Սիլվեստր Ստալոնեն համաձայնել է իր ընտանիքի մասին ռեալիթի շոու նկարահանել

Սիլվեստր Ստալոնեն կմասնակցի Paramaount+ The Stallone Family ռեալիթի շոուին։ Այդ մասին գրում է Variety-ն։
«Կինեմատոգրաֆի պատմության ամենանշանավոր կերպարներից մի քանիսին մարմնավորելուց հետո «Օսկար»-ի եռակի թեկնածու Սիլվեստր Ստալոնեն պատրաստ է առերեսվել տեսախցիկների առաջ իր կյանքի մեծագույն դերում՝ հայրիկի կերպարում»,- հայտնում է Paramount-ը:
Սերիալը բաղկացած կլինի 8 դրվագից, որոնք սթրիմինգային ծառայությունում կհայտնվեն 2023 թվականի գարնանը։ Նախագիծը պատմելու է հայտնի դերասանի, նրա կնոջ՝ Ջենիֆեր Ֆլավին Ստալոնեի, ինչպես նաև երեք դուստրերի՝ Սոֆիայի, Սիքստինի և Սքարլեթի կյանքի մասին։


