ՀՀ կառավարությունը 81 միլիոն 469.6 հազար դրամ հատկացրեց Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն ծրագրերի համար

ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 2-ի նիստում որոշում է կայացրել 81 միլիոն 469.6 հազար դրամ հատկացնել Մարտունի համայնքի Վարդենիկ գյուղի ոռոգման համակարգերի կառուցման եւ նորոգման համար։
Ինչպես տեղեկացրին Մարտունու համայքնապետարանի աշխատակազմից, շինարարական աշխատանքները մեկնարկել եւ ավարտվել են 2022 թվականի ընթացքում։ Վարդենիկի ոռոգման ջրանցքի հիմնանորոգման պայմանագրային արժեքը կազմել է 110 միլիոն դրամ, որի 30 տոկոսը կամ 30 միլիոն դրամը հատկացրել է Մարտունու համայնքապետարանը, 70 տոկոսը կամ 81 միլիոն 469,6 հազար դրամը՝ ՀՀ կառավարությունը։ Ջրանցքի երկարությունը կազմում է 2850 մետր։
«Վարդենիկի ինքնահոս ոռոգման ջրանցքի հիմնանորոգման աշխատանքները ավարտված են, ջրանցքը հիմնովին պատրաստ է շահագործման։ Ոռոգման նոր շրջանում արդեն ջուրը սպառողներին կմատակարարվի նվազագույն կորուստներով եւ ժամանակին»,-հավաստիացրեց Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը։