«Մենք գիտենք այն ամենն, ինչ փորձում եք թաքցնել»․ Քըլըչդարօղլուն՝ Թուրքիայի իշխանություններին

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն Twitter-ի իր էջում գրել է․
«Ես ընկերներիս ասել եմ, որ տեղում օգտագործեն VPN՝ համագործակցությունը համակարգելու համար: Այս խելագար պալատական կառավարությունը անջատել է սոցիալական ցանցերում հաղորդակցությունը: Արդյունքում՝ ավելի քիչ օգնության կանչեր։ Մենք գիտենք այն ամենն, ինչ փորձում եք թաքցնել: Սպասում ենք ձեր պարզաբանմանը»։
Հիշեցնենք, որ Թուրքիայում և Սիրիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել 11 հազար 104-ի, կան հազարավոր վիրավորներ: