Մեսսին ճանաչվել է Հարավային Ամերիկայի 2022 թվականի լավագույն խաղացող

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) ներկայացրել է Հարավային Ամերիկայի 2022 թվականի լավագույն խաղացողներին։ Այս մասին հաղորդվում է կազմակերպության կայքում։
ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ճանաչվել է հարավային մայրցամաքի լավագույն խաղացող։ Լավագույն դարպասապահ է ճանաչվել «Աստոն Վիլլայի» խաղացող Էմիլիանո Մարտինեսը։ Լավագույն ռմբարկուների ցուցակում են բրազիլացի Նեյմարը ՊՍԺ-ից և արգենտինացի Խուլիան Ալվարեսը:
Պաշտպաններից IFFHS-ն առանձնացրել է արգենտինացիներ Նիկոլաս Օտամենդիին (Բենֆիկա) և Քրիստիան Ռոմերոյին (Տոտենհեմ), ինչպես նաև բրազիլացի Տիագո Սիլվային (Չելսի): Լավագույն կիսապաշտպաններ են ճանաչվել արգենտինացիներ Ռոդրիգո Դե Պաուլը (Ատլետիկո Մադրիդ) և Էնցո Ֆերնանդեսը (Ռիվեր Փլեյթ/Բենֆիկա), բրազիլացիներ Վինիսիուս Ժունիորը (Ռեալ Մադրիդ) և Կազեմիրոն (Ռեալ Մադրիդ/Մանչեսթեր Յունայթեդ):