Շիրակի մարզի բոլոր տարածաշրջանների ճանապարհներին ուժեղ գետնաբուք է (տեսանյութ)
Շիրակի մարզի բոլոր տարածաշրջանների ճանապարհներին ուժեղ գետնաբուք է, հայտնում է Շիրակի մարզպետարանը։
ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհները բաց են։ Որոշ հատվածներում երթևեկամասի վրա մերկասառույց կա։ Ճանապարհները սպասարկող ընկերությունների կողմից կատարվում են ճանապարհների ձյան մաքրման և աղ ու ավազով մշակման աշխատանքներ։ Այս պահին մարզի ճանապարհներին աշխատում է թվով 19 միավոր տեխնիկա։
Վարորդներին հորդորում ենք երթևեկել միայն ձմեռային անվադողերով։