Սպերցյանը մեկնաբանել է իր նկատմամբ եվրոպական ակումբների հետաքրքրության մասին լուրերը

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) «Կրասնոդարի» ակումբի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մեկնաբանել է մի քանի եվրոպական ակումբների կողմից իր նկատմամբ հետաքրքրության մասին լուրերը։
«Ես, ինչպես դուք, կարդում եմ մամուլում բոլոր լուրերը: Ես ոչինչ չգիտեմ։ Ինձ ոչ ոք չի զանգել, ոչ էլ ծնողներիս։
Եվրոպայում խաղալու ցանկություն կա։ Բայց ես այստեղ եմ՝ Կրասնոդարում: Ցանկանում եմ հաջողությունների հասնել ակումբի հետ»,- Սպերցյանի խոսքերն է մեջբերում «Чемпионат.com»-ը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին Հայաստանի հավաքականի խաղացողի նկատմամբ արտասահմանյան մի քանի ակումբների, այդ թվում՝ ՊՍՎ-ի և Ֆիորենտինայի հետաքրքրության մասին։ Միաժամանակ, ինքը՝ ֆուտբոլիստը, ինչպես գրում էր մամուլը, այս ձմռանը չի ձգտել հեռանալ «Կրասնոդարից»։