հետո կապկպել ու ճահիճը նետել Սևանա լճի մակարդակը մարտի 20-26-ը բարձրացել է 1 սմ-ով Այս տարի Երեւանում կփոխարինվի շուրջ 2500 ծառ, որից միայն 150-ն է սակուրա տեսակի. Քաղաքապետարան Հետախույզները նկատել են, որ Արին-Բերդով երթևեկող մեքենան թմրամիջոցներ է տեղադրում Էկոնոմիկայի փոխնախարարը 4 օրով կգործուղվի ԱՄՆ․ վարչապետի որոշում Այս տարի Երևանում 7 նոր մանկապարտեզ կկառուցվի, 22-ը՝ կհիմնանորոգվի եւ շահագործման կհանձնվի ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստ. ՈՒՂԻՂ Xiaomi-ն «Հարի Փոթերի» ոճով Redmi Note 12 Turbo սմարթֆոն կթողարկիԸնդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խումբ կստեղծվիԱվտոճանապարհների որոշ վթարավտանգ տեղամասերում կատարվել են բարելավման աշխատանքներ Փաշինյանը երեկ ծաղրածուի նման 20 մեքենայով գնացել էր Դիլիջան, ծխախոտի 2 բիչոկ էր հավաքում Հայտնի է Հայաստան-Կիպրոս հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Ամփոփվել են հայկական համադպրոցական գիտության փառատոնի արդյունքները. ԿԳՄՍՆՌԴ ՊՆ ռազմական ուղղաթիռները բարդ աերոբատիկական վարժանքներ են կատարել Հայաստանում Մարտակերտում թշնամին անկանոն կրակ է բացել նռան այգում աշխատող բանվորների ուղղությամբՀյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել դեպի ՃապոնիաՀրաժարվում եմ ՀՀ քաղաքացիությունից, մեկնում եմ այլ երկիր՝ այնտեղից մենամարտելու. Էրիկ Իսրայելյան Թուրքիայում փողոցներն ամբողջությամբ անցել են ջրի տակԱԺ նախագահի լեզվից ո՞վ է քաշել․ էստեղ Պուտինի ձերբակալման մասին խոսեց, գնաց, մարզվեց, ձեռքը կոտրեց Լաչինի ոչ լիարժեք շրջափակման մասին պոռոտախոսությունը բերեց թշնամու հակազդեցությանը. Մանուկյան Մհեր Ափրիկյանն ազատվել է գլխավոր դատախազի խորհրդականի պաշտոնից և նշանակվել գլխավոր քարտուղար Դավիթ Խաժակյանը պատասխանել է ադրբեջանցի պատվիրակի կեղծ քարոզչական թեզերին (տեսանյութ)Արշակ Հակոբյանի գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանին Հայաստանում յուրաքանչյուր 10-ից մեկը թունավորվում է անորակ սնունդ օգտագործելու հետևանքով2023 թ․ փետրվարին ՀՀ տնտեսական ակտիվությունը շարունակում է երկնիշ մնալ արդեն 10 ամիս շարունակ Օդի ջերմաստիճանը կնվազի 15-19 աստիճանով Մարզահամերգային համալիրում սկսվել են ծանրամարտի Եվրոպայի առաջնության նախապատրաստական աշխատանքները Իսրայելում վարչապետ Նեթանյահուի դեմ բողոքի ցույցին ավելի քան 100 000 ցուցարար է մասնակցել (լուսանկարներ, տեսանյութ)Ողբերգական դեպք Գեղարքունիքում․ ավագ պարեկը, ով 1 օր առաջ նշանադրվել էր, հանկարծամահ է եղել (լուսանկար) Պարեկները մոտեցել են օգնելու, իսկ քաղաքացիները հայհոյել ու ծեծել են նրանց․ ՔԿ Պղնձի գինը նվազել է Սակուրաները Երևանում իրենց շատ լավ են զգում․ քաղաքապետարանը սկսել է ծառերի տնկման աշխատանքները Ուշագրավ է այն, թե որ հատվածներում է Ադրբեջանը դիրքային ենթակառուցվածքներ ստեղծում․ Աբրահամյան4 ֆուտբոլիստ լքել է հավաքականի ճամբարը, Ռանոսը նորամուտը կտոնի Կիպրոսի դեմ խաղում
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել