Հիշել, որ մեր ազատությունը ամենաթողություն չէ. եթե այսօր ձեռքդ հասնում է արգելվածին՝ խնձոր լինի թե պետբյուջե, ապա վաղը քդիդ ստանալու ես. Մելիքյան
Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Արտաքսման կիրակին։
Ադամին ու Եվային տրվեց ազատություն, իսկ նրանք իսկույն չարաշահեցին այն՝ տրվելով առաջին իսկ գայթակղությանը։ Ուստի պատժվեցին Արտաքսմամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Այս պատմությունը մղում է մեզ՝
Նախ, շարունակաբար ամրացնել մեր դիմադրողականությունը ամեն տեսակ գայթակղությունների ու չարիքների նկատմամբ, ամեն տեսակ մոլորեցնողների նկատմամբ՝ սողացող կլինեն թե ժպտացող, սափրված թե հատկապես անթրաշ.
Երկրորդ, հիշել, որ մեր ազատությունը ամենաթողություն չէ. եթե այսօր ձեռքդ հասնում է արգելվածին՝ խնձոր լինի թե պետբյուջե, ապա վաղը քդիդ ստանալու ես.
Երրորդ, գիտակցել, որ արդարությունը բարձր է գթությունից»,- գրել է Մելիքյանը: